Կապուաս (գետ, թափվում է Հարավչինական ծով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կապուաս
Բնութագիր
Երկարություն1143 կմ
Ավազանի մակերես98 749 կմ²
Ավազան98 749 կմ²
Ջրի ծախս6707 մ³/վ
Ջրահոսք
Բարձրություն500 մետր մ
Գետաբերանի տեղակայումKarimata Strait? և Հարավ-չինական ծով
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերSungai Landak?
ԵրկիրԻնդոնեզիա Ինդոնեզիա
ԵրկրամասԱրևմտյան Կալիմանտան
ՋրահավաքKapuas basin?

Կապուաս [1] (ինդոն.՝ Kapuas), գետ Ինդոնեզիայի Կալիմանտան կղզում։ Հոսում է արևմտյան Կալիմանտանայի նահանգում՝ արևմտյան և կենտրոնական հատվածում։ Թափվում է Հարավչինական ծով՝ ստեղծելով ճյուղավորված դելտա։

Գետի երկարությունը 1143 կմ է, ջրհավաք ավազանի մակերեսը ավելի քան 98000 կմ² է։ Համարվում է Ինդոնեզիայի ամենաերկար գետը, նաև ամենաերկարը՝ կղզային գետերի շարքում։

Ջրագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարություն՝ 1143 կմ, լայնությունը ավելի քան 700 մետր է, ավազանի մակերեսը 98 749 կմ² է (Արևմտյան Կալիմանտանի 67%-ը)։ Ջրի սպառումը ենթակա է սեզոնային տատանումների, միջին ցուցիչը ավելի քան 5000 մ³/սմ է։ Գետը ավելի ջրառատ է ապրիլ և նոյեմբեր ամիսներին, երբ լինում են առավելագույն տեղումները և ափամերձ տարածքներից ջրերը ծածկում են տարածքները։

Ակունքները գտնվում են Կալիմանտան կղզու կենտրոնում, ինդոնեզա-մալազիական սահմանից դեպի հարավ։

165 կմ տարածության վրա գետը հոսում է լեռներով, հետո՝ հիմնականում դաշտով, նշանակալի են ճահիճները։ Ակունքից մոտ 350 կմ հեռավորության վրա՝ գետի հյուսիսային ափին գտնվում է Սենտարում լիճը, այն գետի հետ կապված է բազմաթիվ ուղիներով, իսկ ջրհեղեղների ժամանակ այն գետի հետ կազմում է ջրային միասնական զանգված։

Երեք հիմնական գետաբազուկներից առավել հարուստ է հյուսիսայինը, որն էլ հայտնի է որպես Մեծ Կապուաս (ինդոն.՝ Kapuas Besar:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]