Լուիզա Բրիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուիզա Բրիլի
Ի ծնե անուն՝Louise Brealey
Ծննդյան թիվ՝մարտի 27, 1979(1979-03-27) (45 տարեկան)
Ծննդավայր՝Bozeat, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն՝ Միացյալ Թագավորություն
Մասնագիտություն՝դերասանուհի, սցենարիստ, կինոպրոդյուսեր, լրագրող, կինոդերասանուհի և թատրոնի դերասանուհի
Կարիերա՝2001-այժմ
IMDb։ID 1154764

Լուիզա Բրիլի (անգլ.՝ Louise Brealey), հայտնի է նաև որպես Լու Բրիլի (անգլ.՝ Loo Brealey, մարտի 27, 1979(1979-03-27), Bozeat, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի, բանաստեղծ և լրագրող, առավել հայտնի է որպես պաթոլոգոանատոմ Մոլի Հուպեր՝ Շերլոկ հեռուսասերիալից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Բրիլին ծնվել է 1979 թվականի մարտի 27-ին, Նորթհեմփթոն քաղաքում։ Դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Քեմբրիջի համալսարան, որտեղ սովորել է պատմություն։ Ավելի ուշ Լուիզա Բրիլին սովորել է Նյու Յորքում, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի համալսարանում, որտեղ սովորել է դերասանական արվեստ։ Նա նաև դասեր է առել կատակերգու Ֆիլիպ Գոլյեից։

Կարիերան թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնում Լուիզա Բրիլին բեմել է 2001 թվականին, որտեղ, Ռոյալ-քորթ լոնդոնյան թատրոնի Sliding With Suzanne ներկայացման ժամանակ կատարել է 14-ամյա Սոֆիի դերը։ 2005 թվականին նա ներկայացել է նաև Թոմ Սթոպարդի «Արկադիա» ներկայացումում, որը տեղի է ունեցել Օլդ Վիք թատրոնում[2]։

Լուիզա Բրիլին ներկայացել է նաև «Փոքրիկ Նել», «Հորեղբայր Վանյա»[3], «Տրոյական կանայք» ներկայացումներում[4]։

Կարիերան կինոյում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուիզա Բրիլիի դեբյուային ֆիլմը հանդիսանում է «Աղետ» հեռուստասերիալը, որտեղ նա կատարել է բուժքրոջ դերը։ 2005 թվականին նա Չարլզ Դիքենսի «Սառը տուն» վեպի էկրանիզացիայում կատարել է Ջուդի Սմոլվիդի դերը։

2010 թվականին Լուիզա Բրիլիին առաջարկվել է կատարել պաթոլոգոանատոմ Մոլի Հուպերի դերը Շերլոկ հեռուստասերիալում[4]։ Պլանավորվել էր, որ նրա հերոսուհին հայտնվելու էր միայն առաջին սերիայում, բայց հեռուստադիտողներին այնքան դուր եկավ նրա դերը, որ նրա հերոսուհուն որոշեցին չհեռացնել հեռուստասերիալից։

2012 թվականին BBC 2 հեռուստաալիքը սկսեց ցուցադրել փաստագրական ֆիլմ Չարլզ Դիքենսի մասին, որը կոչվում էր The Charles Dickens Show, որտեղ Լուիզա Բրիլին կատարել է մի քանի դերեր, նաև եղել է սերիալի պրոդյուսերը և համասցենարիստը[5]։

2013 թվականին թողարկվեց «Հայր Բրաունը» հեռուստասերիալը, որը 1950-ական թվականների բրիտանական հեռուստասերիալի ռեմեյքն է, որտեղ Բրաունի դերը կատարել է Էլենոր Նայթը։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Օրիգինալ անվանում Դերը
2003 The Tooth Faerie
2002-2004 Աղետ Casualty Ռոքսանա Բրդ
2005 Սառը տունը Bleak House Ջուդի
2005 The English Harem Սյուզի
2006 The Gil Mayo Mysteries ոստիկան Հերիեթ Թեյթ
2007 Կանչ Green Էբի
2008 Հյուրանոց Բաբելոն Hotel Babylon Քլոե Մաքուրթ
2010 Ռուբինս ընտանիքի վերամիավորումը Reuniting the Rubins Միրի Ռուբինս
2011 Օրենք և կարգուկանոն․ Լոնդոն Law & Order: UK Ջոան Վիքերի
2011 Լավագույն հյուրանոց Մերիգոլդ The Best Exotic Marigold Hotel Վարսահարդար
2012 Չարլզ Դիքնեզի հեռուստաշոու The Charles Dickens Show Նելի Թրենթ, Սկրուջ, Թինի Թիմ
2013 Բաուն եղբայրը Father Brown Էլենոր Նայթ
2013 Հիասքանչ է Delicious Ստելա
2014 Թալանողների փողոցը Ripper Street բժիշկ Ամելիա Ֆրեյն
2015 Վիկտոր Ֆրանկենշtեյն Victor Frankenstein գեղեցիկ աղջիկ
2010-2017 Շերլոկ Sherlock Մոլի Հուպեր

Դերերը թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Ներկայացում Դերը Ռեժիսոր Թատրոն
2001 Sliding with Suzanne Սոֆի Մաքս Ստաֆորդ-Քլարկ «Ռոյալ Քորթ»
2005 Կամար Թոմասինա Ռեյչել Քավանո Bristol Old Vic
2006 Վերջին հետո Լուիզա Ռոքսանա Զիլբերտ շրջագայություն ԱՄՆ-ում և Ռուսաստանում, Օֆ-Բրոդվեյ
2007 Փոքրիկ Նելը Նել Փիթեր Հոլ Թագավորական թատրոն
2008 Վանյա հորեղբայրը Սոնյա Փիթեր Հոլ Rose Theatre
2008 Pornography Դերասան 7 Շոն Հոլմս Traverse Theatre
2009 The Stone Հանա Ռամին Գրեյ «Ռոյալ Քորթ»
2009 The Ones That Flutter Ջուլի Ռեյ Էբի Ռեյթ Թատրոն 503
2010 Country Music Լինսի Լայզա Բլեր և Էլիանորա Վայլ West Yorkshire Playhouse
2011 Ազգային տեսուչ Քաղաքգլխի աղջիկը Ռիչարդ Ջոնս Յանգ Վիք
2012 Տրոյական կանայք Կասանդրա/Անդրամախա/Ելենա Տրոյական Քրիսթոֆեր Հեյդոն Gate Theatre

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Elizabeth Day. (2012 թ․ հունվարի 22). «Louise Brealey: 'I don't think Molly is really Sherlock's type'» (անգլերեն). The Observer. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  2. Bryony Jones. (10/09/04). «Scandal and schooling at the Old Vic» (անգլերեն). bbc.co.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  3. «Uncle Vanya» (անգլերեն). English Touring Theatre. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  4. 4,0 4,1 Rosamund Urwin. (2012 թ․ նոյեմբերի 7). «Sherlock's Molly: the original Cumberbitch» (անգլերեն). London Evening Standard. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.
  5. «National Youth Theatre: Pope Joan» (անգլերեն). www.nationaltheatre.org.uk. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուիզա Բրիլի» հոդվածին։