Կարել Կոսիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կարել Կոսիկ
Karel Kosík
Ծնվել էհունիսի 26, 1926(1926-06-26)[1][2][3][…] Պրահա, Չեխոսլովակիա[2][4][5][…]
Մահացել էփետրվարի 21, 2003(2003-02-21)[1][2][3][…] (76 տարեկան) Պրահա, Չեխիա[4]
Քաղաքացիություն Չեխիա
Մասնագիտությունգրող, փիլիսոփա, մանկավարժ, համալսարանի դասախոս և սոցիոլոգ
Հաստատություն(ներ)Պրահայի Կարլի համալսարան
Գործունեության ոլորտփիլիսոփայություն
Ալմա մատերՊրահայի Կարլի համալսարան
Տիրապետում է լեզուներինչեխերեն[1][6]
Հայտնի է որպես«Կոնկրետի դիալեկտիկան» (չեխ․՝ Dialektika konkrétního)
Ազդվել էԿարլ Մարքս
Մարտին Հայդեգեր
Էդմունդ Հուսերլ
Գեորգ Լուկաչ
Պարգևներ
ԿուսակցությունՉեխոսլովակիայի կոմունիստական կուսակցություն
Ամուսին(ներ)Ռուժենա Գրեբենիչկովա
Երեխա(ներ)Անտոնին Կոսիկ և Իրենա Կոսիկովա

Կարել Կոսիկ (չեխ․՝ Karel Kosík, 26 հունիսի, 1926, Պրահա, Չեխոսլովակիա21 փետրվարի, 2003, Պրահա, Չեխիա), չեխ փիլիսոփա-նեոմարքսիստ, հումանիստ, սոցիոլոգ, պատմաբան։ Կողմ է հանդես եկել «Պրահայի գարնանը» և եղել է ձախ քաղաքական ուժերի կողմնակից։ Համագործակցել է Հարավսլավիայի մարքսիստական դպրոցի հետ, հումանիստական մարքսիզմի ներկայացուցիչ է Իվան Սվիտակի հետ միասին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Կոսիկը ծնվել է 1926 թ. հունիսի 26-ին Պրահայում, Չեխոսլովակիա։ Այնտեղ 1945 թվականին ավարտել է գիմնազիա և ընդունվել Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ։ 1947-1949 թվականներին սովորել է Մոսկվայի պետական համալսարանի ու Լենինգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետներում։

1943 թ. սեպտեմբերի 1-ից մինչ 1944 թվականի նոյեմբերի 17-ին գեստապոյի կողմից ձերբակալվելը եղել է կոմունիստական ընդհատակյա «Ավանգարդ» (չեխ․՝ Předvoj) խմբի անդամ և «Երիտասարդության մարտը» (չեխ․՝ Boj mladých) անլեգալ ամսագրի գլխավոր խմբագիրը։ Ձերբակալությունից հետո ենթարկվել է տևական հարցաքննությունների ու տանձանքների, իսկ 1945 թվականի հունվարի 30-ից մինչև մայիսի 5-ը գտնվել է Տերեզին համակենտրոնացման ճամբարում։

1953 թվականից եղել է Չեխոսլովակիայի ԽՍՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության բաժանմունքի անդամ։1968 թվականից մինչ 1970 թվականը եղել է Պրահայի Կարլի համալսարանի պրոֆեսոր։ 1968-1969 թվականներին եղել է Չեխեսլովակիայի Կոմունիստական կուսակցության անդամ։ Կուսակցության շարքերից հեռացվել է 1970 թվականին։ Այդ ժամանակ էլ ստիպված է եղել հեռանալ նաև համալսարանից։ Մինչ 1986 թվականը նրա հովածներն ու գրքերը չէին հրատարակվում։

1990 թվականին վերկանգնվել է համալսարանում, իսկ 1992 թվականին՝ Չեխիայի Հանրապետության Գիտությունների ակադեմիայում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է եղել հայտնի փիլիսոփա ու գրականության տեսաբան Ռուժենա Գրեբենիչկովայի հետ։ Ունեցել են երկու որդի (Անտոնին ու Ստեֆան) և դուստր (Իրենա)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարել Կոսիկը համարում էր, որ փիլիսոփայությունը անհրաժեշտ մարդկային գործունեություն է, քանզի «միտքը չի կարող հանգստանալ»։ 1970-ական թվականների կեսերին Կարել Կոսիկը Ժան Պոլ Սարտրին նամակ է գրում Չեխոսլավակիայում սկսվող նորմալիզացիայի մասին։ 1992 թ. գրում է էսսե, որում հանդես է գալիս երկրի բաժանման դեմ։ 2000 հանդես է գալիս Հարավսլավիայում պատերազմը դադարեցնելու պահանջով։

1963 թ. գրված «Կոնկրետի դիալեկտիկան» (չեխ․՝ Dialektika konkrétního) իր փիլիսոփայական հայտնի աշխատության մեջ Կարել Կոսիկն առաջարկում է Հայդեգերի ֆենոմենոլոգիայի ու Մարքսի գաղափարների նոր սինթեզ։ Ավելի ուշ շրջանի իր աշխատություններում նա խիստ քննադատության էր ենթարկում ժամանակակից կապիտալիստական հասարակութունը։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Čeští radikální demokraté, Praha 1958
  • Dialektika konkrétního (Dialectics of the Concrete), Praha 1963, 1965, 1966
  • Moral und Gesellschaft, Frankfurt am Mein 1968, 1970
  • La nostra crisi attuale, Roma 1969, Barcelona 1971
  • Století Markéty Samsové, 1993, 1995
  • Jinoch a smrt, Praha 1995
  • Předpotopní úvahy, Praha 1997
  • Poslední eseje, Praha 2004

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական գործերը
  • Česká radikální demokracie (Czech Radical Democracy), Praha 1958
  • Dialektika konkrétního (Dialectics of the Concrete), Praha 1963, 1965, 1966
    • Անգլերեն թարգմանություն - Dialectics of the Concrete, Dordrecht 1976
    • Ֆրանսերեն թարգմանություն - La Dialectique du concret, Paris 1970, 1978
    • Իտալերեն թարգմանություն - Dialettica del concreto, Milano 1965, 1972
    • Ճապոներեն թարգմանություն - Tokio 1977
    • Գերմաներեն թարգմանություն - Die Dialektik des Konkreten, Frankfurt am Main 1967, 1970, 1971, 1973, 1976
    • Իսպաներեն թարգմանություն - Dialéctica de lo concreto, México 1967
    • Կատալոներեն թարգմանություն - Dialèctica del concret, Barcelona 1970
    • Պորտուգալերեն թարգմանություն - Dialética do Concreto, Rio de Janeiro 1969, 1976, 1985, Lisboa 1977
    • Հունարեն թարգմանություն - Η διαλεκτική του συγκεκριμένου, Αθήνα 1975
    • Սլովեներեն թարգմանություն - Dialektika konkretnega, Ljubljana 1967
    • Սերբերեն-խորվաթերեն թարգմանություն - Dijalektika konkretnog, Beograd 1967
    • Շվեդերեն թարգմանություն - Det konkretas dialektik, 1979
    • Պարսկերեն թարգմանություն - دیالکتیک انضمامی بودن، مترجم։ دکتر محمود عبادیان، نشر قطره، 1386
  • Moral und Gesellschaft (Morality and Society), Frankfurt am Mein 1968, 1970
  • La nostra crisi attuale (Our Present Crisis), Roma 1969, Barcelona 1971
  • Století Markéty Samsové (Marketa Samsova's Century), 1993, 1995
  • Jinoch a smrt (Young Man and Death), Praha 1995
  • Předpotopní úvahy (Antediluvian Thoughts), Praha 1997
  • Poslední eseje (Last Essays), Praha 2004
Հոդված
  • "Dialectic of the Concrete Totality". Telos 2 (Fall 1968). New York։ Telos Press.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]