Կարեն Դուրինյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարեն Վաղինակի Դուրինյան
մարտի 3, 1970-ապրիլի 25, 1992
ԾննդավայրԿապան
Մահվան վայրԿապանի արվարձաններ
ԶորատեսակՆերքին գործերի հատուկ գնդի Կապանի վաշտ

Կարեն Վաղինակի Դուրինյան (մարտի 3, 1970, Կապան, Սյունիքի մարզ, ՀԽՍՀ-ապրիլի 25, 1992[1], Կապան, Սյունիքի մարզ, Հայաստան), Արցախյան ազատամարտի առաջին զոհերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարեն Դուրինյանը ծնվել է 1970 թվականին։ 1987 թվականին ավարտել է Կապանի թիվ 2 միջնակարգ դպրոցը[2]։ Սովորել է Կապանի գեղարվեստի դպրոցում։ Մանկական տարիներից շատ էր սիրում ստեղծագործել, մեծ ձգտում ուներ ուսման։ Սակայն գրչին ու վրձնին փոխարինեց զենքը։

Ծառայել է խորհրդային բանակում, այնուհետև՝ կամավոր ընդգրկվել Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի հատուկ գնդի Կապանի վաշտում և 1992 թվականին քաղաքի արվարձանում զոհվել զրահամեքենայի մեջ՝ ուղիղ նշանառության թշնամու կրակից։

Կարենի շիրիմն ամփոփված է Բաղաբուրջի հուշահամալիրում[3]՝ իր մարտական ընկերների կողքին։ 1992 թվականին հետմահու լույս է տեսել Կարեն Դուրինյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Անավարտ երգ» խորագրով[4]։

Պարգևատրվել է Արիության շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ցանկ (Դ)». 2016 թ․ նոյեմբերի 29. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. pandukht (2009 թ․ հուլիսի 14). «Карен Дуринян». Pandukht. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  3. «Մարտի 3-ին կապանցի տաղանդավոր բանաստեղծ, ազատամարտիկ Կարեն Դուրինյանը կդառնար 49 տարեկան | Syunacerkir.am». syuniacyerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 9-ին.
  4. Դուրինյան, Կարեն Վ (2000). Անավարտ երգ։ Ժողովածու. Երևան: ՊՆ հրատ.(չաշխատող հղում)

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարեն Դուրինյան «Անավարտ երգ», էջ 2
  • Արտեմ Վարդանյան «Գիրք անմահաց», էջ 13