Կարեն Պողոսյան
Կարեն Պողոսյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1932 Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 26, 2016 (83 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Մասնագիտություն | այգեգործ և ֆիզիոլոգ |
Հաստատություն(ներ) | ՀՀ գյուղատնտեսության նախարարության խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր և ակադեմիկոս |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1973) |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Հայր | Սուրեն Պողոսյան |
Կարեն Սուրենի Պողոսյան (նոյեմբերի 21, 1932, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 26, 2016), հայ այգեգործ-ֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1973 թ.), պրոֆեսոր (1988 թ.), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թ.), ՀԳԳԱ (1997 թ.) ակադեմիկոս։
ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Սուրեն Պողոսյանի որդին է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1955 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1974 թվականից եղել է խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ (1999 թվականից՝ Խաղողապտղագինեգործության գիտական կենտրոն) բույսերի ֆիզիոլոգիայի և կենսաքիմիայի բաժնի վարիչ։ Իտալիայի խաղողի և գինու ակադեմիայի պատվավոր թղթակից անդամ (1991 թ.), Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998 թ.)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աշխատանքները վերաբերում են խաղողի վազի ցրտադիմացկունության ֆիզիոլոգիական առանձնահատկություններին, ՀՀ խիստ ցամաքային կլիմա ունեցող մարզերում վազի բարձրաբուն (առանց այգեթաղի) մշակությանը։ Մշակել է բազմամյա բույսերի ցրտադիմացկունության մեխանիզմի տեսական հիմունքները։ Մասնակցել է խաղողի ցրտադիմացկուն (մինչև -28 աստիճան) 9 նոր սորտերի ստեղծմանը[1]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռուսաստանի Կ. Տիմիրյազևի անվան ոսկե մեդալ, 1981 թ.
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Физиологические особенности морозоустойчивости виноградного растения. Е., 1975.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- Նոյեմբերի 21 ծնունդներ
- 1932 ծնունդներ
- Երևան քաղաքում ծնվածներ
- Մարտի 26 մահեր
- 2016 մահեր
- Մոսկվայի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՄԿԿ անդամներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ այգեգործներ
- Հայ ֆիզիոլոգներ
- Հայ գիտնականներ
- ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ
- Կենսաբանական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ