Ծովինար Պետրոսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Պետրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծովինար Պետրոսյան
Ծնվել էօգոստոսի 5, 1925(1925-08-05)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 12, 2014(2014-04-12) (88 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունճարտարագետ
ԿուսակցությունԽՄԿԿ

Ծովինար Լևոնի Պետրոսյան (օգոստոսի 5, 1925(1925-08-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 12, 2014(2014-04-12), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ինժեներ-տեխնոլոգ։ Տեխնիկական գիտությունների դոկտոր (1980)։ Արժանացել է Ֆրանսիայի «Պատվավոր Տիկին» տիտղոսի (1972): ԽՄԿԿ անդամ 1953 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1947 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիատեխնոլոգիական ֆակուլտետը։ 1948 թվականից աշխատել է ՀԽՍՀ խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության ԳՀԻ-ում, 1981 թվականից՝ կոնյակի տեխնոլոգիայի լաբորատորիայի վարիչ։

Գիտական աշխատանքները վերաբերում են կոնյակի արդյունաբերությանը, քիմիային և տեխնոլոգիային։ Բացահայտել է կոնյակի սպիրտների հասունացման ընթացքում օքսիդացման որոշ պրոցեսների մեխանիզմը։ Պարզաբանել է կոնյակի սպիրտում ճարպային, հետերոցիկլիկ և արոմատիկ շարքի ալդեհիդների, բազմատոմ և արոմատիկ սպիրտների առաջացումը։

Պետրոսյանը մշակել է կոնյակի սպիրտների հասունացման պրոցեսների արագացման, կայուն քիմիական բաղադրությամբ բարձրորակ սպիրտների ստացման նոր տեխնոլոգիա, ինչպես նաև կաղնու փայտի հասունացման արագացված (ճառագայթմամբ) մեթոդներ, որոնք ներդրված են կոնյակի արտադրության մեջ։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խաղողագործության և գինեգործության միջազգային ակադեմիայի անդամ (1998)

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արժանացել է Ֆրանսիայի «Պատվավոր Տիկին» տիտղոսի (1972)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։