Լուսին Ամարա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուսին Ամարա
Ի ծնե անունանգլ.՝ Lucine Armaganian
Ծնվել էմարտի 1, 1927(1927-03-01)[1][2] (97 տարեկան) կամ մարտի 1, 1924(1924-03-01)[3][4] (100 տարեկան)
Հարթֆորդ[2]
Երկիր ԱՄՆ[2]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներջութակ[2] և վոկալ
ԱշխատավայրՍան Ֆրանցիսկոյի օպերա և Սան Ֆրանցիսկոյի սիմֆոնիկ երգչախումբ
ԿրթությունԱրևմուտքի երաժշտական ակադեմիա (1947)[2], Հարավային Կալիֆոռնիայի համալսարան (1950)[2] և Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի Թորնթոնի երաժշտական դպրոց

Լուսին Ամարա, իսկական անուն-ազգանունը՝ Թագուհի Արմաղանյան (անգլ.՝ Lucine Amara, մարտի 1, 1927(1927-03-01)[1][2] կամ մարտի 1, 1924(1924-03-01)[3][4], Հարթֆորդ[2]), ծագումով հայ, ամերիկյան օպերային երգչուհի (սոպրանո), Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի մեներգչուհի[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսինե Ամարան ծնվել է 1924 թվականի մարտի 1-ին[6][7][8], ԱՄՆ-ի Հարթֆորդ քաղաքում, կոշկակար Ջորջ Արմաղանյանի և Ադրիան Ղազանչյանի ընտանիքում[9]։ Ամարան մանուկ հասակից երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։ Այնտեղ էլ նա ավարտել է երաժշտական դպրոցի ջութակի և դաշնամուրի դասարանը։ Նրա համերգային դեբյուտը կայացել է 1946 թվականին «War Memorial Opera House»-ում։ Սովորել է Արևմուտքի երաժշտական ակադեմիայում, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանում։ 1948 թվականին Լոս Անջելեսի երաժշտական մրցույթում շահել է 1-ին մրցանակ։ 1940-1949 թվականներին երգել է Սան Ֆրանցիսկոյի հայկական եկեղեցում։

1950 թվականին ընդունվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա, հետագայում դարձել է նրա «աստղերից»։ Կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Վոլֆգանգ Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») և այլն։ Հանդես է եկել նաև համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» և Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»։

Համերգային ծրագրերում ընդգրկել է նաև հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե Յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» և այլն։ Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում, նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում։ 1965 և 1991 թվականներին Աիդայի դերերգով և մենահամերգներով Ամարան ելույթներ է ունեցել Երևանում։

Թոշակի անցնելուց հետո, դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական և վարպետության դասեր է տվել ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում։ 2005 թվականին եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը[6]։

Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա

Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Շտերնն անվանել է «Երգող ջութակ»։

Ֆիլմացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1951- Մեծն Կառուզո
  • 1952- Կարմեն (հեռուստատեսային), Ֆրեսքիտա
  • 1965- 19-րդ ամենամյա «Տոնի» մրցանակաբաշխություն

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Երգիչների համաամերիկյան մրցույթի 1-ին մրցանակ, 1948
  • Վոկալային արվեստի միջազգային ակադեմիայի «Բեմական Փառք» տիտղոս, 1989

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The Metropolitan Opera Encyclopedia (խմբ. Դավիթ Հեմիլթոն), Նյու Յորք, «Simon & Schuster, New York, 1987. AS NEW IN D/W», 1991, ISBN 0-671-61732-X։
  • Էրիկ Մայերս. «Reunion: Lucine Amara» (անգլ.) // Opera News.- սեպտեմբեր, 2005 թ.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  3. 3,0 3,1 Հարավային Կալիֆոռնիայի համալսարան — 1880.
  4. 4,0 4,1 Lucine Amara
  5. Լուսինե Ամարայի կենսագրությունը
  6. 6,0 6,1 Լուսինե Ամարայի կենսագրությունը AV Production(չաշխատող հղում)
  7. «2015թ. Լուսինե Ամարան տոնեց 90-ամյակը verismopera.org». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
  8. «Lucine Amara». www.nndb.com. Վերցված է 2022 թ․ հունիսի 7-ին.
  9. Լուսինե Ամարան nndb կայքում

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուսին Ամարա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 277
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։