Լքված քաղաք Z

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լքված քաղաք Z
անգլ.՝ The Lost City of Z
Երկիր ԱՄՆ
Ժանրարկածային ֆիլմ, դրամա, մարտաֆիլմ և կենսագրական ֆիլմ
ԹեմաՓերսի Ֆոսեթ[1], գիտարշավ[1], Հարավային Ամերիկայի բնիկ ժողովուրդներ[1], անտիկ քաղաքակրթություն[1], ռասիզմ[1] և Հարավային Ամերիկայի գաղութացում[1]
ՀիմքԼքված քաղաք Z
Թվականհոկտեմբերի 15, 2016, մարտի 30, 2017[2], փետրվարի 14, 2017, ապրիլի 14, 2017 և հունիսի 2, 2017
Լեզուանգլերեն[1]
ՌեժիսորՋեյմս Գրեյ[3][4]
ՊրոդյուսերԴեդե Գարդներ
Սցենարի հեղինակՋեյմս Գրեյ[5]
ԴերակատարներՉարլի Հանեմ[4], Սիեննա Միլլեր, Ռոբերտ Փեթինսոն, Թոմ Հոլանդ, Անգուս Մակֆադյեն, Իեն ՄակԴայարմիդ, Ֆրանկո Ներո, Հարի Մելինգ, Ջոն Սեքվիլ, Դենիել Հաթլսթոուն, Ալեքսանդր Յովանովիչ[5] և Մյուրեյ Մելվին[5]
ՕպերատորԴարիուս Խոնջի
Պատմվածքի վայրԱմազոնի խոնավ անտառներ[1], Լոնդոն[1], Բոլիվիա[1], Ֆրանսիա, Կորկ[1], Ատլանտյան օվկիանոս[1] և Q10280404?[1]
ԿինոընկերությունPlan B Entertainment
Տևողություն141 րոպե[6]
Պաշտոնական կայքէջ
 The Lost City of Z Վիքիպահեստում

«Լքված քաղաք Z» (անգլ.՝ The Lost City of Z), 2016 թվականի ամերիկյան արկածային պատմական դրամա է։ Սցենարի հեղինակը և ռեժիսորը Ջեյմս Գրեյն է[7], որը հիմնվել է 2009 թվականի Դեյվիդ Գրանի կողմից գրված նույնանուն գրքի վրա։ Գիրքը հիմնված է իրական դեպքերի վրա, որը պատմում է բրիտանացի հետախույզ Փերսի Ֆոուսեթի մասին, որն ուղարկվել է Բրազիլիա և մի քանի անգամ փորձել է գտնել թվացյալ հնագույն լքված քաղաքը Ամազոնում[8]։ Ֆիլմի գլխավոր դերում նկարահանվել են Չարլի Հանեմը, Թոմ Հոլանդը, Ռոբերտ Փեթինսոնը և Սիեննա Միլլերը։

Պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 15–ին Նյու Յորքի կինոփառատոնում[9]։ Ֆիլմը «Amazon Studios»–ի և «Bleecker Street»–ի կողմից թողարկվել է ԱՄՆում 2017 թվականի ապրիլի 14-ին[10]։ «Լքված քաղաք Զ» ֆիլմը բարձր է գնահատվել քննադատների կողմից` չնայած, որ այն հավաքել է ընդամենը 19 միլիոն դոլար՝ 30 միլիոն դոլար բյուջեի դիմաց։ Չնայած ֆինանսական հաջողությունների բացակայությանը` Time շաբաթաթերթն այն ներառել է 2017 թվականի լավագույն ֆիլմերի ցանկում[11]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է բրիտանացի հետախույզ Փերսի Ֆոսետի (Չարլի Հանեմ) մասին, որը 20–րդ դարի սկզբին ճանապարհորդում է Ամազոնով և բացահայտում նախկինում անհայտ, զարգացած քաղաքակրթության ապացույցները։

Չնայած գիտական հաստատության ծաղրուծանակին, որը բուն բնակչությունը որակում է վայրիություն, Ֆոսետը, իր հավատարիմ կնոջ (Սիեննա Միլլեր), որդու (Թոմ Հոլանդ) և համհարզի (Ռոբերտ Փաթինսոն) աջակցությամբ վերադառնում է ջունգլիներ և, ճշմարտությունն ապացուցելու փորձով, 1925 թվականին խորհրդավոր կերպով անհետանում է․․․

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չարլի Հանեմ՝ Փերսի Ֆոսետ
  • Թոմ Հոլանդ՝ Ջեք Ֆոսետ
  • Ռոբերտ Փեթինսոն՝ Հենրի Կոստին
  • Սիեննա Միլլեր՝ Նինա Ֆոսետ
  • Անգուս Մակֆադեն՝ Ջեյմս Մյուրեյ
  • Դենիլել Հատլստոուն՝ Բրայան Ֆոսետ
  • Էդվարդ Էշլի՝ Արտուր Մենլի
  • Իան Մակդերմիդ՝ 'պարոն Ջորջ Հոլդի
  • Ֆրանկո Ներո՝ Բարոն դե Գոնդորիզ
  • Հարրի Մելինգ՝ Ուիլյամ Բարկլայ
  • Ելենա Սոլովեյ՝ մադամ Կումել

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 The Lost City of Z — 2016.
  2. Internet Movie Database — 1990.
  3. http://www.imdb.com/title/tt1212428/
  4. 4,0 4,1 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=223754.html
  5. 5,0 5,1 5,2 ČSFD (չեխերեն) — 2001.
  6. Internet Movie Database — 1990.
  7. Fleming, Michael (2009 թ․ դեկտեմբերի 9). «James Gray, Brad Pitt find 'Lost City'». Variety. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 12-ին.
  8. «Ancient Amazon Actually Highly Urbanized» (անգլերեն). scientificamerican.com. 2008 թ․ օգոստոսի 28.
  9. Kate Erbland. «New York Film Festival Announces James Gray's 'The Lost City of Z' As Closing Night Selection». IndieWire.
  10. Nordine, Michael (2016 թ․ սեպտեմբերի 1). «Amazon Studios Acquires James Gray's Rainforest Drama 'The Lost City of Z' Starring Charlie Hunnam». IndieWire. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 14-ին.
  11. Zacharek, Stephanie (2017 թ․ դեկտեմբերի 7). «The Top 10 Movies of 2017». Time. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]