Լուիս Միգել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիս Միգել
Բնօրինակ անունիսպ.՝ Luis Miguel
Ի ծնե անունիսպ.՝ Luis Miguel Gallego Basteri
Նաև հայտնի է որպեսEl Sol de México, Luismi և Micky
Ծնվել էապրիլի 19, 1970(1970-04-19) (53 տարեկան)
Սան Խուան, ԱՄՆ
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1]
Ժանրերփոփ
Մասնագիտություներգիչ, դերասան, երաժշտական պրոդյուսեր, կինոդերասան, ստուդիական երաժիշտ և հեռուստատեսային դերասան
Երգչաձայնտենոր
Գործիքներվոկալ և դաշնամուր
ԼեյբլԷՄԻ, Warner Music Latina?, EGREM? և DICAP?
Պարգևներ

Լատինական Գրեմմի մեքսիկական կամ մեքսիկաամերիկյան լավագույն ալբոմի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն լատինաամերիկյան փոփ և ուրբան ալբոմի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն լատինաամերիկյան փոփ և ուրբան ալբոմի համար

«Գրեմմի» մրցանակ լավագույն լատինաամերիկյան փոփ և ուրբան ալբոմի համար

Latin Grammy Award for Best Male Pop Vocal Album?

Լատինական Գրեմմի տարվա լավագույն ալբոմի համար

Latin Grammy Award for Best Ranchero/Mariachi Album?

Լատինական Գրեմմի մեքսիկական կամ մեքսիկաամերիկյան լավագույն ալբոմի համար

Լատինական Գրեմմի տարվա լավագույն ալբոմի համար

Grammy Award for Best Regional Mexican Music Album (including Tejano)?

Լո Նուեստրո գերազանցության մրցանակ

Lo Nuestro Award for Pop Album of the Year

Lo Nuestro Award for Pop Album of the Year

Lo Nuestro Award for Pop Song of the Year?

Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ

և

Latin Grammy Award for Best Ranchero/Mariachi Album?

Կայքluismigueloficial.com
 Luis Miguel Վիքիպահեստում

Լուիս Միգել Գալլեգո Բաստերի (իսպ.՝ Luis Miguel Gallego Basteri, ապրիլի 19, 1970(1970-04-19), Սան Խուան, ԱՄՆ), մեքսիկացի երգիչ, որ մեծ ժողովրդականություն է վայելում ողջ Լատինական Ամերիկայում։ Հայրը իսպանացի է, մայրը՝ իտալուհի (դերասանուհի, անհետացել է չբացահայտված պատճառներով 1986 թ.)։ Լուիս Միգելը մեծացել է Մեքսիկայում, այն համարում է իր հայրենիքը։ Այնտեղ նրան անվանում են «Մեքսիկայի արև» (El Sol de Mexico)։

Երգում է շատ վաղ հասակից։ Առաջին ալբոմը («Un Sol») ձայնագրել է 1981 թ. 11 տարեկան հասակում, առաջին համերգները և հյուրախաղերը՝ 13 տարեկանից։ 15 տարեկան հասակում 1985 թ. «Սան Ռեմո» իտալական հեղինակավոր փառատոնում արժանանում է երկրորդ մրցանակի «Noi Ragazzi Di Oggi» երգով։ 4 անգամ արժանացել է Latin Grammy և 5 անգամ՝ Grammy մրցանակների։ Ձայնագրել է 100-ից ավելի ալբոմներ և սինգլներ։ Կատարման ժանրերը. լատին փոփ, փոփ, լատին բալլադ բոլերո, մարիաչի։

Լուիս Միգելը 2005 - 2009 թվականներին ամուսնացած է եղել մեքսիկացի հայտնի դերասանուհի եւ երգչուհի ՝ Արասելի Արամբուլայի հետ։ Նրանք միասին ունեն երկու որդի. Միգելը՝ ծնված 2007 թվականի Հունվարի 1-ին , Դանիելը ՝ 2008 թվականի Դեկտեմբերի 18-ին ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիս Միգել» հոդվածին։