Խուան Կավալյարո
Անձնական տվյալներ | |||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ազգությունը | Արգենտինացի | ||||||||||||||
Քաղաքացիությունը | Արգենտինա | ||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հունիսի 28, 1994[1][2] (30 տարեկան) | ||||||||||||||
Ծննդավայր | Պարանա, Արգենտինա | ||||||||||||||
Հասակ | 171 սմ | ||||||||||||||
Քաշ | 68 կգ | ||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||
Ներկա ակումբ | Էստուդիանտես | ||||||||||||||
Համար | 15 | ||||||||||||||
| |||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
| |||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Խուան Իգնասիո Կավալյարո (իսպ.՝ Juan Ignacio Cavallaro, հունիսի 28, 1994[1][2], Պարանա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, «Էստուդիատես» ակումբի կիսապաշտպան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կավալյարոն սկսել է իր կարիերան «Ունիոն» ակումբում «Սանտա-Ֆե»-ից։2012 թվականի ապրիլի 7-ին «Բանֆիլդ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Արգենտինայի առաջնությունում[3]։ Արդեն մյուս տուրում՝ Սարանդիի «Արսենալ» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում Խուանը խփել է իր առաջին գոլը[4]։ Այդպիսի հաջող մեկնարկից հետո ֆուտբոլիստով սկսվում է հետաքրքրվել բելգիական «Անդերլեխտ» ակումբը[5]։
2013 թվականի ամռանը Խուանը տեղափոխվել է «Սան-Լորենսո»։ Սեպտեմբերի 22-ին «Կոլոն» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում՝ հանդիպման երկրորդ խաղակեսում փոխարինելով Լեանդրո Ռոմանոլիին[6]։ Այդ խաղում նա խփել է իր առաջին գոլը այդ ակումբում։ 2014 թվականին Կավալյարոն դարձել է Արգենտինայի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է 2014 թվականի Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում։
2015 թվականի ամռանը Խուանը վարձավճարային իրավունքներով տեղափոխվել է էկվադորական «ԼԴՈՒ Կիտո»։ Հուլիսի 26-ին «Ունիվերսիդադ Կատոլիկա» ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը Էկվադորի առաջնությունում[7]։ Նոյեմբերի 7-ին «ԼԴՈՒ Լոխա» ակումբի դեմ խաղում Կավալյարոն խփել է իր առաջին գոլը ԼԴՈՒ Կիտո ակումբում[8]։ 2016 թվականի սկզբին Խուանը վարձավճարով տեղափոխվել է «Էստուդիանտես» ակումբ։ Փետրվարի 8-ին «Լանուս» ֆուտբոլային ակումբի դեմ խաղում նա կատարել է իր նորամուտը նոր ակումբում[9]։ Փետրվար 24-ին «Ալդոսիվի» ակումբի դեմ խաղում Կավալյարոն խփել է իր առաջին գոլը հօգուտ «Էստուդիանտես» ակումբի[10]։
Միջազգային Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականի դեկտեմբերին Կավալյարոն ընդգրկվել է Արգենտինայի երիտասարդական հավաքականի հայտացուցակում՝ մասնակցելու 2013 թվականի Հարավային Ամերիկայի երիտասարդական գավաթի խաղարկությանը, որ անցկացվելու էր Արգենտինայում։ Մրցաշարում նա մասնակցել է Պարագվայի[11] և Բոլիվիայի[12] երիտասարդական հավաքականների դեմ խաղերին։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Արգենտինայի չեմպիոն - 2013/14 (Ինիսիալ)
- Էկվադորի փոխչեմպիոն - 2015
- Լիբերտադորեսի գավաթի դափնեկիր - 2014
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Банфилд VS. Унион 2:2» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 7.
- ↑ «Унион VS. Арсенал Саранди 1:0» (ռուսերեն). soccerway.com. 2012 թ․ ապրիլի 15.
- ↑ «Cavallaro cuenta cómo fue su experiencia en Bélgica». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Колон VS. Сан-Лоренсо 0:2» (ռուսերեն). soccerway.com. 2013 թ․ սեպտեմբերի 22.
- ↑ «ЛДУ Кито VS. Универсидад Католика Кито 1:1» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ հուլիսի 26.
- ↑ «ЛДУ Лоха VS. ЛДУ Кито 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2015 թ․ նոյեմբերի 7.
- ↑ «Эстудиантес VS. Ланус 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 8.
- ↑ «Альдосиви VS. Эстудиантес 1:2» (ռուսերեն). soccerway.com. 2016 թ․ փետրվարի 24.
- ↑ «Аргентина (до 20 лет) VS. Парагвай (до 20 лет) 1:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—12.
{{cite news}}
: Unknown parameter|ur l=
ignored (օգնություն) - ↑ «Аргентина (до 20 лет) VS. Боливия (до 20 лет) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2013—01—14.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ficha en BDFA
- Ficha en Goal.com
- Ficha en ESPN
- Ficha en Futbol-talentos.es
- Ficha en la página oficial de Unión
|