Լռության լաբիրինթոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լռության լաբիրինթոսում
գերմ.՝ Im Labyrinth des Schweigens
Երկիր Գերմանիա
Ժանրդրամա
Թվականնոյեմբերի 6, 2014[1] և 2014
Լեզուգերմաներեն
ՌեժիսորՋուլիո Ռիչիարելլի[2]
ՊրոդյուսերՅակոբ Կլաուսեն
ԴերակատարներԱլեքսանդր Ֆելինգ, Գերտ Ֆոս, Ֆրիդերիկե Բեխտ, Հանսի Յոխման, Յոհան ֆոն Բյուլով, Ռոբերտ Հունգեր-Բյուլեր և Թիմ Ուիլյամս
ՕպերատորՌոման Օսին և Մարտին Լանգեր
ԵրաժշտությունՍեբաստիան Պիլ
ՄոնտաժԱնդրեա Մերտենս
Պատմվածքի վայրԳերմանիա
Տևողություն123 րոպե
Պաշտոնական կայքէջ

Լռության լաբիրինթոսում (գերմ.՝ Im Labyrinth des Schweigens), ռեժիսոր Ջուլիո Ռիչարելլիի գերմանական ֆիլմ-դրաման, որը թողարկվել է 2014 թվականին։ Գլխավոր դերում է Ալեքսանդր Ֆելինգը։

Ֆիլմը Գերմանիայից ներկայացվել է Օսկար մրցանակի` Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, որի հանձնման արարողությունը տեղի է ունեցեկ 2016 թվականի փետրվարի 28-ին[3], և ընդգրկվել է ինը ֆիլմերից կազմված շորթ-լիստի մեջ[4][5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը պատմում է այսպես կոչված «Օսվենցինյան գործընթացների» նախապատրաստման և անցկացման` համակենտրոնացման ճամբարների հսկիչների, պահակների և այլ աշխատակիցների հանդեպ դատական պրոցեսների մասին, որոնք անց են կացվել Մայնի Ֆրանկֆուրտում, 1960-ական թվականներին[6]։

Ֆիլմի գործողություններն սկսվում են 1958 թվականին։ Յոհան Ռադմանը (Ալեքսանդր Ֆելինգ) երիտասարդ դատախազ է, որի գործունեության հիմնական էությունը ճանապարհային երթևեկության խախտումների վերաբերյալ գործերի քննումն է։ Լրագրող Թոմաս Գնիլկայի միջոցով Ռադմանը ծանոթանում է Օսվենցիմի կալանավոր փրկված Սիմոն Կիրշի հետ, որը հաղորդում է նրան այն, ինչ իմացել է ճամբարների նախկին հսկիչներից մեկից, որն այժմ դպրոցական ուսուցիչ է աշխատում[7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ալեքսանդ Ֆելինգ Յոհան Ռադման Յոհան Ռադման երիտասարդ դատախազ
Անդրե Շիմանսկի Թոմաս Գնիլկա Թոմաս Գնիլկա լրագրող
Ֆրիդերիկե Բերխ Մառլեն Վոնդրակ Մառլեն Վոնդրակ Ռադմանի ընկերուհին
Յոհանես Կրիշ Սիմոն Կրիշ Սիմոն Կրիշ
Հանսի Յոխման Էրիկա Շմիտ Էրիկա Շմիտ քարտուղարուհի
Յոհան ֆոն Բյուլով Օտտո Հալլեր Օտտո Հալլեր Ռադմանի աշխատակիցը
Ռուբերտ Հունգեր Բյուլեր Վալտեր Ֆրիդբերգ Վալտեր Ֆրիդբերգ դատախազ
Լուկաս Միկո Հերման Լանգբայն Հերման Լանգբայն
Գերտ Ֆոս Ֆրից Բաուեր Ֆրից Բաուեր գլխավոր դատախազ

Դերասանները և դերերը ներկայացված են ըստ ֆիլմի պաշտոնական կայքի տեղեկատվության[8]։

Պրեմիերա և վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2014 թվականի սեպտեմբերի 12-ին, Տորոնտոյի կինոփառատոնում։

Ֆիլմի վարձույթը Գերմանիայում, Ավստրիայում և Շվեյցարիայում սկսվել է 2014 թվականի նոյեմբերի 6-ին։ Ֆիլմի սահմանափակ վարձույթն ԱՄՆ-ում սկսվել է 2015 թվականի սեպտեմբերի 25-ին[9]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատների արձագանքն ընդհանուր առմամբ դրական է եղել։ Rotten Tomatoes կայքում 74 քննադատների 81%-ը ֆիլմին դրական գնահատական են տվել[10]։ Metacritic կայքում ֆիլմն ունի 62% վարկանիշ` հիմնված 19 գրախոսականների վրա[11]։

Պարգևներ և առաջադրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2015 Bayerischer Filmpreis մրցանակ` լավագույն դերասան անվանակարգում (Ալեքսանդր Ֆելինգ)[12]։
  • 2015` 4 առաջադրում Deutscher Filmpreis մրցանակի համար` լավագույն ֆիլմ, լավագույն սցենար, երկրորդ պլանի տղամարդու լավագույն դեր, լավագույն երաժշտություն անվանակարգերում։
  • 2015` մասնակցություն Հնդկական միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրին;
  • 2015` առաջադրում «Արբանյակ» մրցանակին` լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում։
  • 2016` առաջադրում «Սատուրն» կինոմրցանակին` լավագույն միջազգային ֆիլմ անվանակարգում։
  • 2016` առաջադրում Արծաթե ժապավեն մրցանակին` «լավագույն դեբյուտային ռեժիսոր» անվանակարգում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. filmportal.de — 2005.
  3. Scott Roxborough (27 августа 2015). «Oscars: Germany Picks 'Labyrinth of Lies' for Foreign Language Category» (HTML) (անգլերեն). The Holliwood Reporter — www.hollywoodreporter.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  4. «Oscars: Nine Films Advance in Foreign Language Film Race» (HTML) (անգլերեն). Variety — variety.com. 17 декабря 2015. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  5. «Немецкий фильм вошел в шорт-лист «Оскара»» (HTML). Deutsche Welle — www.dw.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 21-ին.
  6. «Немцы судят немцев: фильм о палачах Освенцима претендует на «Оскара»» (HTML). Deutsche Welle — www.dw.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  7. Stephen Holden (29 сентября 2015). «Review: In 'Labyrinth of Lies,' the Frankfurt Auschwitz Trials Break a Conspiracy of Silence» (HTML) (անգլերեն). The New York Times — www.nytimes.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 22-ին.
  8. «Im Labyrinth des Schweigens — Besetzung» (HTML) (գերմաներեն). imlabyrinth-film.de. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.
  9. «Labyrinth of lies» (HTML) (անգլերեն). www.movieinsider.com. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. «Labyrinth of Lies (2015)». Rotten Tomatoes (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  11. «Labyrinth of Lies: Reviews». Metacritic (անգլերեն). CBS Interactive. Վերցված է 2017 թ․ հունվարի 8-ին.
  12. «Bayerischer Filmpreis» (HTML) (գերմաներեն). www.muenchen.de. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]