Լուի Շառլ Դելեկլյուզ
Լուի Շառլ Դելեկլյուզ Charles Delescluze | |
---|---|
Ծնվել է | 1809 |
Ծննդավայր | Դրյո |
Մահացել է | 1871 |
Մահվան վայր | Փարիզ |
Գերեզման | Պեր Լաշեզ և Grave of Charles Delescluze |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Ազգություն | ֆրանսիացի |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | լրագրող |
Աշխատանք | խմբագիր |
Զբաղեցրած պաշտոններ | Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Prefect of Nord? և Prefect of Pas-de-Calais? |
Անդամություն | Առաջին ինտերնացիոնալ, Համայնքի խորհուրդ[1], Commission exécutive of 1871? և Committee of Public Health? |
Ստորագրություն | |
Louis Charles Delescluze Վիքիպահեստում |
Լուի Շառլ Դելեկլյուզ (ֆր.՝ Louis Charles Delescluze, հոկտեմբերի 2, 1809[2][3], Դրյո - մայիսի 25, 1871[2][3], Փարիզ), ֆրանսիացի հեղափոխական ղեկավար, լրագրող, Փարիզի կոմունայի ռազմական հրամանատար
Խմբագրել է «Ռևոլյուսիոն դեմոկրատիք է սոսիսլ» (ֆր.՝ Revolution democratique et sociale) թերթը։ Գաղտնի հանրապետական ընկերություններին մասնակցելու, Երկրորդ կայսրության դեմ ելույթների համար քանիցս (1854, 1868, 1870) բանտարկվել ու աքսորվել է։
1871 թվականի մարտի 26-ին ընտրվել է Փարիզի կոմունայի անդամ, եղել դրա գործադիր և զինվորական հանձնաժողովների անդամ, ռազմական նախարարությանը կից քաղաքացիական պատգամավոր։
Սպանվել է Փարիզում, վերսալցիների դեմ վերջին մարտերում։ Թաղված է Պեր Լաշեզ գերեզմանատանը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Rougerie J. Paris libre 1871 (ֆր.) — Éditions du Seuil, 1971. — ISBN 978-2-02-055465-7
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Շառլ Դելեկլյուզ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 326)։ |