Լութոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Լութոն
Luton
ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունԲեդֆորդշիր
Առաջին հիշատակում6-րդ դար
Մակերես43,35 կմ² կմ²
ԲԾՄ160 մետր
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն184 900 մարդ (2005)
Խտություն4265 մարդ/ կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ01582
Փոստային ինդեքսLU
Փոստային դասիչLU
Պաշտոնական կայքluton.gov.uk
Լութոն (Միացյալ Թագավորություն)##
Լութոն (Միացյալ Թագավորություն)

Լութոն ( անգլ.՝ Luton [ˈluːtən], տեղական [ˈluːʔən]) քաղաք Անգլիայում, Բեդֆորդշիր կոմսության հարավային մասում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1997 թվականի ապրիլի 1-ին դարձել է ունիտար միավոր։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբաղեցնում է 43 կմ² տարածք և հարավից, հյուսիսից և արևմուտքից սահմանակից է Կենտրոնական Բեդֆորդշիրին, արևելքից Հարթֆորդշիր կոմսության հետ։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի տարածքում բնակվում է 184 371 մարդ, միջին խտությունը՝ 4 253 մարդ/կմ²[1]։

Քաղաքականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լութոնը ղեկավարում է խորհուրդը, որը բաղկացած է 48 պատգամավորներից, որոնք ընտրվել են 19 շրջաններից[2]։ Վերջին ընտրությունների արդյունքում 36 տեղ զբաղեցնում են լեյբորիստները[2]։

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լութոն ունիտար միավորի տարածքում, «Լութոն» օդանավակայանում, տեղակայված է EasyJet խոշոր գործակալության գրասենյակը։ Այստեղ է գտնվում նաև General Motors ընկերության Vauxhall մեքենայի արտադրության գործարանը։ Այս գործարանում երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ արտադրվում էին Չերչիլ տանկերը

Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լութոնի տարածքում է հիմնված փորձառու «Լութոն Թաուն» ֆուտբոլային ակումբը, որը 2014/2015 մրցաշրջանում հանդես էր գալիս երկրորդ լիգայի կազմում։ «Լութոն Թաուն» հակառակորդներին ընդունում է «Քենիլվորթ Ռոուդ» մարզադաշտում ( 10 226 մարդ)։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արթուր Հեյլի՝ գրող
  • Մայքլ Գորդոն Փիթերսոն՝ ամենահայտնի կալանավորը Մեծ Բրիտանիայում
  • Ջեյմի Հենսլի՝ Union J խմբի անդամ։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լութոն» հոդվածին։