Լուի Ռիել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Ռիել
ֆր.՝ Louis Riel
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 22, 1844(1844-10-22)[1]
ԾննդավայրSaint Boniface, Ռեդ Ռիվեր գաղութ, Բրիտանական կայսրություն[2]
Մահացել էնոյեմբերի 16, 1885(1885-11-16)[3][4] (41 տարեկան)
Մահվան վայրՌեջայնա, Հյուսիսարևմտյան տարածքներ
ԳերեզմանSaint Boniface Cathedral
Քաղաքացիություն Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն և  Կանադա
ԱզգությունԿանադայի մետիսներ
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
ԿրթությունCollège de Montréal?
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Ծնողներհայր՝ Լուի Ռիել ավագ
Զբաղեցրած պաշտոններԿանադայի համայնքների պալատի անդամ և member of the Legislative Assembly of Assiniboia?
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ
Ստորագրություն
Изображение автографа
 Louis Riel Վիքիպահեստում

Լուի Ռիել[5] (ֆր.՝ Louis Riel, հոկտեմբերի 22, 1844(1844-10-22)[1], Saint Boniface, Ռեդ Ռիվեր գաղութ, Բրիտանական կայսրություն[2] - նոյեմբերի 16, 1885(1885-11-16)[3][4], Ռեջայնա, Հյուսիսարևմտյան տարածքներ), կանադացի կարևորագույն քաղաքական գործիչներից մեկը, Մինիտոբա նահանգի հիմնադիրներից, կանադացի մետիսների ամենաճանաչված առաջնորդներից[6], ով պայքարի է ելել Հյուսիսարևմտյան տարածքների անգլալեզու գաղութարարների դեմ։ Մետիսների ապստամբությունների շարքի գլխավոր կազմակերպիչ, որն ավարտվել է նրա մահապատժով։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ռիելը 14 տարեկանում

Լուի Ռիելը ծնվել է 1844 թվականին Սեն-Բոնիֆաս քաղաքում` մետիսների ընտանիքում։ Նրա հայրը` Լուի Ռիել Ավագը (1817-1864), սերում էր Հյուսիսարևմտյան հնաբնակներից, որսորդ էր և ֆրանկո-մետիսների ոչ ֆորմալ առաջնորդ։ Նրա կինը՝ Լուի Կրտսերի մայրը՝ Ժյուլի Լաժիմոդերը (Julie Lagimodière, 1822-1906), նույնպես ծնունդով տեղացի էր, Հյուսիս–արևմուտք եկած առաջին սպիտակամորթ կնոջ աղջիկը։ Երբ Լուի կրտսերը դեռևս ծծկեր երեխա էր, նրա հայրը ղեկավարում էր մորթեղենի ազատ առևտրի համար պայքարի շարժումը՝ ուղղված այս տարածքում գործող Հուդզոնյան նեղուցի ընկերակցության մենաշնորհի դեմ։ 1849 թվականին Լու Ռիել ավագի գլխավորած 300 հոգանոց ֆրանկո-մետիսների ջոկատը հարձակվեց դատարանի շենքի վրա և ազատեց մորթու առևտրով զբաղվող մետիսին։ Երբ լրացավ Լուի կրտսերի 14 տարին, տեղացի կաթոլիկ վանականի խորհրդով նրան ուղարկեցին մոնրեալյան հոգևոր ուսումնարաններից մեկը՝ սովորելու[7]։

Հայտնվելով մեծ քաղաքում՝ Ռիելը շուտով սկսեց հետաքրքրություն ցուցաբերել հասարակական-քաղաքական կյանքի նկատմամբ։ Իմանալով հոր վաղաժամ մահվան մասին՝ նա հրաժարվում է հոգևորականի աստիճան ստանալուց և կարիերայից։ Մոնրեալում որոշ ժամանակ գրագիր աշխատելուց հետո, Լուի Ռիելը մեկնում է ամերիկյան Մինեսոտա նահանգ, այնուհետև վերադառնում հայրենիք[8]։

24-ամյա Ռիելը վերադարձավ Մանիտոբա, երբ նրա կյանքում տեղի էին ունենում կարևոր փոփոխություններ։ 1867 թվականին Կանադան գաղութից վերափոխվում էր դոմինիոնի։ Նոր երկիրը իր ջանքերն ուղղում է հյուսիսարևմտյան հարակից տարածքների միացմանը։ Արդեն 1868 թվականին դոմինյոնի կառավարությունը Լիբերալ-պահպանողական կուսակցության առաջնորդ Ջոն Մակդոնալդի գլխավորությամբ համաձայնագիր կնքեց Հուդզոնյան նեղուցի ընկերակցության հետ նրա տարածքների գնման վերաբերյալ։ Գործարքը ձևակերպվեց որպես անշարժ գույքի սեփականատիրոջ փոփոխություն, որի ժամանակ հաշվի չառնվեցին տեղացի մետիսների և հնդկացիների տարածքային ու գույքային իրավունքները։

Ապստամբություն Ռեդ-Ռիվերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանիտոբայի մետիսների ժամանակավոր կառավարությունը
Ֆորտ Գարի, 1871

Ռեդ-Ռիվեր շրջանի բնակչության մեծամասնությունը կազմում են մետիսները և հնդկացիները, որոնցից բացի այստեղ ապրում են փոքրաթիվ գաղթականներ Օնտարիոյից և ամերիկացի առևտրականներ։ Երկար ժամանակ բնակվելով Հուդզոնի ծոցի ընկերակցության փաստացի տիրապետության տակ՝ Ռեդ-Ռիվերի մետիսները ստեղծել էին իրենց յուրահատուկ մշակույթը և տնտեսությունը, որի հիմքում ընկած էր բիզոնների սեզոնային որսը և հողագործությունը։ Ռեդ-Ռիվերի բնակիչները իրենց համարում էին կանադացիներից և ամերիկացիներից տարբերվող նոր ժողովուրդ և ամեն կերպ ընդդիմանում էին Օտտավայի փորձերին այդ շրջանը առանց տեղի բնակչության համաձայնության դոմինիոնի կազմի մեջ ընդգրկելու հարցում։

1869 թվականին Մանիտոբայի առաջին նահանգապետ է նշանակվում ծնունդով Տորոնտոյից Ուիլյամ Մակդուգալը։ Մետիսների և հնդկացիների երկիր եկան հողաչափերը, նահանգը տեղամասերի բաժանելու համար։ Դրան ի պատասխան Ռեդ-Ռիվերի շրջանի բնակիչները 1869 թվականի հոկտեմբերի 16-ին ստեղծեցին «Մետիսների Ազգային կոմիտե», Լուի Ռիելը ընտրվեց նրա քարտուղար, իսկ Ջոն Բրյուսը նախագահ[9]։ 1869 թվականի նոյեմբերի 2-ին մետիսները Ռիելի գլխավորությամբ գրավեցին Ֆորտ-Հերրին և թույլ չտվեցին Մանիտոբի նահանգապետին մտնել իր տարածք[10]։ Մետիսները ստեղծեցին գավառական ժամանակավոր կառավարություն, որում ընդգրկվեցին Ռեդ-Ռովելի ինչպես ֆրանկո, այնպես էլ անգլալեզու բնակիչները։ Լուի Ռիելը բանակցում էր դոմինիոնի կառավարության հետ Ասսինոբոյի գավառի ստեղծման հարցով։

Տարածքի ոչ բոլոր նորաբնակներն էին համաձայն Ռիելի և նրա հետնորդների քաղաքականության հետ, որոշ անգլալեզու բնակիչներ զենքով դուրս եկան ժամանակավոր կառավարության դեմ։ 1870 թվականի փետրվարի 17-ին Ռիելի կառավարության կողմնակիցները Ֆորտ-Հերրիի մոտակայքում ձերբակալեցին 48 մարդու։ Ձերբակալվածներից Թոմաս Սկոտը, որն արհամարհանքով և մեծամտությամբ էր վերաբերվում ապստամբների նկատմամբ և մեղադրվում էր ֆրանկոլեզու մետիսի կանխամտածված սպանության մեջ, Ռիելի անձնական ցուցումով մարտի 4-ին գնդակահարվում է, իսկ մյուսներին ներում շնորհվեց։ Մարտին գավառի ժամանակավոր կառավարությունը պատվիրակություն է ուղարկում Օտտավա։ Բանակցությունները հաջող են անցնում և մետիսների որոշ պահանջներ դաշնային կառավարության կողմից ստիպված ընդունվում են։ Կանադական խորհրդարանի կողմից ընդունվում է օրենք Մանիտոբի մասին, որով հռչակվում է նոր (հինգերորդ) գավառի Մանիտոբայի ստեղծումը, որը ընդգրկում է Ռեդ-Ռիվերի ավազանը։ Գավառում սահմանվում է ֆրանսերեն և անգլերեն լեզուների իրավահավասարություն և նախատեսվում է կաթոլիկների ու բողոքականների համար դպրոցների հիմնադրում։

Փախուստ ԱՄՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ռիել, 1875

Մանիտոբյան ակտի ընդունումից հետո դոմինիոնի կառավարությունը գավառ է ուղարկում 1200 հոգանոց զորք։ Բանակը, որը ղեկավարում էր գնդապետ Հարնետ Ուոլսլին, բաղկացած էր անգլո-կանադական ոստիկանության և բրիտանական կանոնավոր բանակի զորամասերից։ Չնայած Ուոլսլիի բանակը ուղարկվել էր դաշնային իշխանությունը հաստատելու համար և պատժամիջոցներ չպետք է իրականացներ, Լուի Ռիելը տեղեկացել էր այն մասին, որ կանադական կառավարությունը դժգոհ է Թոմաս Սկոտի գնդակահարությունից և մետիսների առաջնորդի գործողություններից և հրամայված էր ձերբակալել նրան։ Լուի Ռիելը ստիպված էր անցնել սահմանը և փախչել Դակոտա[11]։

Կանադայի կառավարությունը ուղղակիորեն խախտելով Մոնիտոբյան ակտով խոստացված պայմանավորվածությունը՝ անտեսում էր մետիսների հող ստանալու փորձերը։ Նահանգում իրականացվում էին ձերբակալություններ և բռնագրավումներ։ Բախվելով նոր անգլալեզու գաղթականների ռասիզմի հետ՝ Ռիելի կողմնակիցների զգալի մասը ստիպված էին թողնել իրենց հողերը և տեղափոխվել արևմուտք, Սասկաչևանի և Ալբերտի հողատարածքներ[12]։

Ռիելի ԱՄՆ փախուստից հետո, 1870 թվականի դեկտեմբերին Մանիտոբում առաջին անգամ ընտրություններ անցկացվեցին և գավառում իշխանության եկան մետիսների առաջնորդի կողմնակիցներից շատերը։ 1871 թվականի աշնանը գավառը անսպասելիորեն բախվեց նոր վտանգի հետ, ֆենիների զինված խմբավորումները պլանավորում էին ներխուժել նրա տարածք։ Լուի Ռիելն արձագանքեց գավառի լեյտենանտ-նահանգապետ Ադամս Արչիբալդի Մանիտոբայի հողերը պաշտպանելու կոչին և կազմակերպեց 500 զինված հեծյալներից կազմված ջոկատ։ Դրանից հետո Արչիբալդը հանդիպեց Ռիելի հետ և հրապարակավ ձեռքսեղմումից հետո խոստացավ աջակցել նրա ներման հարցում։ Սակայն կանադական կառավարության ղեկավար Ջոն Ալեքսանդր ՄաքԴոնալդը չցանկացավ պառակտում մտցնել երկրի ֆրանկո և անգլակեզու բնակչության միջև և եպիսկոպոս Տաշեի միջոցով Ռիելին առաջարկեց հեռանալ երկրից,նրան խոստանալով շուտափույթ ներում։ Ենթարկվելով եպիսկոպոսի հորդորներին 1872 թվականի մարտին Ռիելը մեկնեց Սենտ-Պոլ։ Բայց արդեն հունիսին նա վերադառնում է Մանիտոբա և ընտրվում է Կանադայի խորհրդարանի անդամ Պրովանշի օկրուգից։ Ռիելի ներման հետ կապված հույսերը չարդարացան, 1873 թվականի մայիսի 20-ին մահացավ Արևելյան Կանադայի նախկին վարչապետ և Կանադական կոնֆեդերացիայի ոստիկանության առաջին նախարար Ժորժ-Էտյեն Կատյեն, մարդ որի հետ հատուկ հույսեր էր կապում Ռիելը։ Կանադական կառավարությունը չեղյալ համարեց Պրովանշի ընտրությունների արդյունքները և մետիսների ղեկավարը նորից ստիպված եղավ հեռանալ իր երկրից։

Կյանքը Մոնտանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիելի երեխաները՝ Ժան Լուին և Մարի Անժելիկը

Իր ճամփորդություններից հետո, որի ընթացքում Ռիելն այցելել էր Քվեբեկ, նորից վերադառնում է Սենտ-Պոլ, որտեղ այցելում է իր ընկերներին և հարազատներին։ Մետիսների համար սկսվում են դժվար ժամանակներ, ավելանում է վերաբնակիչների հոսքը, բոլոր հողերը իսպառ վաճառվում են անբարեխիղճ սպեկուլյանտների միջոցով, միաժամանակ սրընթաց կրճատվում էր բիզոնների պոպուլյացիան, որից էլ կախված էին մետիսները։ Ինչպես Ռեդ-Ռիվերի շատ բնակիչներ, Լուի Ռիելը մեկնում է դեպի արևմուտք՝ Մոնտան։

Մոնտանում Ռիելն աշխատում էր թարգմանիչ և առևտրական Ֆորտ-Բենտոնի շրջանում։ Այստեղ էլ նա մասնակցում է վիսկիի առևտուրը դադարեցնելու անհաջող փորձերին, որն էլ հատկապես կործանարար է անդրադառնում հնդիկների վրա[13]։ 1881 թվականին Ռիելն ամուսնանում է երիտասարդ մետիսուհի Մարգերիտ Մոն դիտ Բելյումերի հետ։ 1882 թվականին Ռիելների ընտանիքում ծնվում է որդին՝ Ժան Լուին, 1883 թվականին դուստրը՝ Մարի-Անժելիկը, բացի այդ նրա կախաղանից քիչ առաջ ծնվում է ևս մեկ տղա, որը կարճ ժամանակ անց մահանում է։ Մոնտանում Ռիելն ակտիվորեն մասնակցում է տարածքի քաղաքական կյանքին, որպես ԱՄՆ Հանրապետական կուսակցության կողմնակից։ 1883 թվականի մարտի 16-ին նա դառնում է Միացյալ Նահանգների լիիրավ քաղաքացի[14]։ 1884 թվականին բնակություն է հաստատում ճիզվիտական առաքելությունում և դասավանդում է Մոնտանի արևմտյան մասի Սան-Ռիվերի կաթոլիկական դպրոցում։

Հյուսիս-Արևմտյան ապստամբություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բատոշ, 1885
Լուի Ռիելը գեներալ Մադլտոնի ճամբարում

Ռեդ-Ռիվերի ապստամբությունը ճնշելուց հետո, Մանիտոբի մետիսների մի մասը վերաբնակեցվեցին Սասկաչևան գետի հովտում՝ թողնելով հայրենի եզերքները, հալածանքներից և ճնշումներից խուսափելու համար։ Սասկաչևանի հյուսիսում ձևավորվեց մետիսական ընկերակցություն Սեն Լորան և Բատոշե կենտրոններով։ Բիզոնների անհետանալը մետիսներին ստիպեց հրաժարվել որսից և զբաղվել գյուղատնտեսությամբ, սակայն շուտով նրանք բախվեցին այնպիսի խնդիրների հետ, ինչպիսիք Մոնիտոբում էին։ Օնտարիոյից և Եվրոպայից վերաբնակեցվածների թիվը շեշտակիորեն աճում էր, կանադական կառավարությունը մտադրություն ուներ Սասկաչևանով երկաթուղի անցկացնել, իսկ շրջակա հողերը բաժանել երկաթուղային ընկերություններին և նոր ժամանած գաղութարարներին։

1884 թվականի մարտի 24-ին Բատոշում կայացավ մետիսների ընդհանուր ժողով, որը որոշեց օգնության նպատակով դիմել Մոնտանում բնակվող Լուի Ռիելին։ Ռիելի մոտ ուղարկվեց պատվիրակություն Գաբրիել Դյումոնի և բիզոնների նշանավոր որսորդ ու մետիսների առաջնորդ Սեն-Լորանի գլխավորությամբ[15]։ Դյումոնը ծանոթացել էր Ռիելի հետ, երբ նա դեռ ապրում էր Մանիտոբում։ Ռիելը պատասխանում է համաձայնությամբ, 1884 թվականի հունիսի 4-ին ճանապարհ ընկավ և հուլիսի 5-ին հանդիսավորությամբ ժամանեց Բատոշ։

Նա արագ կազմակերպում է մետիսական ընկերակցության գործունեությունը՝ ձգտելով միավորել ֆրանկո և անգլալեզու մետիսներին, Սասկաչևանի սպիտակ բնակիչներին և հնդկական ցեղերին։ Օտտավա է ուղարկվում հանրագիր Սասկաչևանի բնակիչների կարիքների շարադրանքով։ Կանադական կառավարությունը չի շտապում արձագանքել սասկաչևանցիների հանրագրին։ Ցանկանալով կանխարգելել մետիսների հերթական խռովությունը՝ իշխանությունները որոշեցին զորքեր ուղարկել Սասկաչևան։ Երբ մետիսներին շշուկներ են հասնում զորքերի նախապատրաստվող հարձակման մասին, նրանք ստեղծում են ժամանակավոր կառավարություն, որի գլխավոր հրամանատարն է դառնում Դյումոնը։ Ամերիկյան քաղաքացիություն ստացած Լուի Ռիելը կառավարության կազմում չի ընդգրկվում, բայց գործնականում դառնում է նրա առաջնորդը։ Նա հնարավոր էր համարում, որ Կանադայի իշխանությունները ի վիճակի չեն լինի արդյունավետորեն ազդելու մետիսների հերթական ապստամբության վրա և հույս ուներ, որ Օտտավայի հետ բանակցությունները հաջող կընթանան։ Զինված ապստամբությանը մասնակցում էին ֆրանկոլեզու մետիսները և կրի, օջիբվե, սինիբոյ հնդկացիների մի մասը։ Մարտի 26-ին Դակ-Լեյկի մերձակայքում ապստամբներն ընդհարվեցին հեծյալ ոստիկանական ջոկատների հետ և հետագա մարտերի ընթացքում ոստիկանները ջախջախվեցին։ Դակ-Լեյկի մերձակայքում պարտությունից հետո կանադական կառավարությունը տրանսկանադական երկաթուղով ապստամբական շրջան ուղարկեց կանոնավոր բանակի և ոստիկանության ուժեր գեներալ Ֆրեդերիկ Միդդլտոնի գլխավորությամբ։ Ապստամբ մետիսների վիճակը բարդացավ։ Գիտակցելով, որ մարտերում բրիտանական կանոնավոր բանակի զորքերի դեմ մետիսները ի վիճակի չեն դիմակայել, Գաբրիել Դյումոնը կոչ արեց անցնել պարտիզանական պատերազմի՝ թողնելով Բատոշը և Սեն-Լորանը։ Սակայն նա հանդիպեց Ռիելի հակազդեցությանը, որը կտրականապես չէր ցանկանում թողնել մետիսների նոր մայրաքաղաք Բատոշը։ Ապստամբները մի քանի մարտեր անցկացրեցին զորքերի հետ, սակայն մարտի 9-ից մինչև 12-ը Բատոշի մերձակայքում տեղի ունեցած որոշիչ մարտերում պարտություն կրեց։ Ապստամբությունը ճնշվեց, չնայած հարթավայրային կրիները շարունակեցին դիմակայությունը մինչև հունիսի 3-ը, երբ ջախջախվեցին Լուն-Լեյկի ճակատամարտում։

Մահապատիժ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ռիելը դատարանում

Բատոշի մերձակայքում մարտերից հետո Լուի Ռիելը կամովին հանձնվեց կանադական իշխանություններին։ Գաբրիել Դյումոնը և ապստամբների մյուս ղեկավարները թաքնվեցին։

Դատական գործընթացը սկսվեց հուլիսի 28-ին և տևեց ընդամենը հինգ օր[16]։ Կանադայի վարչապետ Ջոն Ալեքսանդեր Մալդոնալդը կարգադրեց, որպեսզի Ռիելին դատեն Ռեջայնում, որը 19-րդ դարի վերջին իրենից ներկայացնում էր փոքրիկ ավան անգլալեզու մեծամասնությամբ։ Կանադայի իշխանությունները վախենում էին դատավարությունը դոմինիոնի մայրաքաղաք Օտտավայում անցկացնելուց, քանի որ այն գտնվում էր անմիջապես Քվեբեկի հետ սահմանին, որտեղ էլ շատերը համակրում էին մետիսների առաջնորդին և ոտեղծել էին Ռիելի պաշտպանության կոմիտե։

Դատաքննության ընթացքում Ռիելը տպավորիչ կերպով ընդգծեց մետիսների և հնդկացիների դրությունն ապստամբության նախօրյակին, իրեն պահելով ամուր և արժանապատվորեն։ Նա հրաժարվեց փաստաբանից, որը ցանկանում էր առաջ քաշել անմեղապարտության վարկած, հայտարարելով, որ ինձ պետք չէ կյանքը, եթե ինձ մտածող էակ չեն ճանաչում։ Երդվյալ ատենակալները նրան մեղավոր ճանաչեցին, բայց կարեկցելով առաջարկեցին մեղմ պատիժ կիրառել, բայց դատավոր Հյու Ռիչարդսոնը մերժեց միջնորդությունը և ապստամբների առաջնորդին դատապարտեց մահապատժի, կախաղան բարձրացնելու միջոցով[17]։

1885 թվականի նոյեմբերի 16-ին Ռեջայնի հրապարակում դատավճիռն իկատար ածվեց։ Կախաղանից հետո Ռիելի մարմինը տրվեց իր մորը։ 1886 թվականի դեկտեմբերի 12-ին նրա աճյունը վերաթաղվեց Սուրբ Բոնիֆացիայի տաճարի գերեզմանոցում։

Ռեաբիլիտացիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Ռիելի հուշարձանը Վինիպեգում

Մետիսների և հնդկացիների ճակատագրի վերաբերյալ Ռիելի վատագույն կասկածները արդարացան, նրանք կորցրեցին իրենց հողերի զգալի մասը, բացի այդ, բրիտանացիները և անգլոկանադացիները միակողմանիորեն արգելեցին ֆրանսերեն լեզվով կրթությունը 1890 թվականին, հակառակ նախապես ընդունված պայմանավորվածության։ Իսկ 1892 թվականին ֆրանսերեն լեզուն ընդհանրապես արգելվեց Հյուսիս-Արևելյան տարածքներում։ 1885 թվականի աշնանը երկրի ապագա վարչապետ Վիլֆրիդ Լորյեն, կանադական խորհրդարանում հայտարարեց`

Եթե ես բնակվեի Սասկաչևանի ափերին, ապա ես նույնպես ձեռքս կվերցնեի հրացան... Ատելությունն առաջացնում են ոչ թե ապստամբները, այլ մարդիկ, ովքեր հացի համար խնդրանքին պատասխանում են փամփուշտներով[18]։

Եթե 19-րդ դարի վերջին Լուի Ռիելին բազմաթիվ անգլո-կանադացիներ համարում էին մարդասպան և դավաճան, ապա ներկայումս այդ կարծիքը պաշտպանում են միայն քչերը։ Մետիսների և ֆրանկոկանադացիների համար նա մշտապես մնաց որպես լիդեր, ժողովրդական առաջնորդ, ֆրանկո և անգլոկանադացիների, մետիսների և հնդկացիների իրավահավասարության համար պայքարող մարտիկ։ Մետիսների կախաղան բարձրացված առաջնորդին կանգնեցվել է 10 հուշարձան, որից երկուսը Մանիտոբում, վեցը Քվեբեկում։

Նրա անունով են կոչվում փողոցներ, հրապարակներ, մայրուղիներ։ Նրա պատվին դպրոցներ են կոչվել Կալգարիում[19] և Օտտավայում (Գլոստերի շրջան)[20], իսկ Մանիտոբում փետրվարի երրորդ երկուշաբթին նշվում է որպես «Լուի Ռիելի օր»[21]։ Ռիելին է նվիրված ժամանակակից կոմպոզիտոր Հարրի Սոմերսի օպերան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Данилов С. Ю., Черкасов А. И. Двенадцать лиц Канады. — М.: Мысль, 1987.
  • Barkwell, Lawrence J., Leah Dorion and Darren Prefontaine. Metis Legacy: A Historiography and Annotated Bibliography. Winnipeg: Pemmican Publications Inc. and Saskatoon: Gabriel Dumont Institute, 2001. ISBN 1-894717-03-1
  • Boulton, Charles A. (1886) Reminiscences of the North-West Rebellions. Toronto. Online text. A first person account of the rebellions.
  • Brown, Chester. Louis Riel: A Comic-strip Biography. — Drawn and Quarterly, Montreal, 2003. — ISBN 1-896597-63-7. A biography of Riel in the form of a graphic novel.
  • Careless, J.M.S. Canada: A story of challenge. — Stoddart, 1991. — ISBN 0-7736-7354-7. A survey of Canadian history.
  • Flanagan, Thomas. Riel and the Rebellion. — Western Producer Prairie Books, Saskatoon, 1983. — ISBN 0-88833-108-8.
  • Flanagan, Thomas. Louis Riel. — Canadian Historical Association, Ottawa, 1992. — ISBN 0-88798-180-1. A short work highlighting the complexity of Riel’s character. Interpretations are available.
  • Flanagan, Thomas. Louis 'David' Riel: prophet of the new world. — University of Toronto Press, Toronto, 1979. — ISBN 0-88780-118-8. An influential work suggesting parallels between Riel’s following and Millenarianism.
  • George R. D. Goulet. The Trial of Louis Riel, Justice and Mercy Denied. — FabJob, Calgary, 2005. — ISBN 1-894638-70-0. A critical legal and political analysis of Riel’s 1885 high treason trial.
  • Riel, Louis. The collected writings of Louis Riel. — ed. George Stanley. University of Alberta Press, Edmonton, 1985. — ISBN 0-88864-091-9. Riel’s own writings and letters.
  • Siggins, Maggie. Riel: a life of revolution. — HarperCollins, Toronto, 1994. — ISBN 0-00-215792-6. A sympathetic reevaluation of Riel drawing heavily on his own writings.
  • Stanley, George. Louis Riel. — McGraw-Hill Ryerson, Toronto, 1963. — ISBN 0-07-092961-0. A standard Riel biography, covering most of the material in this article; source where no other is cited.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 University of Toronto, Laval University Dictionary of Canadian Biography, Dictionnaire biographique du Canada / G. Brown, D. Hayne, F. Halpenny, R. Cook, J. English, M. Trudel, A. Vachon, J. HamelinUTP, Presses de l'Université Laval, 1959. — ISSN 0420-0446; 0070-4717
  2. 2,0 2,1 2,2 http://www.britannica.com/EBchecked/topic/503180/Louis-Riel
  3. 3,0 3,1 3,2 Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 Պառլամենտի գրադարան — 1876.
  5. [https://web.archive.org/web/20081227134147/http://www.canadarussia.com/passport/?issue=20&page=26 «��������� �������»]. www.canadarussia.com. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 29-ին. {{cite web}}: replacement character in |title= at position 1 (օգնություն)
  6. «Louis Riel». A database of materials held by the University of Saskatchewan Libraries and the University Archives. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  7. «Parks Canada: Riel House National Historic Site of Canada Historic Themes». Government of Canada. 2007 թ․ հունվարի 5. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  8. for this section, see Stanley, Louis Riel, pp. 13-34.
  9. «Reading #9: National Committee of the Métis». Dumont Technical Institute (DTI) Métis Studies Adult 10 course > Module 5: Métis Resistance > Metis Studies 10. 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  10. «From Sea to Sea. The Métis Resistance The Execution of Thomas Scott». CBC. 2001. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  11. Cooke, OA Dictionary of Canadian Biography. — University of Toronto/Université Laval, 2000. — Vol. 14. — ISBN 0-8020-3998-7
  12. Sprague, DN Canada and the Métis, 1869–1885. — Waterloo, ON: Wilfrid Laurier University Press, 1988. — P. 33–67, 89–129. — ISBN 0889209642
  13. «Musée McCord Museum – Fonds – Louis Riel Collection». McCord Museum of Canadian History. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
  14. «Louis Riel – Canadian Confederation». Library and Archives Canada. 2001 թ․ դեկտեմբերի 14. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 15-ին.
  15. The Canadian Encyclopedia, Historica Foundation of Canada. (2007). «Dumont, Gabriel». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
  16. Ricketts, Bruce (1998–2007). «Louis Riel – Martyr, hero or traitor?». Արխիվացված օրիգինալից 2000 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 23-ին.
  17. «Final Statement of Louis Riel at his trial in Regina, 1885». Louis Riel Trial Homepage. University of Missouri Kansas City School of Law. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 24-ին.
  18. 12 лиц Канады. — Мысль. — С. 228.
  19. Calgary Board of Education website
  20. Accueil | École secondaire publique Louis-Riel
  21. «Manitoba's new holiday: Louis Riel Day Day». Canadian Broadcasting Corporation. 2007 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 16-ին. {{cite news}}: Invalid |url-status=404 (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Ռիել» հոդվածին։