Հանդիպում է Լոռու և Տավուշի մարզերի լեռնային լճերում ու լճակներում (պարզ, ժանգոտ տզրուկի) և այլն։ Երրորդային դարաշրջանի մնացորդային (ռելիկտ) է։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։ Բույսը կոչվում է«Սալվինիա»՝ ի պատիվ իտալացի բուսաբան Սալվինիի։
Ցողունը թելանման է, երկար 10 սմ։ Ծովոսպիի մարմինը ջրի մակերեսի նկատմամբ. դիրք ունեցող ընձյուղ է, որի վրա կան երեք շարք տերևներ։ Երկու շարքերը լողում են ջրի մակերեսին, ունեն ձվաձև թիթեղիկի տեսք, որոնց վերին մակերևույթին կան հերձանցքներ նման փոքրիկ պտկիկներ, իսկ ներքևինի վրա՝ գորշ մազիկներ։
Ջրասույզ տերևները (երրորդ շարքը) գորշ են՝ կտրտված 8-12 թելանման մասերի որոնք միաժամանակ և՝ արմատների, և հավասարակշռության կամ խարիսխի դեր են կատարում։ Դրանց հիմքում խմբով գտնվում են գնդանման սպորոկարպիումներ (իրենց նշանակությամբ նույնական են սորուսներին), որոնց մի մասը խոշոր սպորանգիումներ։
Ծովոսպը նպաստում է ջրավազանի հատակում տիղմի գոյացմանը, կենսաբանական ռեժիմի պահպանմանը, կեր է ձկների, ջրաբնակ միջատների, կենդանիների և թռչունների համար։ Ծովոսպով պատված լճակներում մոծակներ չեն զարգանում[1]։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։