Կատա Դալստրյոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կատա Դալստրյոմ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 18, 1858(1858-12-18)[1][2]
ԾննդավայրԴալհեմսի ծխական համայնք, ոչ էլ առնետ պարզապես, Շվեդիա[1]
Մահացել էդեկտեմբերի 11, 1923(1923-12-11)[1][2] (64 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]
ԳերեզմանՀյուսիսային գերեզմանատուն[3][4]
Քաղաքացիություն Շվեդիա[5]
Մասնագիտությունգրող, agitator և քաղաքական գործիչ
ԱմուսինԳուստավ Դալստրյոմ[1][2]
Ծնողներհայր՝ Յոհան Օսկար Կարլբերգ[1][2]
ԿուսակցությունՇվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[1]
ԱնդամությունTolfterna?
ԵրեխաներՌութ Սթերնշտեդտ
 Kata Dalström Վիքիպահեստում

Աննա Մարիա Կատարինա «Կատա» Դալստրյոմ (շվեդ.՝ Kata Dalström, ի ծնե՝ Կարլբերգ, Carlberg, դեկտեմբերի 18, 1858(1858-12-18)[1][2], Դալհեմսի ծխական համայնք, ոչ էլ առնետ պարզապես, Շվեդիա[1] - դեկտեմբերի 11, 1923(1923-12-11)[1][2], Ստոկհոլմ քաղաք, Փոխմարզպետի պաշտոն, Շվեդիա[1]), շվեդ սոցիալիստ և գրող, հայտնի է որպես Շվեդիայում «սոցիալիստական բանվորական շարժման մայր»[6]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կ. Դալստրյոմը Կոմունիստական ինտերնացիոնալի երկրորդ կոնգրեսում (1920): Դիմանկարը՝ Իսահակ Բրոդսկու

Կատա Դալստրյոմը ծնվել է 1858 թվականի դեկտեմբերի 18-ին հարուստ պրոֆեսորի ընտանիքում։ Նրա հայացքները ձևավորվել են Էլլեն Կեյի և Կնուտ Վիկսելլի մտավոր շրջանում, որոնք տանում էին նախ ազատականությանը, իսկ այնուհետև սոցիալիզմին։ 1870-1880-ական թվականներին ակտիվ մասնակցություն է ունեցել Շվեդիայում արմատական բուրժուական կանանց շարժմանը։ Զբաղվել է սոցիալական աշխատանքով, երեխաներին և երիտասարդ մայրերին օգնություն ցուցաբերելով, ինչպես նաև մշակույթի պատմությամբ։

1894-1917 թվականներին եղել է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցության ակտիվիստ։ Համագործակցել է «Socialdemokraten», «Stormklockan» և «Politiken» սոցիալիստական հրատարակչությունների հետ։ Մասնակցել է կուսակցության համագումարներին 1897 թվականին Ստոկհոլմում, 1900 թվականին Մալմյոյում և 1902 թվականին նորից Ստոկհոլմում։ 1900-1905 թվականներին եղել է Շվեդիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՇՍԴԿ) գործկոմի անդամ՝ դառնալով շվեդական կուսակցությունների ղեկավարությանը մասնակցած առաջին կինը։ 1910 թվականին Կոպենհագենում կայացած Սոցիալիստական միջազգային կոնգրեսում եղել է շվեդական պատվիրակության անդամ։

1898 թվականից մասնակցել է արհմիութենական աշխատանքներին։ 1902 թվականից ներառված է եղել համաշվեդական գործադուլային կոմիտեի կազմում, ներգրավվել է 1905, 1908 և 1911 թվականների խոշոր գործադուլների կազմակերպմանը։ Համարվել է Շվեդիայի բանվորական շարժման ամենաուժեղ և հանրաճանաչ ագիտատորներից մեկը։ Հանդես է եկել Շվեդիայի և Նորվեգիայի միացյալ թագավորության դադարեցման և Շվեդիայից Նորվեգիայի անկախացման օգտին։

Չնայած Կատա Դալստրյոմը, լինելով անարխիզմի հակառակորդ, սատարել է Կարլ Բրանտինգին ընդդեմ Հինկե Բերգեգրենի, բայց միշտ պատկանել է սոցիալ-դեմոկրատների ձախ թևին։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ միացել է Ցիմերվալդի ձախերին[6]։

1917 թվականին միացել է Շվեդիայի կոմունիստական կուսակցությանը։ Կատա Դալստրյոմը մասնակցել է Կոմինտերնի 2-րդ կոնգրեսի աշխատանքներին (Մոսկվա, 1920)։ Այնուամենայնիվ, նա անհանգստացած էր ԽՍՀՄ-ում աճող հակաժողովրդավարական տենդենցներից և Ցետ Հյոգլունդի հետ հեռացել է կոմունիստական կուսակցությունից՝ մնալով բավականին արմատական ձախ դիրքերում։

Կոմունիստական կուսակցության հետ անհամաձայնության պատճառների թվում էր նաև կրոնական հարցը. որպես տոլստոյականության և քրիստոնեական կոմունիզմի կողմնակից՝ Դալստրյոմը սոցիալիստական գաղափարները գտել է միանգամայն համատեղելի քրիստոնեական վարդապետության հետ և պաշտպանել է վերադարձը «սկզբնական քրիստոնեությանը» («Կոմունիստը կարո՞ղ է լինել քրիստոնյա» հարցին նա պատասխանել է. «Իսկ կապիտալիստը կարո՞ղ է քրիստոնյա լինել»[6]): Իր կյանքի վերջում նա իրեն հայտարարել է բուդդիստ[6]։

Դալստրյոմը գրել է մի շարք աշխատանքներ Շվեդիայի բանվոր դասակարգի դրության մասին, գեղարվեստական ստեղծագործություններ, աշխատանքներ սկանդինավյան դիցաբանության և լեգենդների վերաբերյալ, ինչպես նաև շվեդերեն է թարգմանել Կարլ Մարքսի որոշ աշխատանքներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Anna Maria Katarina (Kata) Dalström (շվեդերեն) — 1917.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Anna Maria Katarina (Kata) Dalström 1858-12-18 — 1923-12-11 Författare, agitator
  3. Dalström, ANNA MARIA KATARINASvenskagravar.se.
  4. Sten nr 196 – Kata Dahlström
  5. LIBRIS — 2018.
  6. 6,0 6,1 6,2 6,3 Anna Maria Katarina (Kata) Dalström, urn:sbl:17232, Svenskt biografiskt lexikon, hämtad 2015-11-17.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատա Դալստրյոմ» հոդվածին։