Կարել Յարոմիր Էրբեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարել Յարոմիր Էրբեն
չեխ․՝ Karel Jaromír Erben
Ծնվել էնոյեմբերի 7, 1811(1811-11-07)[1][2][3][…]
ԾննդավայրՄիլեթին[4][5]
Վախճանվել էնոյեմբերի 21, 1870(1870-11-21)[1][2][3][…] (59 տարեկան)
Վախճանի վայրՊրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[6][7][4][…]
ԳերեզմանՕլշանի գերեզմանատուն[8]
Գրական անունJarmil Erben[7], J. E. Miletínský[7] և Květomil Podlipský[7]
Մասնագիտությունթարգմանիչ, բանաստեղծ, երաժշտագետ, պատմաբան, արխիվագետ, լրագրող, գրող, ազգագրագետ, ժողովրդական հեքիաթների բանահավաք, արձակագիր, կոլեկցիոներ, իրավաբան և խմբագիր
Լեզուչեխերեն
Քաղաքացիություն Ավստրիական կայսրություն և  Ավստրո-Հունգարիա
Կրթությունգիմնազիա և Փիլիսոփայական ֆակուլտետ, Կարլովի համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
ԱնդամակցությունՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և Մատիցա սերբական
ԱշխատավայրՍանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա
 Karel Jaromír Erben Վիքիպահեստում

Կարել Յարոմիր Էրբեն (չեխ․՝ Karel Jaromír Erben, նոյեմբերի 7, 1811(1811-11-07)[1][2][3][…], Միլեթին[4][5] - նոյեմբերի 21, 1870(1870-11-21)[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[6][7][4][…]), չեխ բանաստեղծ, գրող, թարգմանիչ, գրականության պատմաբան և չեխական բանահյուսության բանահավաք, առաջին հերթին՝ հեքիաթների և երգերի։ Արվեստում ռոմանտիզմի ներկայացուցիչ։ 1867 թվականին Մոսկվայի և Պետերբուրգի Սլավոնական համագումարի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Յարոմիր Էրբենը ծնվել է Միլետին քաղաքում, կոշկակարի ընտանիքում։ Փիլիսոփայություն է ուսանել Հրադեց-Կրալովեի համալսարանում, իրավագիտություն՝ Պրահայի Կարլի համալսարանում։ 1843 թվականին համագործակցել է Պրահայի ազգային թանգարանի հետ։ 1948 թվականին եղել է «Պրահայի լուրերի» (Pražské noviny) խմբագիրը, նոր սահմանադրության հրատարակումից հետո թողել է խմբագրի պաշտոնը։ 1850 թվականին եղել է Ազգային թանգարանի քարտուղար և արխիվարիուս, 1851 թվականին՝ Պրահա քաղաքի արխիվարիուս։

Էրբենի հասարակական, գիտական և գրական գործունեությունը հիմնականում կրում է ազգային-լուսավորչական բնույթ։ Նրա գրական ժառանգության մեջ կենտրոնական տեղ է գրավում «Ծաղկեփունջ» (1853) ժողովածուն, որի մեջ բացահայտվում է բանաստեղծի ստեղծագործության ժողովրդական բնույթը։ Էրբենի խորապես ազգային և ինքնատիպ ստեղծագործությունները ժամանակակիցները դիտում են իբրև չեխական մշակույթի դեմ մղված հալածանքի բողոք[9]։

Báje a pověsti slovanské (Սլավոնական հեքիաթներ և լեգենդներ), 1902 հրատարակություն, կազմի նկարը` Վենցեսլավ Չեռնիի

Մահացել է Պրահայում, թաղված է Մալոստրանսկո գերեզմանատանը։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Písně národní v Čechách (Բոհեմական ժողովրդական երգեր) (1842–1845); պարունակում է 500 երգ
  • Kytice z pověstí národních (Ժողովրդական լեգենդներ) (1853, expanded edition 1861) (English edition, 2012)
  • Sto prostonárodních pohádek a pověstí slovanských v nářečích původních (100 սլավոնական ժողովրդական հեքիաթներ և լեգենդներ) (1865)
  • Vybrané báje a pověsti národní jiných větví slovanských (Ժողովրդական հեքիաթների և լեգենդների ընտրանի այլ սլավոնական ճյուղերից) (1869)
  • Prostonárodní české písně a říkadla (Չեխական ժողովրդական երգեր և մանկական ոտանավորներ) (1864)
  • České pohádky (Չեխական հեքիաթներ)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Яцимирский А. И.,. Эрбен, Карл-Яромир // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907.
  • Julius Dolanský: Karel Jaromír Erben, Prag 1970

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Կերպարվեստի արխիվ — 2003.
  5. 5,0 5,1 5,2 Regional Database of the Central Bohemian Research Library in Kladno
  6. 6,0 6,1 6,2 Эрбен Карел Яромир // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  8. BillionGraves — 2011.
  9. Չեխ և սլովակ բանաստեղծներ, Երևան, 1966, «Հայաստան» հրատարակչություն
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարել Յարոմիր Էրբեն» հոդվածին։