Կաբի Լարետեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաբի Լարետեյ
Käbi Alma Laretei
Ծնվել էհուլիսի 14, 1922(1922-07-14)[1][2][3][…]
ԾննդավայրՏարտու, Էստոնիա[1]
Վախճանվել էհոկտեմբերի 31, 2014(2014-10-31)[4][5] (92 տարեկան)
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա
ԳերեզմանՍկուգսչյուրկոգորդեն[6]
Մասնագիտությունդաշնակահարուհի, կոմպոզիտոր, գրող և կինոդերասանուհի
Քաղաքացիություն Էստոնիա[7] և  Շվեդիա[8][9]
Պարգևներ
ԱմուսինԳուննար Ստաերն և Ինգմար Բերգման
ԶավակներԴանիել Բերգման[12]

Կաբի Ալմա Լարետեյ (էստ․՝ Käbi Alma Laretei[13], հուլիսի 14, 1922(1922-07-14)[1][2][3][…], Տարտու, Էստոնիա[1] - հոկտեմբերի 31, 2014(2014-10-31)[4][5], Ստոկհոլմ, Շվեդիա), էստոնացի դերասանուհի, կոմպոզիտոր, դաշնակահարուհի[14], գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաբի Ալմա Լարետեյը ծնվել է 1922 թվականի հուլիսի 14-ին Էստոնիայի Տարտու քաղաքում դիվանագետի ընտանիքում։ Էստոնիայի՝ ԽՍՀՄ-ին միանալուց հետո նրանց ընտանիքը տեղափոխվել է Շվեդիա։

Կաբի Լարետեյը ունեցել է դաշնակահարուհու երկարատև և նշանավոր կարիերա։ 1960-ական թվականներին նա նվագել է Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի, Արևմտյան Գերմանիայի և Միացյալ Նահանգների լեփ-լեցուն դահլիճներում, այդ թվում՝ Քարնեգի հոլում։

1950-1959 թվականներին Կաբի Լարետեյն ամուսնացած էր Գուննար Ստաեռնի հետ։ Նրանք ունեցել են մեկ դուստր՝ Կինդա Ստաեռն (ծնվել է 1955 թվականին)։

1959-1965 թվականներին Կաբի Լարետեյն ամուսացած է եղել ռեժիսոր Ինգմար Բերգմանի (1918-2007) հետ և եղել է նրա չորրորդ կինը։ Լարետեյը Բերգմանին ծանոթացրել է տարբեր երաժշտական ժանրերի հետ, որոնցից մի քանիսը նա օգտագործել է իր ֆիլմերում[15]։ Նրանք ունեցել են մեկ որդի՝ Դանիել Բերգման (ծնվել է՝ 07.09.1962)։ Ամուսնալուծվել են 1969 թվականին, թեև ամուսնությունը, ըստ էության, դադարեցվել է 1966 թվականին։ Ինգմար Բերգմանի «Մուգ ապակու միջով» ֆիլմը (1961) նվիրված է կնոջը՝ Կաբի Լարետեյին։ Լարետեյն աշխատել է Իգոր Ստրավինսկու և Պաուլ Հինդեմիթի հետ[15]։

Ամուսնալուծությունից հետո Լարետեյը շարունակել է երաժշտական խորհրդատվություն տալ իր նախկին ամուսնու որոշ ֆիլմերի համար և նույնիսկ նկարահանվել է «Ֆաննին և Ալեքսանդրը» ֆիլմում, որտեղ դաշնամուր է նվագում։ Նա ձայնագրել է դաշնամուրային երաժշտություն Բերգմանի ֆիլմերի համար, ինչպիսիք են «Աշնանային սոնատը» և «Կախարդական ֆլեյտան»։ Լարետեյը հետաքրքրվել հեռուստատեսությամբ, վարել է բազմաթիվ հաղորդումներ գրականության և երաժշտության վերաբերյալ Շվեդիայի հեռուստատեսությամբ, ինչպես նաև հրատարակել է մի շարք գրքեր կյանքի և երաժշտության մասին։ Բացի այդ, նրա մասին նկարահանվել են բազմաթիվ փաստագրական ֆիլմեր։

1998 թվականին Կաբի Լարետեյը պարգևատրվել է Էստոնիայի Ազգային զինանշանի երրորդ աստիճանի շքանշանով[16]։

Կաբի Լարետեյը մահացել է 2014 թվականի հոկտեմբերի 31-ին 92 տարեկան հասակում[17]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ֆիլմ Դեր
1976 Դեմ առ դեմ Դաշնակահար
1982 Ֆաննին և Ալեքսանդրը Աննա ֆոն Բոլեն
1986 Թռիչէ դեպի հյուսիս Մայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.discogs.com/artist/1862645-K%C3%A4bi-Laretei
  2. 2,0 2,1 http://news.err.ee/v/Culture/30006135-ea80-475c-8949-4a6811327621
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 http://www.svd.se/rotlosheten-bidrog-till-konstnarskapet
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. http://www.svenskagravar.se/gravsatt/45928519Svenskagravar.se.
  7. http://www.worldatlas.com/webimage/countrys/europe/estonia/eefamous2.htm
  8. http://www.musicweb-international.com/classRev/2003/Oct03/Kabi_Laretei.htm
  9. http://www.discogs.com/K%C3%A4bi-Laretei-Spelar-Musiken-Till-Ingmar-Bergmans-Filmer-N%C3%A4rbilder/release/2780517
  10. https://president.ee/et/teenetemargid/teenetemarkide-kavalerid/12153-kabi-laretei
  11. 11,0 11,1 Käbi Laretei Konsertpianist, författare (շվեդերեն)Göteborgs universitet, 2018. — ISBN 978-91-639-7594-3 — ISSN 2003-0088
  12. Lundy D. R. The Peerage
  13. Eesti Entsüklopeedia 14, p. 224. Tallinn 2000. 9985-70-064-3
  14. «Käbi Laretei». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 10-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  15. 15,0 15,1 James Eugene Wierzbicki. Music, Sound and Filmmakers: Sonic Style in Cinema. Routledge, 2012.
  16. http://www.president.ee/en/estonia/decorations/bearers.php?tm=Riigivapi+III+klassi+teenetem%C3%A4rk
  17. Käbi Laretei, concert pianist - obituary

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]