Խոակին Ալբալադեխո Մարտինես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոակին Ալբալադեխո Մարտինես
Joaquín Albaladejo Martínez
Դրոշ
Դրոշ
Իսպանիայի Կորտեսի պատգամավոր
 հունվարի 24, 2016
 
Կուսակցություն՝ Ժողովրդական կուսակցություն
Մասնագիտություն՝ փաստաբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր սեպտեմբերի 11, 1973(1973-09-11) (50 տարեկան)
Ծննդավայր Տոռեվիեխա
Քաղաքացիություն Իսպանիա Իսպանիա

Խոակին Ալբալադեխո Մարտինես (իսպ.՝ Joaquín Albaladejo Martínez, սեպտեմբերի 11, 1973(1973-09-11), Տոռեվիեխա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Ալբալադեխո Մարտինեսը ծնվել է 1973 թվականի սեպտեմբերի 11-ին Վալենսիայի ինքնավար համայնքի Տոռեվիեխա քաղաքում։

Սովորել է Ալիկանտեի համալսարանի իրավաբանության ֆակուլտետում, որն ավարտելուց հետո աշխատել է, որպես անշարժ գույքի գործակալ և քաղաքային գույքի կառավարիչ։ Շուտով դարձել է Իսպանիայի Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը։

2007 թվականին Իսպանիայի Թագավորությունում տեղի ունեցած ընտրություններից հետո ընտրվել է Տոռեվիեխայի քաղաքային խորհրդի խորհրդական[1][2]։ 2015 թվականին ընտրվել է Իսպանիայի Կորտեսի պատգամավոր՝ Ալիկանտեի ընտրատարածքից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ayuntamiento de Torrevieja - Grupo Municipal Popular». torrevieja.es (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  2. «Diputación de Alicante». www.diputacionalicante.es (եվրոպական իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  3. «Fitxa del Congrés dels Diputats».