Խաչատուր Արխիպյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խաչատուր Արխիպյանց
Ծնվել էհոկտեմբերի 12, 1877(1877-10-12)
ԾննդավայրԹիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 8, 1943(1943-09-08) (65 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբժիշկ

Խաչատուր Դավթի Արխիպյանց (հոկտեմբերի 12, 1877(1877-10-12), Թիֆլիս, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 8, 1943(1943-09-08), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), բժշկակական գիտությունների դոկտոր (1922), պրոֆեսոր (1922)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1877 թվականի հոկտեմբերի 12-ին Թիֆլիսում։ Միջնակարգ կրթություն ստանալուց հետո ընդունվել է Ժնևի համալսարանի բժշկական ֆակուլտետ, ապա ուսումը շարունակել Փարիզի, իսկ այնուհետև Բեռլինի համալսարանում։ Վերադառնալով Ռուսաստան Խաչատուր Արխիպյանցը պետական քննություններ է հանձնել Մոսկվայի համալսարանում և բժիշկ աշխատելու իրավունք ստացել։ Բժշկական գործունեությունն սկսել է որպես համաճարակագետ։ 1909 թվականից` շուրջ երեք տարի աշխատել է կլինիկաբակտերիոլոգիական ինստիտուտում, միաժամանակ դասախոսություններ կարդացել բժիշկների համար։

1913 թվականին Արխիպյանցը հանձնել է բժշկության դոկտորի գիտական աստիճան ստանալու համար սահմանված քննություններ, իսկ 1922 թվականին Մոսկվայում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն, նույն թվականին ստացել պրոֆեսորի կոչում և նշանակվել բժիշկների վերապատրաստման ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ։ Երկու տարի անց գործուղվել է արտասահման` մասնագիտության մեջ խորանալու և ժամանակակից գիտական նվաճումներին ծանոթանալու։

1926 թվականին հրավիրվել է Երևան և յոթ տարի ղեկավարել ԵՊՀ բժշկական ֆակուլտետի ընդհանուր և փորձարարական հիգիենայի ամբիոնը։ 1933 թվականից աշխատել է Լենինգրադում։

Հեղինակ է «Դեռատիզացիա» խորագիրը կրող մենագրության և հիգիենայի տարբեր հարցերին վերաբերող բազմաթիվ գիտական աշխատությունների։

Վախճանվելէ 1943 թվականի սեպտեմբերի 8-ին Լենինգրադում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Կենսագրական հանրագիտարան, ԵՊՀ հրատ., 2009, էջ 128-129։