Jump to content

Կանադայի կանանց ազգային խորհուրդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադայի կանանց ազգային խորհուրդ
Տեսակկազմակերպություն
Երկիր Կանադա
Հիմնադրվածհոկտեմբերի 27, 1893
Գլխադասային գրասենյակՕտտավա, Կանադա
Պաշտ. լեզու(ներ)անգլերեն և ֆրանսերեն
Կայքncwc.ca

Կանադայի կանանց ազգային խորհուրդ (ԿԿԱԽ, ֆր.՝ Conseil national des femmes du Canada, (CNFC)), կանադական իրավապաշտպան կազմակերպություն, որը գտնվում է Օտտավայում, Օնտարիո, նպատակն է բարելավել կանանց, ընտանիքների և համայնքների պայմանները։ Տղամարդկանց և կանանց տեղական և նահանգային խորհուրդների դաշնություն է, որը համարվում է Կանանց միջազգային խորհրդի կանադական անդամ (ICW): Խորհուրդը մտահոգված է այնպիսի ոլորտներով, ինչպիսիք են կանանց ընտրական իրավունքը, ներգաղթը, առողջապահությունը, կրթությունը, ԶԼՄ-ները, շրջակա միջավայրը և այլն[1]։ Հիմնադրվել է 1893 թվականի հոկտեմբերի 27-ին Տորոնտոյում, երկրում ամենահին պաշտպանական կազմակերպություններից է[2]։ 1893 թվականին Կանադայի կանանց ազգային խորհրդի առաջին նախագահ ընտրվեց Լեդի Աբերդինը։ Խորհրդի հայտնի անդամներից են եղել Լեյդի Գզովսկին, Օգուստա Սթով Գալենը, Ադելաիդ Հուդլիսը[3]։

Կանանց միջազգային խորհուրդը հիմնադրվել է 1888 թվականին Վաշինգտոնում, ԱՄՆ։ 1893 թվականի մայիսին ԿՄԽ համաշխարհային կոնգրեսի ներկայացուցչական կանայք հանդիպեցին Չիկագոյում և քննարկեցին Կանադական խորհրդի ստեղծման հարցը։ Խորհուրդը պաշտոնապես իր գոյությունը սկսեց հոկտեմբերի 27-ին Տորոնտոյի Ալեն Գարդենս այգեգործական տաղավարում հանրային հանդիպման ժամանակ։ Հանդիպմանը ներկա են գտնվել ավելի քան 1500 կին, որը ղեկավարել է Լեդի Աբերդին` գլխավոր նահանգապետ Ջոն Քեմփբել Համիլթոն-Գորդոնի կինը։ Լեդի Աբերդինը եղել է խորհրդի առաջին նախագահ մինչև 1899 թվականին նրա հրաժարականից հետո Լեդի Թեյլորի փոխարինումը։

Գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խորհուրդը խորհրդատվական դեր է կատարում գոյություն ունեցող կազմակերպչական քաղաքականությանն առնչվող հարցերում։ Նոր քաղաքականություններն առաջարկվում են որպես որոշումներ, որոնք մշակվում են տեղական և նահանգային մասշտաբով քննարկումների և քվերակության միջոցով։ Եթե դրանք ընդունվում են, դառնում են քաղաքականություն։ Այնուհետև կազմակերպությունը ստեղծում է կարճ հաղորդագրություն (քաղաքականության վրա հիմնված պաշտոնական փաստաթղթեր), որոնք առաջարկում են գործողության ընթացքը և ներկայացվում են պաշտոնական մարմնին, օրինակ կառավարությանը։

Կազմակերպությունը ներկայացուցիչներ է ուղարկել կառավարական խորհուրդներ և միջազգային մարմիններ, ինչպես Ազգերի լիգան։ Խորհուրդը կարևոր դեր է խաղացել Բուժքույրերի Վիկտորիական կարգի, Մանուկների օգնության միության և Կանադայի սպառողների ասոցիացիայի ստեղծման գործում[1]։ Առաջին գործընկեր կազմակերպություններից մեկը Կանադայի կանանց արվեստի ասոցիացիան էր, որի հովանավորն էր Լեդի Աբերդինը[4][5]։ Այն նաև դեր ունի Կանադայի կանանց աշխատանքի բյուրոյի, Տարեցների դաշնային բյուրոյի զարգացման գործում և աջակցել է Կանանց կարգավիճակի վերաբերյալ թագավորական հանձնաժողովի պահանջին, որը ստեղծել է Կանադայի Կանանց կարգավիճակի խորհրդատվական խորհուրդ[2]։

Հայտնի հնգյակը 1931 թվականին վարչապետ Ուիլյամ Լիոն Մակենզի Քինգի հետ

1894-1918 թվականներին խորհրդի գլխավոր հարցը կանանց կարգավիճակի բարելավման պայքարն էր։ Այն նպաստեց կանանց համար «տրանսցենդենդ քաղաքացիություն» հասկացությանը։ Քվեարկությունն անհրաժեշտ չէր, քանի որ քաղաքացիությունը պետք է իրականացվեր անձնական ազդեցության և բարոյականության համոզմունքների միջոցով, ուժեղ բարոյական հատկանիշներով տղամարդկանց ընտրությամբ և դաստիարակելով հասարակության կողմից ոգեշնչված որդիներ։ Ազգային խորհրդի դիրքորոշումը ինտեգրվել է իր ժողովրդավարական զարգացման ծրագրում, որը ձգտում էր պահպանել Կանադան որպես Սպիտակ նորաբնակների ազգ։ Թեև կնոջ ընտրական իրավունքը կարևոր էր Սպիտակ կանանց քաղաքական իրավունքների տարածման համար, այն նաև թույլատրվել էր ռասայական հիմնավոր փաստարկների միջոցով, որոնք կապում էին Սպիտակ կանանց ներգրավվածությունն ազգին «ռասայական դեգեներացիայից» պաշտպանելու անհրաժեշտության հետ[6]։

1914-1921 թվականներին Կանադայի կանանց ազգային խորհուրդը հրապարակեց «Կանանց դար» ամսագիրը, որի նպատակն էր կանանց կրթել հանրային խնդիրների և անհրաժեշտ բարեփոխումների վերաբերյալ, ինչպես նաև տարբեր կանանց խմբերի կողմից ֆորումներ կազմակերպել[7]։ Տիտղոսաթերթը նկարագրում է այն որպես «Կանադացի կանանց կրթության և առաջընթացի ամսագիր»։ Ամսագիրը ստեղծվել է բրիտանական և ամերիկյան ֆեմինիստական պարբերականների հաջողության օրինակով[8]։ Այն Կանադայում տպագրված կանանց իրավունքի շատ քիչ ամսագրերից մեկն էր[9]։

1918 թվականին դաշնային կառավարությունը կանանց իրավունք է տվել քվեարկելու դաշնային ընտրություններում։ 1929 թվականին «Հայտնի հնգյակը» հաղթեց Էդվարդսն ընդդեմ Կանադային (գլխավոր դատախազ) գործը, որը հայտնի էր որպես «Անձի գործ», ըստ որի որոշվեց, որ կանայք «անձինք» են։ Հնգյակից երեքը եղել են Կանադայի կանանց ազգային խորհրդի ակտիվ անդամներ և Կանադայի կանանց ազգային խորհուրդը կարևոր դեր է ունեցել հաղթելու գործում[2]։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Jeffs, Lauren (1994), Rushing forth, an introductory examination of the Ottawa Local Council of Women, 1894-1904. Bytown pamphlet series., Ottawa: The Historical Society of Ottawa.
  • Kinahan, Anne-Marie. "Transcendent Citizenship: Suffrage, the National Council of Women of Canada, and the Politics of Organized Womanhood," Journal of Canadian Studies (2008) 42#3 pp 5–27.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «National Council of Women of Canada fonds». Library and Archives Canada. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  2. 2,0 2,1 2,2 «National Council of Women of Canada». The Canadian Encyclopedia. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 2-ին.
  3. Pound, Richard W. (2005). 'Fitzhenry and Whiteside Book of Canadian Facts and Dates'. Fitzhenry and Whiteside.
  4. Holmlund, Mona; Youngberg, Gail (2003). Inspiring Women: A Celebration of Herstory. Coteau Books. էջ 216. ISBN 978-1-55050-204-6. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  5. «Women's Art Association of Canada». Canadian Museum of History. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.
  6. Anne-Marie. Kinahan, "Transcendent Citizenship: Suffrage, the National Council of Women of Canada, and the Politics of Organized Womanhood," Journal of Canadian Studies (2008) 42#3 pp 5-27
  7. Roberts, Barbara (1996 թ․ հունիսի 18). Reconstructed World: A Feminist Biography of Gertrude Richardson. McGill-Queen's Press – MQUP. էջ 111. ISBN 978-0-7735-1394-5. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  8. Delap, Lucy; DiCenzo, Maria; Ryan, Leila (2006). Feminism and the Periodical Press, 1900–1918. Taylor & Francis. էջ li. ISBN 978-0-415-32026-9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
  9. Morra, Linda M; Schagerl, Jessica (2013 թ․ հունվարի 24). Basements and Attics, Closets and Cyberspace: Explorations in Canadian Women's Archives: Explorations in Canadian Women’s Archives. Wilfrid Laurier Univ. Press. էջ 227. ISBN 978-1-55458-650-9. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]