Խակայի տաճար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խակայի տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակկաթոլիկ տաճար և Իսպանիայի ազգային հուշարձաններ
ԵրկիրԻսպանիա Իսպանիա
ՏեղագրությունԽակա[1][2]
Դավանանքլատինական եկեղեցի
ԹեմRoman Catholic Diocese of Jaca?
Հիմնական ամսաթվերը11-րդ դար
Մասն էFrench Way in Aragon?[3]
Ժառանգության կարգավիճակՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս[3] և Իսպանիայի մշակութային ժառանգության օբյեկտ[1]
ԱնվանվածՊետրոս առաքյալ
ՀիմնադիրՍանչո I
Ճարտարապետական ոճռոմանական ճարտարապետություն
Հիմնադրված11-րդ դար
Շինանյութսպիտակ քար
Քարտեզ
Քարտեզ
 Jaca Cathedral Վիքիպահեստում
diocesisdejaca.org/index.php/catedral-de-san-pedro-de-jaca

Խակայի տաճար, Սուրբ Պետրոս առաքյալի տաճար (իսպ.՝ Catedral de San Pedro de Jaca), կաթոլիկ եկեղեցի, որը գտնվում է Խակայում, Իսպանիայի Արագոն համայնքում։ Տաճարը Խակայի Հռոմեական կաթոլիկ թեմի նստավայրն է։

Այն Արագոնում կառուցված առաջին Հռոմեական տաճարն է, և Պիրենեյան թերակղզու ամենահին տաճարը։ Ներկայիս տաճարը 15-րդ և 18-րդ դարերի հավելյալ փոփոխությունների արդյունք է։ Տաճարը կառուցվել է Սանչո Ռամիրեսի թագավորի կողմից, ով Հռոմի պապին (1068 թվական) վասալական երդում տալուց հետո ստանում է իրավունք՝ հիմնադրել նոր եպիսկոպոսական աթոռ Խակայում։ Վերջինս Արագոնի թագավորության մայրաքաղաքն էր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1036 թվականին Խական դարձավ Արագոնի մայրաքաղաք և 1077 թվականին ստացավ եպիսկոպոսական կարգավիճակ։ Դրանից հետո անհարաժեշտություն առաջացավ կառուցել Մայր տաճար։ Շինարարության սկիզբը անհայտ է, բայց ընդհանուր առմամբ սկսել է այդ ժամանակահատվածում։ Եկեղեցու հիմնական մասի կառուցումը ավարտվել է 1130 թվականին։ 1395 թվականին կրակը այրեց տաճարի առաստաղը, որը վերակառուցվել է հաջորդ տարիներին և վերջնականապես վերանորոգվել է 16-րդ դարի վերջին։ Նույն ժամանակահատվածում ավելացվել են ենթակողմերը, իսկ կենտրոնական նավը ընդլայնվել է։

18-րդ դարի վերջին աբսիդներից մեկը քանդվեց և վերակառուցվեց, իսկ կենտրոնական մասը վերանորոգվեց։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկեղեցին կառուցված է Ռոմանական ճարտարապետության ոճով, թեև եկեղեցու որոշ տարրեր կառուցված են գոթական, վերածննդի և բարոկկո ճարտարապետության ոճերով։ Նախագիծն իրենից ներկայացնում է նավ՝երկու ենթակողմերով, երեք աբսիդներով և երկու արտաքին մուտքերով՝ որոնք ունեն սրահ, որոնցից մեկը կառուցված է վերածննդի ճարտարապետության ոճով։ Միայն մի սրահն է բնօրինակ, իսկ երկրորդ սրահի կենտրոնական մասը վերանորոգվել է 18-րդ դարում։

Նավը և ենթակողմերը բաժանված են սյուներով, որոնք վերածվում են կամարակալների։ Կամարակալ սյուները կորնթոսյան օրդեր ոճով են։ Դրանք զարդարված են երկրաչափական պատկերներով և բանջարեղեններով։ Առաստաղը սկզբում փայտից էր՝ հետագայում այն փոխարինվեց խաչերով։ Տաճարի մեծ գմբեթն ութանկյուն է։ Տաճարի չորս կողմերում 15-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի կեսն ընկած ժամանակահատվածում կառուցվել են մատուռներ։ Ավելի վաղ կառուցվածներն ունեն ուշ գոթական ոճ։ Նրանք, որոնք նախագծված են 16-րդ դարում, ցույց են տալիս ուշ վերածննդի և մաներիզմի ազդեցությունները։

Ինտերիերի արվեստի գործերն են՝ Սուրբ Միքայել մատուռի խորանը, քանդակները՝ Գիլ Մորալես Կրտսերի, Գաբրիել Յոլիի, Խուան դե Սալասի և Մորետտոյի կողմից։ Վերջինս նաև ղեկավարել է մատուռի շինարարությունը, որը համարվում է Արագոնի Վերածնունդ-Պլատերեսկո ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։ Բարձր խորանի կառուցումը ավարտվել է 17-րդ դարում։ Կենտրոնական աբսիդի ձևավորել է Մանուել Բայեուն 1792-1793 թվականներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Page at jaca.com (Իսպաներեն)
  • Adolph-Goldschmidt-Zentrum zur Erforschung der romanischen Skulptur. «San Pedro de Jaca» (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • Adolph-Goldschmidt-Zentrum zur Erforschung der romanischen Skulptur. «Bibliographical references about San Pedro de Jaca» (German). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  • The Art of medieval Spain, A.D. 500-1200, an exhibition catalog from The Metropolitan Museum of Art Libraries (fully available online as PDF), which contains material on Jaca Cathedral (no. 88)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խակայի տաճար» հոդվածին։