Լևոն Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լևոն Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 14, 1930 (93 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ |
Պարգևներ |
Լևոն Մուշեղի Գևորգյան (հոկտեմբերի 14, 1930, Երևան, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1972)։ Ճարտարապետության միջազգային ակադեմիայի Մոսկվայի մասնաճյուղի պրոֆեսոր (1995), թղթակից անդամ (2001)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1953 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1953-1956 թվականներին՝ Ակտյուբինսկ քաղաքի և մարզի (Ղազախստան) գլխավոր ճարտարապետ։ 1956 թվականից՝ ՀՀ պետշինի, 1958 թվականից՝ Երևաննախագիծ ինստիտուտի խմբի ղեկավար, նախագծի գլխավոր ճարտարապետ, փոխտնօրեն, 1973-1977 թվականներին՝ տնօրեն։ 1971-1973 թվականներին և 1986-1989 թվականներին՝ Երևանի գլխավոր ճարտարապետի առաջին տեղակալ[1]։
Ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգյանի նախագծերով իրականացվել են բնակելի տներ և վարչական շենքեր Ակտյուբինսկում (1956), Ջամբուլում (1956), Երևանում (1957 թվականից)՝ Գարեգին Նժդեհի հրապարակի ստորգետնյա հասարակական կենտրոնի համալիրը (1986-1992)՝ Երևանի մետրոպոլիտենի («Գարեգին Նժդեհ», 1987) կայարանով և այլն։
Երիտասարդ ճարտարապետների ստեղծագործության (1962), «Տարվա լավագույն կառույց» (1986) համամիութենական ստուգատեսների դափնեկիր։
Գրաֆիկական աշխատանքների ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1980), Միլանում (1982) և Մինսկում (1991)։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.