Ծուղրուղաշենի եկեղեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծուղրուղաշենի եկեղեցի
წუღრუღაშენის ეკლესია
Հիմնական տվյալներ
Տեսակեկեղեցի
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունԲոլնիսի շրջան
ԴավանանքՎրաց Ուղղափառ եկեղեցի
Հիմնական ամսաթվերը1212
Ներկա վիճակլավ
Ժառանգության կարգավիճակՎրաստանի ազգային նշանակության մշակութային հուշարձաններ
Ճարտարապետական ոճհայ-վրացական
Հիմնադրված1212
Գմբեթ1
Քարտեզ
Քարտեզ
 Tsugrugasheni Cathedral Վիքիպահեստում

Ծուղրուղաշեն, XIII - XIV դարերի ճարտարապետական հուշարձանախումբ Մեծ Հայքի Գուգարք նահանգի Բողնոփոր գավառում (այժմ՝ Վրաստանի Բոլնիսի շրջան

Գլխավոր եկեղեցին կառուցվել է 1212–1222 թվականներին։ Այն կարմրավուն սրբատաշ տուֆից է, ունի ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք։ Բարձր, գլանաձև թմբուկով գմբեթը բարձրանում է երկու մույթերի և որմնամույթերի միջև ձգված սլաքաձև կամարներով գմբեթատակ քառակուսու վրա։ Բեմի երկու կողմերի ավանդատները երկհարկանի են՝ կլոր լուսամուտներով։ Մուտքերը երկուսն են՝ հարավից և արևմուտքից։ Թմբուկը և արևելյան ճակատը մշակված են դեկորատիվ կամարաշարերով։

Հուշարձանախմբում կան հայերեն արձանագրություններով մի քանի միանավ եկեղեցիներ։ Համալիրն ունի քանդակազարդ դարպասով պարիսպ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 146