Խաչիկ Նահապետյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչիկ Նահապետյան
Ծնվել էսեպտեմբերի 10, 1931(1931-09-10)[1] (92 տարեկան)
ԾննդավայրՓանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՍամարայի պետական բժշկական համալսարան
Կոչումպրոֆեսոր և պրոֆեսոր
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1991)
Մասնագիտություննյարդաֆիզիոլոգ
ԱշխատավայրԼևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտ

Խաչիկ Հովսեփի Նահապետյան (սեպտեմբերի 10, 1931(1931-09-10)[1], Փանիկ, Արթիկի շրջան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ նյարդաֆիզիոլոգ։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաչիկ Նահապետյանը ծնվել է 1931 թվականի սեպտեմբերի 10-ին, Փանիկ (ՀՀ Շիրակի մարզ) գյուղում։ 1957 թվականին ավարտել է Սամարայի (ՌԴ) բժշկական ինստիտուտի ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1964 թվականից աշխատում է ՀՀ ԳԱԱ ֆիզոլոգիայի ինստիտուտում, 1993 թվականից՝ փոխտնօրեն[2]։

Աշխատանքները վերաբերում են տեսողության ֆիզոլոգիային, կենսաքիմիական մեխանիզմների ուսումնասիրությանը, կենտրոնական նյարդային համակարգի պլաստիկության մեխանիզմների պարզաբանման և վնասված ու այլ հյուսվածքների ֆունկցիոնալ կառուցվածքային վերականգնողական շարժընթացներին նպաստող եղանակների մշակման, գերհույզի բժշկակենսաբանական հարցերին։ Համահեղինակ է «Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ» (1998) դասագրքի։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուղեղի հետազոտության միջազգային կազմակերպության անդամ
  • Նյու Յորքի գիտությունների ակադեմիայի անդամ
  • էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության անդամ
  • Տեղեկատվայնացան միջազգային ակադեմիաների անդամ (1996 թվականից)
  • ՀՀ ԳԱԱ Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդի անդամ[3]

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էկոլոգիայի և կենսագործունեության ակադեմիայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան ոսկե մեդալ (2001)
  • «Գիտության աստղ» (2004)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фоторецепция птиц, 1972 (համահեղինակ)։
  • Մարդու ֆիզիոլոգիայի հիմունքներ, դասագիրք, 1998 (համահեղինակ)։
  • Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան տարածաշրջանների դեղաբույսերը և դրանց մշակման հեռանկարները, Երևան։ Գիտություն, 2003 (համահեղինակ)[4]։
  • Նյարդաֆիզիոլոգիայի ընտրովի գլուխներ։ Ուսումնական ձեռնարկ։ Երևանի համալսարանի հրատարակչություն, 2003 (համահեղինակ)[5]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Айриян А. П. Армянские учёные-медики. - Ер., 1998 - 276 с. ISBN 99930-1-001-7.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=13969
  2. «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007, էջ 206։
  3. «Ֆիզիոլոգիայի ինստիտուտ». www.physiol.sci.am. Վերցված է 2019 թ․ մարտի 22-ին.
  4. Վարդանյան, Մ Ա (2003). Նահապետյան, Խաչիկ Հովսեփի (ed.). Հայաստանի կենտրոնական և հյուսիսարևելյան տարածաշրջանների դեղաբույսերը և դրանց մշակման հեռանկարները. Երևան: Գիտություն. ISBN 9785808005495.
  5. Ֆանարջյան, Վիկտոր Բարդուղիմեոսի; Նահապետյան, Խաչիկ Հովսեփի (2003). Նյարդաֆիզիոլոգիայի ընտրովի գլուխներ։ Ուսումնական ձեռնարկ. Երևանի պետական համալսարան. Եր: Եր. համալս. հրատ. ISBN 9785808404519.