Լուցիա Պոպպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուցիա Պոպպ
Ծնվել էնոյեմբերի 12, 1939(1939-11-12)[1][2][3][…]
Զագորսկա Վես, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4]
Երկիր Սլովակիա,  Ավստրիա և  Չեխոսլովակիա[4]
Մահացել էնոյեմբերի 16, 1993(1993-11-16)[5][3][6] (54 տարեկան)
Մյունխեն, Գերմանիա[2]
ԳերեզմանSlávičie údolie cemetery
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնկոլորատուրային սոպրանո
Գործիքներվոկալ
ԼեյբլEMI, EMI Classics, Դեկա Ռեկորդս, Գերմանական գրամոֆոն և Philips Records
ԿրթությունԿատարողական արվեստի բարձրագույն դպրոց
ԱմուսինGyörgy Fischer?, Peter Seiffert? և Peter Jonas?
Պարգևներ
Կրկնակի սպիտակ խաչի շքանշան առաջին դասի
 Lucia Popp Վիքիպահեստում

Լուցիա Պոպպ (գերմ.՝ Lucia Popp, իսկական անունը՝ (սլովակերեն) Lucia Poppová; նոյեմբերի 12, 1939(1939-11-12)[1][2][3][…], Զագորսկա Վես, Մալացկի շրջան, Բրատիսլավայի երկրամաս, Սլովակիա[4] - նոյեմբերի 16, 1993(1993-11-16)[5][3][6], Մյունխեն, Գերմանիա[2]), սլովակ օպերային երգչուհի (սոպրանո)։ Առավելապես հայտնի է Մոցարտի և Ռիխարդ Շտրաուսի օպերաներում գլխավոր դերերգերի կատարմամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուցիա Պոպպը ծնվել է Մալացեկի Զագորսկա Վես գյուղում։ Նախապես ցանկացել է դերասանուհի դառնալ, հետո Բռնոյում ր Պրահայում երգի դասեր է վերցրել։ 1963 թվականին թագուհու դերով առաջին ելույթն է ունեցել Բրատիսլավայում Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի Կախարդական սրինգ օպերայում։ Այս դերերգը երգչուհու մեծագույն հաջողություններից է։ Նույն թվականին հրավիրվել է Վիեննայի օպերա, որտեղ Օտտո Կլեմպերերի ղեկավարությամբ ձայնագրել է այս դերերգը։ Լուցիա Պոպպը կապի մեջ է եղել Վիեննայի օպերայի հետ իր ողջ ստեղծագործական կյանքում։

1966 թվականին ելույթ է ունեցել Քովենթ Գարդենի օպերային թատերախմբում, 1967 թվականին Մետրոպոլիտեն օպերայում։ Սկսելով որպես կոլորատուրային սոպրանո երգչուհին 1970-ական թվականներին անցել է քնարական դերերգերի, իսկ ավելի ուշ Ռիխարդ Շտրաուսի և Ռիխարդ Վագների օպերաներից ավելի թեթև դերերգերի[7]։

Մահացել է գլխուղեղի ուռուցքից 1993 թվականին։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր ժամանակներ և տարբեր տեղերում Լուցիա Պոպպը խաղացել է Սյուզաննա և Կոմսուհի «Ֆիգարոյի ամուսնությունը», Գիշերվա թագուհի և Պամինա «Կախարդական սրինգ», Ցերլին, Դոննա Էլվիրա և Դոննա Աննա «Դոն Ժուան», Էնհեն և Ագաթա «Ազատ հրաձիգը», Զդենկա և Արաբելլա «Արաբելլա», Սոֆիա, Մարշալուհի «Վարդի ասպետը», Օլիմպիա «Հոֆմանի հեքիաթները», Եվա «Նյուրենբերգյան մեյստերզինգերները» օպերաներում և այլն։

Կան նաև Ֆրանց Շուբերտի երգերի, Ռիխարդ Շտրաուսի «Վերջին չորս երգեր»-ի ձայնագրությունները։

Կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]