Կարլ Շպիցվեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարլ Շպիցվեգ
գերմ.՝ Carl Spitzweg
Ծնվել էփետրվարի 5, 1808(1808-02-05)[1][2][3][…]
ԾննդավայրՄյունխեն, Բավարիայի թագավորություն[4][5]
Վախճանվել էսեպտեմբերի 23, 1885(1885-09-23)[1][2][3][…] (77 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Գերմանական կայսրություն[6]
Քաղաքացիություն Բավարիայի թագավորություն
ԿրթությունԼյուդվիգ Մաքսիմիլիանի Մյունխենի համալսարան և Wilhelmsgymnasium?
Մասնագիտություննկարիչ, գրող և բանաստեղծ
Ոճհետռոմանտիզմ
Թեմաներգեղանկարչություն և պոեզիա
Ուշագրավ աշխատանքներMagician and Dragon?, Newspaper Reader in the Garden?, The Bookworm?, The Geologist?, The Poor Poet? և The intercepted love letter?
ստորագրություն
Изображение автографа
 Carl Spitzweg Վիքիպահեստում

Կարլ Շպիցվեգ (գերմ.՝ Carl Spitzweg փետրվարի 5, 1808(1808-02-05)[1][2][3][…], Մյունխեն, Բավարիայի թագավորություն[4][5] - սեպտեմբերի 23, 1885(1885-09-23)[1][2][3][…], Մյունխեն, Գերմանական կայսրություն[6]), գերմանացի նկարիչ, գծանկարիչ և նկարազարդող, բիդերմայեր ոճի փայլուն ներկայացուցիչներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Մյունխենում առևտրականի ընտանիքում։ Սովորել է Մյունխենի պալատական դեղատանը կից լատինական դպրոցում, այնուհետև, Մյունխենի համալսարանի դեղագործական ֆակուլտետում։ Սկզբում աշխատել է որպես դեղավաճառի օգնական, ապա՝ դեղավաճառ։ Այդ ընթացքում ուսումնասիրել է գեղանկարչությունը, սովորելով 17-րդ դարի հոլանդական վարպետների կտավների վրա՝ ցուցադրված Մյունխենի Հին պինակոտեկում։ Պատրաստվում էր դիմել Մյունխենի գեղարվեստի ակադեմիա, կանոնավոր կերպով զբաղվում էր գեղանկարչությամբ, բայց տարիքի պատճառով նրան ակադեմիա չեն ընդունում։

19-րդ դարի 30-40-ական թվականներին գծանկարիչ և նկարազարդող է աշխատել սատիրական ամսագրերի, օրինակ, «Թռչող թերթեր»-ի («Fliegende Blätter») համար։ Այս շրջանում ստեղծված նկարները հեգնական են՝ քաղաքային անհոգ կյանքի, փոքրիկ բուրգերի կյանքի պատկերներում։ Այդ աշխատանքները մատնացույց են անում հետևողի մարդկային բնավորության յուրահատկությունների մեծ տաղանդը, ունեն պարզ կոմպոզիցիա և արտացոլում են լուսաստվերի խաղը այնպես, ինչպես 17-րդ դարի հոլանդացի ժանրային նկարիչների մոտ։ 40-ական թվականների վերջում Շպիցվեգըմի շարք ուղևորություններ է կատարում արտասահմանում, այդ թվում՝ Պրահա, Փարիզ և Լոնդոն, որտեղ իր համար բացահայտում է Ջոն Կոնստեբլի բնանկարային գեղանկարը, ինչպես նաև Էժեն Դելակրուայի ստեղծագործությունը և Բարբիզոնյան դպրոցի նկարիչներին։ Այդ պահից սկսած՝ բնանկարային գեղանկարը սկսում է մեծ դեր խաղալ նկարչի ստեղծագործությունում։

1832 թվականին նա առաջին անգամ այցելել է Իտալիա։

1850 թվականին նա իր եղբոր՝ Էդուարդի և իր ընկերոջ Է․ Շլեյխի հետ կրկին գնում է արտասահման՝ Վենետիկ, Փարիզ, Լոնդոն և Բելգիա։ Փարզից վերադառնալուց հետո 1851 թվականից միշտ ապրել է Մյունխենում, միայն հազվադեպ գնացել է Բեռլին (1856), իսկ ամռային ամիսներին (1853 և 1855 թվականներին)՝ Պոմերսֆելդեն։

1868 թվականին ստացել է Մյունխենի նկարիչների ակադեմիայի պատվավոր անդամի կոչում։

Մահել է իր անկողնում կաթվածից 77 տարեկանում։ Սկզբում Կարլ Շպիցվեգի նկարները չունեին հանրային ճանաչում։ Նրա համար շրջադարձային են դարձել 1867 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսները, որոնցից հետո նկարիչը դարձել է հայտնի։ Վարպետի ստեղծագործական ժառանգությունը շատ մեծ է։ Նա իրենից հետո թողել է ավելի քան 1500 նկար, ջրաներկ և ուրվանկար։

Կտավներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աղքատ պոետը», 1839, Մյունխեն
  • «Աղքատ պոետը», 1839, Մյունխեն, Նոր պինոկոտեկա
  • «Կակտուսների սիրահարը», 1845, մասնավոր հավաքածու
  • «Սիրային նամակ», 1845/1846|46, Բեռլին, Նոր ազգային պատկերասրահ.
  • «Փոստատարը Ռոզենտալում», Մարբուրգ, Արվեստի և արվեստի պատմության համալսարանական թանգարան
  • «Հրաժեշտ», 1855, Մյունխեն, Նոր պինոկոտեկա
  • «Իսպանական համերգ», 1856, Մյունխեն, Նոր պինոկոտեկա
  • «Պիկնիկ», 1864, Մյունխեն, Նոր պինոկոտեկա
  • «Ալպերում», 1880, Լայպցիգ, կերպարվեստի թանգարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Carl Spitzweg (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Holland H. Spitzweg, Karl (գերմ.) // Allgemeine Deutsche BiographieL: 1893. — Vol. 35. — S. 226–230.
  5. 5,0 5,1 5,2 verschiedene Autoren Neue Deutsche Biographie (գերմ.)Historische Kommission bei der Bayerischen Akademie der Wissenschaften, 1953. — doi:10.1163/9789004337862_LGBO_COM_140215
  6. 6,0 6,1 6,2 Deutsche Nationalbibliothek Record #118616307 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Carl Spitzweg», G. Roennefahrt, Мюнхен 1960
  • «Spitzweg», H. Feldbusch, Бергиш-Гладбах 1968
  • «Die Welt der Malerei», Кёльн 1990

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]