Խոակին Տոռես Գարսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոակին Տոռես Գարսիա
իսպ.՝ Joaquín Torres García
կատ.՝ Joaquim Torres Garcia
Ի ծնեիսպ.՝ Joaquín Torres García
ԿեղծանունTorres-Garcia, Joaquino
Ծնվել էհուլիսի 28, 1874(1874-07-28)[1][2][3][…]
ԾննդավայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[4][5][6]
Վախճանվել էօգոստոսի 8, 1949(1949-08-08)[1][7][3][…] (75 տարեկան)
Մահվան վայրՄոնտեվիդեո, Ուրուգվայ[4][5][6]
Քաղաքացիություն Ուրուգվայ[8] և  Իսպանիա
Մասնագիտությունպրոֆեսոր, նկարիչ, քանդակագործ, գրող, նկարազարդող, արվեստի տեսաբան, muralist և collagist
Ոճաբստրակցիոնիզմ, Universal Constructivism?, Noucentisme? և Կոնստրուկտիվիզմ[9]
Ժանրաբստրակցիոնիզմ[10][11] և ֆիգուրատիվիզմ[10][11]
ԱմուսինՄանոլիտա Պինյա
ԶավակներHoracio Torres?[12], Olimpia Torres?[13], Augusto Torres?[12] և Ifigenia Torres?
Կայքjtorresgarcia.com և torresgarcia.org.uy
 Joaquín Torres García Վիքիպահեստում

Խոակին Տոռես Գարսիա (իսպ.՝ Joaquín Torres García, հուլիսի 28, 1874(1874-07-28)[1][2][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4][5][6] - օգոստոսի 8, 1949(1949-08-08)[1][7][3][…], Մոնտեվիդեո, Ուրուգվայ[4][5][6]), ուրուգվայցի, իսպանացի[14] նկարիչ։

Կյանքն ու գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Տոռես Գարսիան ծնվել է ոչ հարուստ կրպակատիրոջ ընտանիքում։ Դպրոց չի հաճախել, նախնական կրթությունը ստացել է տանը, մորից։ Երբ դարձավ 17 տարեկան, ընտանիքը տեղափոխվում է Կատալոնիա, հոր հայրենիքը։ Բարսելոնի Գեղեցիկ արվեստների դպրոցում (կատ.՝ Llotja) Խոակինը ուսումնասիրում է գծանկար և երփնանկար։ Խոակին Տոռես Գարսիան Բարսելոնում ապրել է 1892—1914 թվականներին։ Ուսման ավարտից հետո նա նկարիչ-ձևավորող է աշխատում, և՛ գեղարվեստական գրականության ասպարեզում, և՛ տարբեր կաթոլիկակական ամսագրերի համար (օրինակ՝ Revista Popular)։ Խոակին Տոռեսի այդ շրջանի գծանկարը կրում է Տուլուզ-Լոտրեկի արվեստի ազդեցությունը[15]։ Նա զբաղվել է նաև մոնումենտալ գեղանկարով, տարբեր եկեղեցիներում և հասարակական շենքերում ապակու վրա նկարչությամբ։ Այդ տարիներին Խոակին Տոռես Գարսիան դառնում է կատալոնական նովեսենտիզմ մշակութային շարժման առաջատար վարպետներից մեկը։ 1910 թվականին նա կատարում է Բրյուսելի Համաշխարհային ցուցահանդեսի ուրուգվայան տաղավարի ձևավորումը։

1920 թվականին նկարիչը տեղափոխվում է Նյու Յորք, որտեղ փորձում է կազմակերպել իր հնարած փայտե խաղալիքների արտադրությունը։ Երկու տարի անց նա վերադառնում է Եվրոպա, և որոշ ժամանակ ապրում է Իտալիայում։ 1924 թվականին Խոակին Տոռես Գարսիան տեղափոխվում է Ֆրանսիա և ապրում Նիսին կից միջերկրական ծովափնյա Վիլֆրանշ սյուր Մեր քաղաքում, իսկ հետո տեղափոխվում է Փարիզ։ Այստեղ նա նկարիչ Ժան Էլիոնի հետ բացում է աշխատանքային ատելիե և 1930 թվականին Միշել Սյոֆորի աջակցությամբ ստեղծում է «Շրջան և քառակուսի» (ֆր.՝ Cercle et Carré) խումբը։ Արդեն այդ ժամանակ Խոակին Տոռես Գարսիան սկսում է հետաքրքրվել նախնադարյան, պարզ և Ամերիկայի նախակոլումբոսյան արվեստով։ Կրելով նյութական դժվարություններ Խոակին Տոռես Գարսիան տեղափոխվում է Փարիզից Մադրիդ։ 1934 թվականին նա վերադառնում է հայրենիք՝ Ուրուգվայ։ Մոնտեվիդեոյում նա հիմնում է «Կառուցողական արվեստի ասոցիացիա» (իսպ.՝ Asociacíon de Arte Constructivo, AAC), դասավանդում գեղանկարչություն և զբաղվում իր լատինաամերիկյան արվեստի ուղղու գեղարվեստա-էսթետիկական տեսության պրոպագանդայով[16]։ Խոակին Տոռես Գարսիայի գործունեությունը նպաստել է եվրոպական մոդեռնիստական ուղղությունների, հատկապես կուբիզմի և աբստրակցիոնիզմի ներթափանցմանը Ուրուգվայ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցուցադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին Նյու Յորքի Ուիթնիի ամերիկյան արվեստի թանգարանում բացվում է Խոակին Տոռես Գարսիայի աշխատանքների ցուցահանդեսը, իսկ 1933 թվականի Մադրիդի ժամանակակից արվեստի թանգարանում։ Նկարչի մահվանից հետո նրա աշխատանքների հետահայաց ցուցահանդեսներ են բացվել Արգենտինայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Նիդերլանդներում, Կանադայում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և այլ երկրներում։ Ուրուգվայի մայրաքաղաքում այժմ գործում է «Տոռես Գարսիայի թանգարան»-ը։

Բարսելոնայի կառավարական պալատի որմնանկարներից[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Notes sobre art. Barcelona 1913.
  • Diàlegs. Terrassa 1915.
  • El descubrimiento de sí mismo. Girona 1917.
  • Estructura. 1935.
  • Historia de mi Vida. Montevideo 1939.
  • Universalismo Constructivo: contribución a la unificación del arte y la cultura de América. 1943.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Joaquín Torres-García. Staatliche Kunsthalle, Baden-Baden 1962 (Ausstellungskatalog)
  • Emmanuel Guigon: Joaquín Torres-García. Un mondo contruit. Edition Hazan, Strtaßburg 2002, ISBN 2-901833-53-5 (Katalog zur gleichnam. Ausstellung)
  • Mark Scheps u.a.: Lateinamerikanischen Kunst im 20. Jahrhundert. Prestel, München 1993, ISBN 3-7913-1241-3 (Kat. zur gleichnam. Ausstellung).
  • Dörte Zbikowski: Geheimnisvolle Zeichen. Fremde Schriften in der Malerei des 20. Jahrhunderts; Paul Gauguin, Wassily Kandinsky, Paul Klee, Willi Baumeister, Julius Bissier, Joaquín Torres-García, Adolph Gottlieb, Mark Tobey. Cuivillier Verlag, Göttingen 1996, ISBN 3-89588-637-8 (zugl. Dissertation, Universität Marburg 1995)
  • "Латинская Америка", том 2, изд."Советская энциклопедия", Москва, 1982, стр.484

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Itaú Cultural Enciclopédia Itaú Cultural (порт.)São Paulo: Itaú Cultural, 2001. — ISBN 978-85-7979-060-7
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://vocab.getty.edu/page/ulan/500031259
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 https://data.bnf.fr/ark:/12148/cb12239680q
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 National Library of Uruguay — 1815.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. https://www.nga.gov/collection/artist-info.2518.html
  10. 10,0 10,1 Artnet — 1998.
  11. 11,0 11,1 http://www.artnet.com/artists/joaqu%C3%ADn-torres-garc%C3%ADa/
  12. 12,0 12,1 Union List of Artist Names — 2019.
  13. http://www.torresgarcia.org.uy/
  14. Robbins, Daniel (1971). Joaquin Torres-Garcia 1874-1949. Providence: Museum of Art, Rhode Island School of Design. էջ 11. ISBN 978-0911517231.
  15. Llorens, Tomas." J.Torres-Garcia, New York, Joaquin Torres-Garcia Archive, 2011.
  16. «CERCLE ARTISTIC DE SANT LLUC». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոակին Տոռես Գարսիա» հոդվածին։