Լև Տրոցկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լև Տրոցկի
Лев Троцкий
Դրոշ
Դրոշ
ԽՍՀՄ ռազմածովային գործերի Ժողովրդական կոմիսար
մարտի 13, 1918 - հունվարի 6, 1925
Նախորդող Նիկոլայ Պոդվոյսկի
Հաջորդող Միխայիլ Ֆրունզե
Դրոշ
Դրոշ
ՌԽՍՖՀ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար
նոյեմբերի 8, 1917 - մարտի 13, 1918
Նախորդող Միխայիլ Տերեշչենկո
Հաջորդող Գեորգի Չիչերին
Դրոշ
Դրոշ
Ռուսաստանի Սահմանադիր ժողովի անդամ
նոյեմբերի 25, 1917 - հունվարի 20, 1918
Նախորդող -
Հաջորդող -
 
Կուսակցություն՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
(1898–1912)
Սոցիալ-դեմոկրատական բանվորական (բոլշևիկյան) կուսակցություն
(1912–1918)
Համամիութենական կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցություն (1925–1927)
Կրթություն՝ Օդեսայի ազգային համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, դիվանագետ, ինքնակենսագիր, փիլիսոփա, հեղափոխական, ռազմական գործիչ, պատմաբան, լրագրող և գրող
Ազգություն Ուկրաինայի հրեա և Հրեաները Ռուսաստանում
Ծննդյան օր 1879 նոյեմբերի 7
Ծննդավայր Ռուսաստան Յանովկա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն
Վախճանի օր օգոստոսի 21, 1940(1940-08-21) (տարիքը 60)
Վախճանի վայր Մեքսիկա Մեխիկո, Մեքսիկա
Թաղված Լև Տրոցկու տուն թանգարան
Քաղաքացիություն  Ռուսական կայսրություն,  Խորհրդային Ռուսաստան,  Ուկրաինական ԽՍՀ,  ԽՍՀՄ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Ի ծնե անուն ռուս.՝ Лейб Давидович Бронштейн[1]
Հայր Դավիդ Բրոնշտեյն
Մայր Anna Bronstein?
Ամուսին Ալեքսանդրա Սոկոլովսկայա
(1899-1902)
Նատալյա Սեդովա(1903)
Զավակներ Զինաիդա Վոլկովա
Նինա Նևելսոն
Լև Սեդով
Սերգեյ Սեդով
 
Ինքնագիր
 
Պարգևներ
Կարմիր դրոշի շքանշան

Լև Դավիդովիչ Տրոցկի (ռուս.՝ Лев Давидович Троцкий, իսկական անունը՝ Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյն[2][3][4][5] [Лейба Давидович Бронштейн]), հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1879[7], Բերեսլավկա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[7] - օգոստոսի 21, 1940(1940-08-21)[6][7], Կոյոական, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ռուս մարքիսիստ հեղափոխական, մարքսիզմի ու կոմունիզմի տեսաբան, խորհրդային Ռուսաստանի կուսակցական և պետական գործիչ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից և Կարմիր բանակի հիմնադիրներից մեկը։ Լինելով կոմունիստ՝ զարգացրել է մարքսիզմի մի տարբերակ, որն իր անունով կոչվել է տրոցկիզմ։

Ծնվել է ուկրաինացի հարուստ հրեայի ընտանիքում։ 1896 թվականին տեղափոխվել է Նիկոլաև քաղաք, որտեղ էլ ընդունվել է մարքսիստական կազմակերպության շարքերը։ 1898 թվականին ցարական իշխանությունները կալանավորել են նրան հեղափոխական գործունեության համար և աքսորել են Սիբիր։ 1902 թվականին Տրոցկին փախել է աքսորից, տեղափոխվել Լոնդոն, որտեղ ծանոթացել ու մտերմացել է Վլադիմիր Լենինի հետ։ 1903 թվականին՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջին տրոհման ժամանակ, միացել է Մարտովի ղեկավարած մենշևիկներին՝ ընդդեմ Լենինի ղեկավարած բոլշևիկների։ Օգնել է կազմակերպելու 1905-1907 թթ. հեղափոխությունը, որի տապալումից հետո դարձյալ կալանավորվել է ու աքսորվել Սիբիր։ Մեկ անգամ ևս կարողացել է փախչել աքսորավայրից, հետագա 10 տարիներն անց է կացրել Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում ցարական միապետության տապալումից հետո Տրոցկին Նյու Յորքից եկել է Ռուսաստան, դարձել բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից մեկը։ Լինելով Պետրոգրադի խորհրդի (սովետի) նախագահը՝ նա առանցքային դեր է խաղացել 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության իրականացման, ժամանակավոր կառավարության տապալման ժամանակ։

Ընդգրկվել է բոլշևիկների ձևավարած կառավարության կազմում, նախ՝ որպես արտաքին գործերի կոմիսար։ Այդ պաշտոնում ուղղակիորեն ներգրավվել է Բրեստ-Լիտովսկում 1917-1918 թթ. Գերմանիայի հետ տարվող բանակցություններում։ 1918 թվականի մարտ ամսից մինչև 1925 թվականի հունվար ամիսը Տրոցկին ղեկավարել է Կարմիր բանակը՝ որպես ռազմական ու ծովային գործերի կոմիսար և էական ավանդ է ներդրել 1917-1922 թթ. քաղաքացիական պատերազմում բոլշևիկների տարած հաղթանակում[8]։ 1919 թվականին նա դարձել է բոլշևիկյան առաջին քաղբյուրոյի (պոլիտբյուրոյի) յոթ անդամներից մեկը[9]։

Լենինի մահից (1924 թվականի հունվար) և Ստալինի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո Տրոցկին աստիճանաբար կորցրել է իր դիրքերը կառավարությունում, և ի վերջո քաղբյուրոն 1929 թվականի փետրվարին նրան վտարել է Խորհրդային Միությունից։ Իր կյանքի մնացած ժամանակը նա անց է կացրել աքսորում, շատ-շատ է գրել և բացահայտ քննադատել ստալինիզմը[10][11]։ 1938 թվականին Տրոցկին ու նրա աջակիցները հիմնել են Չորրորդ ինտերնացիոնալը՝ ի հակակշիռ Ստալինի նախաձեռնությամբ ստեղծված Կոմինտերնի։ Նրա նկատմամբ բազմաթիվ մահափորձեր են կատարվել, որոնցից կարողացել է փրկվել։ Սակայն 1940 թվականի օգոստոսին խորհրդային ներքին գործերի ժողկոմիսարիատի (ՆԳԺԿ-ի) գործակալ Ռամոն Մերկադերը կարողացել է Մեխիկոյի Կոյոական արվարձանում դաժանաբար կացնահարել նրան[12]՝ դրա համար հետագայում (1960 թ.) արժանանալով Խորհրդային Միության հերոսի կոչման և շքանշանների։ Ստալինի իշխանության տարիներին Տրոցկու անունը հանվել է պատմության գրքերից։ Վերջինս ստալինյան հալածանքների զոհ դարձած խորհրդային եզակի քաղաքական գործիչներից էր, ում խրուշչովյան վարչակարգը 1950-ական թվականներին չարժանացրեց արդարացնող վճռի[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
  2. «Տրոցկի Լեվ Դավիթի». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
  3. Государственная власть СССР. Высшие органы власти и управления и их руководители. 1923—1991 гг. / сост. В. И. Ивкин. — М. : Российская политическая энциклопедия, 1999.
  4. Центральный комитет КПСС, ВКП(б), РКП(б), РСДРП(б): Историко-биографический справочник / сост. Ю. В. Горячев — М. : Издательский дом «Парад», 2005.
  5. Иван Кривушин, энциклопедия «Кругосвет»
  6. 6,0 6,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.)Большая российская энциклопедия, 2016.
  8. Swain, 2006, էջեր 86–104
  9. Volkogonov, 1996, էջ 185
  10. Beilharz, 1987, Chapters 2 and 3
  11. McNeal, 2015
  12. За це вбивство Указом Президії Верховної Ради СРСР від 31 травня 1960 року Лопесу Рамону Івановичу присвоєне звання Героя Радянського Союзу з врученням ордена Леніна і медалі «Золота Зірка».
  13. Deutscher, 2003b, էջ vi

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնակենսագրություն
Կենսագրական գրքեր

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լև Տրոցկու աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետերբուրգի պատմության «Радио Петербург» ակումբ
Այլ
Քաղաքական պաշտոններ
Նախորդող:
Միխայիլ Տերեշչենկո
(արտաքին գործերի նախարար)
Արտաքին գործերի ժողկոմ
1917–1918
Հաջորդող:
Գեորգի Չիչերին
Նախորդող:
Նիկոլայ Պոդվոյսկի
Բանակի և նավատորմի գործերի ժողկոմ
1918–1925
Հաջորդող:
Միխայիլ Ֆրունզե
Պարգևներ և ձեռքբերումներ
Նախորդող:
Ուինստոն Չերչիլ
Time ամսագրի շապիկի նկար
18 May 1925
Հաջորդող:
Թոմաս Էդիսոն
Նախորդող:
Նյուտոն Բեյքեր
Time ամսագրի շապիկի նկար
21 November 1927
Հաջորդող:
Ֆրենկ Լոուդեն
Նախորդող:
Վիլյամ Կնուդսեն
Time ամսագրի շապիկի նկար
25 January 1937
Հաջորդող:
Թոմաս Դյուի
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Տրոցկի» հոդվածին։