Լուիզա Հեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Հեյ
անգլ.՝ Louise L. Hay
Ծնվել էհոկտեմբերի 8, 1926(1926-10-08)[1]
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3][4]
Վախճանվել էօգոստոսի 30, 2017(2017-08-30)[5][1] (90 տարեկան)
Վախճանի վայրՍան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Գրական անունLulu
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, հասարակական գործիչ, հոգեբան, հրատարակիչ, մեկենաս, Կյանքի ռեպետիտոր,մարզիչ և գրող
Քաղաքացիություն ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներYou Can Heal Your Life?
Կայքlouisehay.com
 Louise Hay Վիքիպահեստում

Լուիզա Հեյ ( անգլ.՝ Louise L. Hay, հոկտեմբերի 8, 1926(1926-10-08)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2][3][4] - օգոստոսի 30, 2017(2017-08-30)[5][1], Սան Դիեգո, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ինքնակառավարման շարժման հիմնադիրներից մեկը, ավելի քան երեսուն «հանրահայտ հոգեբանության» գրքերի, այդ թվում նաև "You Can Heal Your Life" («Դու կարող ես բժշկել քո կյանքը») աշխարհահռչակ գրքի հեղինակ։ Hay House Publishing հրատարակչական ընկերության[6], Hay House Radio ռադիոյի[7], The Hay Foundation[8] բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է։

Լուիզա Հեյի աշխատանքների առանցքային գաղափարը. մեր հոգեկան և ֆիզիկական խնդիրների պատճառը չվերապրված բացասական զգացմուքներն են և մեր կործանարար համոզմունքները, որոնք սահմանափակում են պատկերացումները սեփական անձի մասին։ Սակայն ինչ-որ կերպ մենք կարող ենք փոխել մեր մտածելակերպը և առողջացնել մեր մարմինը։ Սեփական անձի մասին բացասական պատկերացումների, հիվանդագին զգացողությունների և ֆիզիկական տկարությունների փոխկապակցվածության, ինչպես նաև սեփական կյանքը շտկելու հնարավորության մասին են նաև Կոլինա Տիպինգի Արմատական ներողամտության ինստիտուտի, «Լսեք Ձեր մարմնին» դպրոցի հիմնադիր Լիզ Բուրբոյի (անգլ.՝ Lise Bourbeau)[9][10] և այլոց աշխատությունները։

Լուիզա Հեյի «Դու կարող ես բժշկել քո կյանքը» գիրքը (բառացի թարգմ.՝ «Դու կարող ես բուժել քո կյանքը») լույս է տեսել 1984 թվականին, 110 անգամ վերահրատարակվել է ԱՄՆ-ում, թարգմանվել է 30 լեզուներով և հրատարակվել աշխարհի 33 երկրներում (ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 50.000.000 (հիսուն միլիոն) օրինակը՝ 2014 թվականի տվյալներով)։

Լուիզա Հեյը մահացել է քնած ժամանակ՝ իր բնական մահով։ Դեպքը տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսի 30-ին՝ 91 տարեկան հասակում, Սան-Դիեգոյի (Կալիֆոռնիա) իր տանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դու կարող ես բժշկել քո կյանքը» գրքում, «Նյու Յորք Թայմս» թերթի թղթակից Մ. Օպենհեյմերին[11] տված հարցազրույցի ընթացքում, ինչպես նաև իր կայքում[12] Լուիզա Հեյը պատմում է իր և իր աշխատանքի մասին։ Ստորև բերված են հատվածներ նշված աղբյուրներից։

Լուիզա Հեյի անձնական փիլիսոփայությունը պայմանավորված էր նրա դաստիարակությամբ։ Նրա մանկությունն անկայուն ու աղքատ էր, նրա խորթ հայրը մշտապես ծեծում էր նրան և մորը, և բացի այդ՝ վաղ մանկության շրջանում Լուիզան ծանր հոգեբանական բազմաթիվ տրավմաներ է վերապրել, իսկ դեռահասության տարիներին հատուկ են եղել հոգեներգործուն միջոցների չարաշահումը և բազմաթիվ այլ սխալներ։ 15 տարեկանում Լուիզան լքել է հարազատ տունը և հայտնվել Չիկագոյում, 16 տարեկանում երեխա է ունեցել, բայց նրան հանձնել է օտար մարդկանց։

1950-ականներին տեղափոխվել է Նյու-Յորք։ Աշխատել է որպես տնային ծառայող, մատուցող, վաճառող։ Մի քանի տարի անց փոխել է անունը և դարձել մոդել, ընդ որում՝ բավականին հաջողակ։ Ամուսնացել է ծաղկուն գործարարի հետ։ 14 տարվա ամուսնական կյանքից հետո ամուսինը բաժանվել է Լուիզայից։

1970 թվականին «ամբողջ կյանքի գործի» սկիզբը դրված էր։ Լուիզան սովորում էր՝ Նյու-Յորքում մասնակցելով «Կրոնագիտության առաջին եկեղեցու» (The First Church of Religious Science) հավաքներին։ Նա եկեղեցում դառնում է հայտնի հռետոր և շուտով հայտնաբերում է, որ ակամայից խորհրդատվություն է տրամադրում այցելուներին։ Այդ զբաղմունքը նրա կարիերայի ճանապարհին արագ վերաճեց լիարժեք աշխատանքային օրվա։

Մի քանի տարվա աշխատանքից հետո Լուիզա Հեյը կազմեց «Ուղեցույց»՝ ֆիզիկական տկարությունների մանրամասն նկարագրությամբ, և ստեղծեց այդ վիճակից դուրս գալու և առողջությունը վերականգնելու մտածողության մոդել։ Դա դարձավ «Բժշկիր քո մարմինը» 12 էջանոց բրոշյուրի հիմքը։ Երկու տարվա ընթացքում վաճառվեց 5000 օրինակ, և Միացյալ Նահանգների բոլոր կողմերից սկսեցին Լուիզային հրավիրել դասախոսություններ կարդալու և սեմինարներ անցկացնելու։

Երեք տարի անց հանձնելով քննություններ՝ ստացավ գործնական պարապմունքներ անցկացնող ուսուցչի լիցենզիա։ Զուգահեռաբար ուսումնասիրում էր այնպիսի հեղինակների գործեր, ինչպիսին է Ֆլորենս Շինը։ Վերջնականապես հրաժարվելով սուպեր-մոդելի կարիերայից՝ Լուիզա Հեյը շարունակեց իր կրթությունը Մահիրիշի Մահեշ Յոգի (Maharishi Mahesh Yogi) միջազգային համալսարանում (Ֆերֆիլդ, Այովա նահանգ)։

Լուիզան ի վիճակի էր հասկանալու իր փիլիսոփայության գործնական կողմը, երբ նրա մոտ քաղցկեղ ախտորոշեցին՝ 1977-1978 թվականներին։ Լուիզան ասում էր, որ ժամկետները հստակ չի հիշում։ Նա դիտարկել է այլընտրանքային վիրաբուժության և դեղորայքային բուժման մի քանի տարբերակներ և դրանց փոխարեն ստեղծել իր սեփական ինտենսիվ ծրագիրը՝ աֆիրմացիաներ, տեսողական պատկերացումներ, մարմնի սննդային մաքրում, ռեֆլեքսաթերապիա և հոգեթերապիա։ Եվ, ամենակարևորը, հասկանալով, որ, քաղցկեղի պատճառն այն է, որ ինքը չի ցանկանում մոռանալ վաղ մանկության խոր վիրավորանքները, Լուիզան ստեղծեց և կիրառեց «Ներման սխեման», որի էությունը, ինչպես ինքն էր նշում, վիրավորանքի լիակատար փոշիացումն էր։

Աշխատանքային վեց ամիսների ընթացքում Լուիզան լիարժեք ապաքինվեց քաղցկեղից։ Այնուամենայնիվ, բժիշկը, ով հետևում էր նրան հիվանդության ընթացքում, հետագայում նյույորքյան երիտասարդական Վիլիջ Վոյս թերթին հայտնեց, որ նա երբեք քաղցկեղ չի ունեցել, նրա հիվանդությունը «ներշնչանք» էր (հոդվածը երկիմաստ էր. հասկանալի չէր՝ խոսքը ինքնաներշնչմա՞ն, թե՞ մեկ ուրիշի կողմից ներշնչված լինելու մասին է)։

1980 թվականին Լուիզան վերադարձավ Հարավային Կալիֆոռնիա։

1984 թվականին լույս տեսավ նրա նոր գիրքը. «Դու կարող ես բժշկել քո կյանքը» («You Can Heal Your Life»): Այդ գրքում Լուիզան լուսաբանում է, թե ինչպես հաճախ մեր իսկ համոզմունքներն ու պատկերացումները մեր հոգեբանական խնդիրների ու ֆիզիկական տկարությունների պատճառն են դառնում, և ինչպես հատուկ գործիքակազմով մենք կարող ենք մեր մտածողությունն ու կյանքը փոխել դեպի լավը։ Այստեղ զետեղվեցին նաև ավելի վաղ հրատարակված «Heal Your Body» («Բժշկիր քո մարմինը») բրոշյուրի հիվանդությունների ընդլայնված ու լրացված ցուցակը և համապատասխան աֆիրմացիաները։ 1984 թվականին «Դու կարող ես բժշկել քո կյանքը» գիրքը հայտնվեց Նյու-Յորք Թայմս-ի՝ ԱՄՆ-ում ամենից շատ վաճառված գրքերի ցուցակում և 13 շաբաթ շարունակ գլխավորեց թերթի առաջին տողը։

1985 թվականին Լուիզան իր բնակարանում սկսեց «The Hayride» աջակցող խմբի աշխատանքները վեց տղամարդու հետ, որոնց մոտ ախտորոշված էր ՁԻԱՀ։ 1988 թվականին խմբի անդամների թիվը դարձավ 850, և խումբը տեղափոխվեց Արևմտյան Հոլիվուդ։ Լուիզան սկսեց սիրո և աջակցության շարժումը շատ ավելի վաղ, քան մարդիկ սկսեցին կրել կարմիր ժապավեններ (այն ՁԻԱՀ-ի դեմ պայքարի խորհրդանիշ է)։ Հենց այս ժամանակաշրջանում էլ (1987 թվականին) նա ՁԻԱՀ-ի մասին գրեց «Դրական մոտեցման ձևավորում» («Creating a Positive Approach» ) գիրքը, որի հիմքը այդ խմբի հետ ունեցած իր փորձառությունն էր։

1987 թվականին Լուիզա Հեյը հիմնադրեց և ղեկավարեց «Hay House Publishing» («Հեյ հաուզ») հրատարակչական ընկերությունը։ Այն, ինչ նրա հյուրասենյակում սկսվեց որպես ոչ առևտրային նախաձեռնություն, դարձավ փայլուն առևտրային կորպորացիա, որը հրատարակում էր միլիոնավոր գրքեր, ձայնային գրքեր, CD-ներ, DVD-ներ, տեսանյութեր և տարբեր օժանդակ միջոցներ։ «Հեյ հաուզ» հրատարակչական ընկերության հետ աշխատող հեղինակները նշանավոր մարդիկ էին, այդ թվում և բժիշկներ ու հոգեբաններ, որոնք արհեստավարժորեն զբաղվում էին երջանկություն ձեռք բերելու մեթոդների վաճառքով, այդ թվում`Ուեյն Դայերը, Սյուզ Օրմանը, Մարիանա Ուիլյամսոնը, Սիլվիա Բրաունը, Դորին Վերչեն, Ջոան Բորիսենկոն` շուրջ 130 հեղինակ։ Այժմ «Հեյ հաուզ»-ը Դիպակ Չոպրայի հիմնական հրատարակիչն է։

2004 թվականին «Դու կարող ես բժշկել քո կյանքը» գիրքը նորից հայտնվեց գրքերի վաճառքի առաջին հորիզոնականում՝ Օփրա Ուինֆրիի և Ֆիլ Դոնահյուի թոք-շոուների շնորհիվ (երկու հանդիպումներն էլ տեղի ունեցան միևնույն ամսվա ընթացքում)։

2005 թվականը սկիզբն էր «Հեյ հաուզ ռադիո-ռադիո հոգու համար®»[7] ինտերնետ-ռադիոյի հեռարձակման՝ ստեղծված Լուիզա Հեյի և նրա գործընկերների կողմից։ Վեբ-ռադիոն ստեղծում էր գրքերի հեղինակների հետ շփման պատրանք, իսկ դա, ինչպես ասում էր Լուիզան, «շատ կարևոր էր»։ Բացի այդ՝ մշակվեցին ուսումնական և կրթական ծրագրեր, աֆիրմացիաների ցիկլեր։

«The Hay Foundation» բարեգործական հիմնադրամը[8]՝ ստեղծված Լուիզա Հեյի կողմի,ց պաշտոնապես ոչ առևտրային կամզակերպություն էր, նրա պնդմամբ՝ այն աջակցում էր «խորհրդատվություններով զբաղվող այլ կազմակերպությունների», «ուշադրություն էր դարձնում» հոսպիսների հիվանդներին, տարածում բրոշյուրներ, օտար լեզուներով թարգմանում Լուիզա Հեյի գրքերը, նպաստում նրա գաղափարների տարածմանը՝ առողջ ապրելակերպի և դրական մտածելակերպի մասին ՁԻԱՀ-ով վարակվածների համար։

2008 թվականին ստեղծվում է փաստավավերագրական ֆիլմ՝ «Դու կարող ես բժշկել քո կյանքը»[13] վերտառությամբ, որը գնում են «երջանկության սեմինարների» տասնյակ և հարյուր մասնակիցներ՝ առանձնահատուկ մեղմ «դրական սոցիալական ճնշման» շնորհիվ։ Այն հեղինակին բերում է մի քանի միլիոն դոլարի լրացուցիչ եկամուտ։ Ֆիլմի սկավառակների տարածման առանձնահատուկ ձևի շնորհիվ ստացված եկամուտը հայտնի չի եղել նույնիսկ ամերիկյան հարկային մարմիններին և երբեք չի հրապարակվել։

2014 թվականի փետրվարին Կալիֆոռնիայում բացվեց գեղանկարչության և գրաֆիկայի նրա անձնական ցուցահանդեսը՝ «Լուիզա Հեյի արվեստը»[14]։

Լուիզա Հեյը մահացավ 2017 թվականի օգոստոսի 30-ին՝ 91 տարեկանում։

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն գրքեր

  • Լուիզա Հեյ. «Բժշկիր քո կյանքը» (1987 թվական)
  • Լուիզա Հեյ. «Ճանապարհ դեպի առողջ կյանք» (1987 թվական)
  • Լուիզա Հեյ. «Բժշկիր ինքդ քեզ»
  • Լուիզա Հեյ. «Բժշկիր քո մարմինը» (2000 թվական)
  • Լուիզա Հեյ. «Մեր ներքին ուժը» (1991 թվական)
  • Լուիզա Հեյ. «Բժշկող ուժերը մեր ներսում են»
  • Լուիզա Հեյ. «Առողջ հոգի, առողջ մարմին»
  • Լուիզա Հեյ. «Կանանց հզորությունը»
  • Լուիզա Հեյ. «Սրտի մտքերը»
  • Լուիզա Հեյ. «Հաջողության գաղտնիքը. ինչպես հասնել ֆինանսական բարեկեցության»
  • Լուիզա Հեյ. «Շնորհավոր նոր երջանկություն»
  • Լուիզա Հեյ. «Հարստության ու երջանկության մեծ գիրքը» (2017 թվական)
  • Լուիզա Հեյ. «Կառավարիր քո ճակատագիրը» (2016 թվական)

Ռուսաստանում ռուսերեն տպագրված գրքերը՝ «Բժշկիր քո կյանքը» («Исцели свою жизнь»), «Ճանապարհ դեպի առողջ կյանք» («Путь к здоровой жизни»), «Առողջ կյանքի հանրագիտարան՝ Լուիզա Հեյի կողմից» («Энциклопедия здоровой жизни от Луизы Хей»), նույն You Can Heal Your Life գրքի թարգմանություններն են. Louise L. Hay, Hay House Inc., 1984; ISBN 0-937611-01-8 (տպագրված ԱՄՆ-ում)։

Անգլերեն գրքեր

  • You Can Heal Your Life, Hay House Inc., 1984; ISBN 0-937611-01-8
  • You Can Heal Your Heart: Finding Peace After a Breakup, Divorce, or Death by LOUISE HAY, DAVID KESSLER. Hay House Inc., 2014
  • Heal Your Body: The Mental Causes for Physical Illness and the Metaphysical Way to Overcome Them. Hay House Inc., 1984; ISBN 0-937611-35-2
  • Garden of Thoughts: My Affirmation Journal, Hay House Inc., 1989; ISBN 978-0-937611-67-8
  • Love Yourself, Heal Your Life Workbook, Hay House Inc., 1990
  • The Power Is Within You. Hay House Inc., 1991
  • Heart Thoughts, Hay House Inc., 1992; ISBN 978-1-4019-3720-1
  • Loving Thoughts For Increasing Prosperity, Hay house Inc., 1993
  • Gratitude: A Way Of Life, Hay House Inc., 1996
  • Life! Reflections On Your Journey, Hay House Inc., 1996; ISBN 978-1-56170-092-9
  • Living Perfect Love: Empowering Rituals For Women, Humantics MultiMedia Publishers, 1996; ISBN 978-0-9652851-0-0
  • Heal Your Body A-Z: The Mental Causes for Physical Illness and the Way to Overcome Them, Hay House Inc.,1998; ISBN 978-1-56170-792-8
  • 101 Ways To Health And Healing, Hay House Inc., 1998; ISBN 978-1-56170-496-5
  • I Can DoIt, Hay House Inc., 2004.
  • I Think, I Am!: Teaching Kids the Power of Affirmations, Hay House Inc., 2008.
  • All is Well: Heal Your Body with Medicine, Affirmations, and Intution by LOUISE HAY, MONA LISA SCHULZ, M.D., PH.D, Hay House Inc, 2014.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.nytimes.com/2008/05/04/magazine/04Hay-t.html?pagewanted=all
  3. 3,0 3,1 3,2 http://8tracks.com/explore/songs/Louise_Hay
  4. 4,0 4,1 4,2 Last.fm — 2002.
  5. 5,0 5,1 5,2 http://www.hayhouse.com/louise-hay-legacy
  6. Hay House Publishing — Books, DVDs, Live and Online Author Events, E-books, iPhone Apps
  7. 7,0 7,1 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 8-ին.
  8. 8,0 8,1 Louise Hay Foundation
  9. Лиз Бурбо
  10. Слушай своё тело
  11. Louise Hay — Hay House — Publishing — Books — Authors — You Can Heal Your Life — New Age — The New York Times
  12. About Louise Hay
  13. Louise Hay | You Can Heal Your Life Movie | Official Web Site
  14. The Art of Louise Hay — YouTube

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Հեյ» հոդվածին։