Խուան Ելանգեզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Ելանգեզյան
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունԽուան Ռեյնալդո Սամուել Հովսեփի Ելանգեզյան
Ծնվել էդեկտեմբերի 18, 1950 (73 տարեկան) Բուենոս Այրես
Բուենոս Այրես, Արգենտինա
Ժանրերհայկական ազգային
լատինաամերիկյան
սիմֆոնիկ
կամերային
ՄասնագիտությունԿոմ­պո­զի­տոր
բանաստեղծ
թարգմանիչ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա
ԱնդամակցությունՀԳՄ և Հայաստանի կոմպոզիտորների միություն

Խուան Ռեյնալդո Սամուել Հովսեփի Ելանգեզյան (Հովհաննես Ելանկէօզեան, դեկտեմբերի 18, 1950(1950-12-18), Բուենոս Այրես, Արգենտինա), հայազգի կոմպոզիտոր, բանաստեղծ, թարգմանիչ։ Երաժշտագիտության դոկտոր (2004

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Ելանգեզյանը ծնվել է 1950 թվականին, Բուենոս Այրեսում։ Եղեռնից մազապուրծ կիլիկիահայ երրորդ սերնդի շառավիղ է։ 1982 թվականին ավարտել է Արգենտինայի Կաթողիկե համալսարանը, 1984 թվականին՝ Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի երաժշտագիտական բաժինը, 2001 թվականին՝ նույն կոնսերվատորիայի ստեղծագործության բաժինը։ 1996 թվականից աշխատում է Արգենտինայի Կաթողիկե համալսարանի մշակույթի ինստիտուտում, պրոֆեսոր 1996 թվականից[1][2]։ Հայաստանի գրողների և կոմպոզիտորների միության անդամ է[3]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերակշիռ քնարական մեղեդային հիմքով հայկական ազգային և լատինաամերիկյան երաժշտության տարրերով, ժամանակակից կոմպոզիտորական տեխնիկայով ստեղծված Ելանգեզյանի երկերը հնչել են Բուենոս Այրեսում, Երևանում, Փարիզում և այլուր[4]։ Հեղինակ է ծրագրային սիմֆոնիկ և կամերային երկերի՝

  • «Նախնիներից», 1974, թավջութակի պիես
  • «Կատարսիս», 1977, դաշնամուրի և դերասանների համար
  • «Արյան սյուիտ», 1991, նվիրված է Արցախյան հերոսամարտի զոհերին, դաշնամուրի համար
  • «Մարող լույսի երգեր», 1991
  • «Պատանեկան երգեր», 1991
  • «Հայոց աստվածները կամ սենյակ Վահագնի», 2001, սիմֆոնիկ պոեմ
  • «Երկխոսություն» տրիո, 1983

Դաշնամուրի երեք պիես՝

  • «Ջրաներկեր», «Կիլիկիա» սեքստետ, «Մատաղ» կվարտետ, 1983

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ջրաներկեր, 1984։
  • Կիլիկիա, 1984։
  • Արիան, Իմպրեսո էն լա Արգենտինա, 1994։

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դորա Սահակյան, Զմյուռնիա 1922, Մոնրեալ, 2001։
  • Հայաստանի գրողների միություն, Բանաստեղծություններ, Երևան, 1984։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Argentine-Armenian Artist Juan Yelanguezian». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
  2. Խուան Ելանգեզյան, Արգենտինայի ժողովրդական երաժշտական գործիքներ(չաշխատող հղում)
  3. Orphelins d’Arménie : un poème de Juan Yelanguezian
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]