Լուի Սի Քեյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Սի Քեյ
անգլ.՝ Louis Szekely
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 12, 1967(1967-09-12) (56 տարեկան)
ԾննդավայրAmecameca de Juárez, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն ԱՄՆ և  Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մայրենի լեզուանգլերեն
ԿրթությունNewton North High School?
Ազդվել էՌիչարդ Փրայոր, Սթիվ Մարտին, Ջորջ Քարլին, Don Chuy?, Բիլ Քոսբի, Վուդի Ալլեն, Լոուրենս Դեյվիդ, Ջոն Ռիվրզ և Ռոբին Ուիլյամս
Մասնագիտությունստենդ ափ երգիծաբան, դերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, գրող, կաբարե արտիստ, պարող, հնչյունավորող, կատակերգու, հեռուստատեսային դերասան, showrunner, հեռուստատեսային պրոդյուսեր և դրամատուրգ
ԱմուսինAlix Bailey?
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունWriters Guild of America, East?
ԵրեխաներKitty Székely? և Mary Székely?
Կայքlouisck.com
 Louis C.K. Վիքիպահեստում

Լուի Սեքեյ (անգլ.՝ Louis Szekely[1], արտասնավում է [ˈluː.iː ˈsiːkeɪ], սեպտեմբերի 12, 1967(1967-09-12), Amecameca de Juárez, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ, ավելի հայտնի է որպես Լուի Սի Քեյ), ամերիկացի սցենարիստ, գրող, պրոդյուսեր, կինոռեժիսոր, խմբագիր և ռեժիսոր[2], «Էմմի» և «Գրեմմի» մրցանակների դափնեկիր[3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Սի Քեյը ծնվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում[1][4][5][6], տնտեսագետ հոր և ինժեներ մոր ընտանիքում։ Սեքեյի ծնունդից անմիջապես հետո, նրանք տեղափոխվեցին Մեքսիկայի Մեխիկո քաղաքը[4][5]։ Նրա առաջին իմացած լեզուն՝ իսպաներենն է և վերադառնալով ԱՄՆ, նա սկսեց սովորել անգլերեն[7]։ Նա այն ժամանակից ի վեր մոռացել է իսպաներենը[8]։ Երբ Լուին ետ է վերադառնում իր ընտանիքի մոտ՝ Վաշինգտոն (այդ ժամանակ նա դեռ 7 տարեկան էր), որոշում է, որ ուզում է դառնալ սցենարիստ և կոմիկ։ Երբ արդեն նա տաս տարեկան էր, նրա ծնողներրը բաժանվեցին։ Մայրը նրան և ևս երեք երեխաների դաստիարակում էր միայնակ։

Դպրոցն ավարտելուց հետո, Լուին Բոստոնում աշխատում էր որպես մեքենագետ։ Նրա առաջին հանդես գալը տեղի ունեցավ 1984 թվականին։ Դրանից հետո նա սթենդ ափը թողեց երկու տարի։ Վերադառնալուց հետո Լուին սկսել է աստիճանաբար ելույթ ունենալ գումարով, ինչով և զբաղվել է մինչև Նյու Յորք տեղափոխվելը։

Լուի Սի Քեյը

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի համար Լուին HBO ամերիկյան կաբելային հեռուստացանցին գրել է վեց սթենդ ափեր, իսկ իր գրած սցենարներից մեկը առաջադրվել էր «Էմմի» մրցանակին։ Նա նաև ստեղծել է երկու սերիալ, որոնցում խաղացել է գլխավոր դերերը։ Որպես սցենարիստ, նա համագործակցել է Քրիս Ռոքի հետ, որի արդյունքում նրա սցենարները առաջադրվել էին Էմմի մրցանակին, ներառյալ մեկ հաղթանակով։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին ամուսնացել է Ալիքս Բայլիի հետ (անգլ.՝ Alix Bailey)։ Նրանք ունեն երկու աղջիկ[9]։ 2008 թվականին բաժանվել են[10][11]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Parker, James (2012 թ․ ապրիլի 2). «The Filthy Moralist: How the comedian Louis C.K. became America's unlikely conscience». The Atlantic. The Atlantic Monthly Group. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին. «All of which suggests that Louis – born Louis Székely on September 12, 1967 – has struck a nerve.»
  2. C.K., Louie; Rose, Lacey (2015 թ․ ապրիլի 8). «Louis C.K.'s Crabby, Epic Love Letter to NYC: "Everyone's Dealing with the Same S— … Elbow to Elbow"». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ ապրիլի 9-ին.
  3. «Louis C.K.». Emmys. Վերցված է 2015 թ․ ապրիլի 22-ին.
  4. 4,0 4,1 Knutzen, Eirik. «TV Close-Up: Louis C.K.». Copley News Service. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 18-ին.
  5. 5,0 5,1 «Louis C.K.: I'm an Accidental White Person». Rolling Stone. 2013 թ․ ապրիլի 11. Վերցված է 2014 թ․ մայիսի 21-ին.
  6. Rahman, Ray (2013 թ․ սեպտեմբերի 6). «Monitor: September 13, 2013». Entertainment Weekly. No. 1276. էջ 28. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.
  7. Buhrmester, Jason (2011 թ․ մայիսի 31). «20Q: Louis C.K.». Playboy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 17-ին.
  8. Opie & Anthony: Louis C.K. Explains...His Origin. YouTube. Retrieved 23 May 2012.
  9. Singer, Matthew (2008 թ․ նոյեմբերի 17). «Louis CK talks America off the ledge—then kicks it in the balls». Willamette Week. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2009 թ․ հունվարի 1-ին.
  10. «Louis C.K.: 5 Things You Don't Know». Us Weekly Magazine. 2012 թ․ սեպտեմբերի 21. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  11. Lovell, Joel (2011 թ․ օգոստոս). «That's Not Funny, That's C.K.». GQ. Condé Nast. Վերցված է 2014 թ․ մայիսի 24-ին.
  12. Birnbaum, Debra (2015 թ․ հունվարի 18). «FX to Air Louis CK Comedy Special». Variety. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Սի Քեյ» հոդվածին։