Լոուրենս Գոուինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոուրենս Գոուինգ
Ծնվել էապրիլի 21, 1918(1918-04-21)[1][2][3]
ԾննդավայրԼոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 5, 1991(1991-02-05)[2][3] (72 տարեկան)
Մահվան վայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունԼեյթոն Պարկ դպրոց Մեծ Բրիտանիայում և The Downs, Malvern College Prep School?
Մասնագիտություննկարիչ, արվեստագետ և համալսարանի դասախոս
ԱշխատավայրԼիդսի համալսարան, Քամբերվելի արվեստի դպրոց, Չելսիի արվեստի և դիզայնի քոլեջ, Դարհեմի համալսարան և Ֆելիքս Սլեյդի գեղեցիկ արվեստների դպրոց
ԱմուսինJulia Strachey?[4][5] և Jennifer Akam Wallis?[5]
Ծնողներհայր՝ Horace Burnett Gowing?[5][6], մայր՝ [Clara] Louisa Lawrence?[5]
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր և Արվեստի և գրականության շքանշան
ԱնդամությունԳեղարվեստի թագավորական ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա

Սըր Լոուրենս Բարնետ Գոուինգ (անգլ.՝ Sir Lawrence Burnett Gowing, ապրիլի 21, 1918(1918-04-21)[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 5, 1991(1991-02-05)[2][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի նկարիչ, գրող և ուսուցիչ, «Բրիտանական կայսրության շքանշանի» ասպետ, Լոնդոնի Գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ։ Սկզբնապես ճանաչվելով որպես դիմանկարիչ և բնանկարիչ՝ արագորեն հայտնիություն է ձեռք բերել որպես արվեստաբան-մանկավարժ, գրող և վերջապես կուրատոր և թանգարանային հոգաբարձու։ Բնութագրվել է որպես «The Establishment» ընկերության նշանավոր անդամ[7]։ Որպես արվեստագիտության ուսանող հիմնականում ինքնուս է եղել[8]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արևելյան Լոնդոնի Հակնի թաղամասում, կտորեղեն վաճառող Հորաս Գոուինգի և իր կնոջ՝ Լուիզի ընտանիքում․ առաջին նկարը վերնագրված էր «Mare Street, Hackney», որն առնչություն ուներ իր հայրիկի խանութի հետ[7]։ Մի շարք տարբեր դպրոցներ հաճախելուց հետո, 1938 թվականին աշխատել է Ուիլիամ Քոլդսթրիմի հետ՝ «Euston Road School» նկարիչների ընկերությունում․ Քոլդսթրիմը դառնալու էր նրա անբաժան ընկերը[7]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հանդես է եկել դրա դեմ[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1940-ական թվականներին ճանաչվել է որպես նկարիչ և ողջ կյանքի ողջ ընթացքում նրա վրձնին էին հավակնում այնպիսի հանրահայտ անձինք, ինչպիսիք էին՝ Կլեմենտ Էթլինը, Էդուարդ Հալիֆաքսը, Վերոնիկա Վեդգուդը և Էդգար Դուգլաս Էդրիանը։ Միևնույն ժամանակ շարունակել է բացօթյա բնանկարչությունը, որը սովորել էր Մորիս Ֆեյլդից՝ դպրոցում։ Բլումսբերիի արվեստի քննադատ Քլայվ Բելի հովանավորյալն էր[7]։

Գոուինգը սկսել է դասավանդել 1948 թվականին, նախ որպես կերպարվեստի պրոֆեսոր Դարհեմի համալսարանի (այժմ՝ Նյուքասլի համալսարանի) Քինգս քոլեջում 1948-1958 թվականներին, այնուհետև 1958-1965 թվականներին որպես Չելսիի գեղարվեստի դպրոցի տնօրեն, 1967-1975 թվականներին Լիդսի համալսարանում որպես կերպարվեստի պրոֆեսոր, վերջապես՝ 1975-1985 թվականներին որպես Լոնդոնի համալսարանական քոլեջի Սլեյդ գեղարվեստի դպրոցի տնօրեն։ Միևնույն ժամանակ հեղինակել է մի շարք արվեստի մենագրություններ և կատալոգներ Յան Վերմեերի, Ուիլյամ Հոգարթի, Ուիլյամ Թըրների, Պոլ Սեզանի, Անրի Մատիսի և Լյուսյեն Ֆրոյդի վերաբերյալ։ Կազմակերպել է խոշոր ցուցահանդեսներ, այդ թվում՝ 1966 թվականին Ժամանակակից արվեստի թանգարանում Թըրների համար, 1966 թվականին Նյու Յորքում և 1968 թվականին Լոնդոնում Մաթիսի համար, և Սեզանի համար, որը 1988-89 թվականներին ցուցադրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայից մինչև Օրսե թանգարան և Արվեստի ազգային պատկերասրահ[7]։

Գոուինգը Թեյթի պատկերասրահի, Դիմանկարների ազգային պատկերասրահի և Բրիտանական թանգարանի հոգաբարձու էր և Մեծ Բրիտանիայի Արվեստի խորհրդի անդամ։ 1978 թվականին որպես գործընկեր ընտրվել է Գեղարվեստի թագավորական ակադեմիայում, և նրա հավաքածուների պատվավոր կուրատոր է դարձել 1985 թվականին[7]։ 1980-ական թվականների մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ծառայելու որպես Քրես պրոֆեսոր Վաշինգտոնի Ազգային պատկերասրահում[7] և եղել է նաև Վաշինգտոնի Ֆիլիպսի հավաքածուի կուրատոր[8]։ Ասպետադրվելով 1982 թվականին՝ 1985 թվականին նա Ֆրանսիայում ստացել է «Order of Arts and Letters» շքանշանը[7]։

1980 թվականին Էդինբուրգի Հերիոտ Ուատ համալսարանում ստացել է պատավավոր դոկտորի կոչում[9]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումսբերի խմբի անդամ, գրող Ջուիլիա Ստրաչիի հետ երկարատև ընկկերությունից և ամուսնությունից հետո, 1967 թվականին ամուսնացել է Ջեննի Ուոլիսի հետ[8] և ունեցել երեք դուստր[7]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահացել է սրտի անբավարարությունից 73 տարեկան հասակում[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Delarge J. Le Delarge (ֆր.)Paris: Gründ, Jean-Pierre Delarge, 2001. — ISBN 978-2-7000-3055-6
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Babelio (ֆր.) — 2007.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1037.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 Kindred Britain
  6. 6,0 6,1 Lundy D. R. The Peerage
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 Russell, John (1991 թ․ փետրվարի 7). «Obituary: Sir Lawrence Gowing, a Painter, Writer, Curator and Teacher, 72». The New York Times. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Sorensen, Lee (ed.). «Gowing, Lawrence, Sir». Dictionary of Art Historians. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  9. «Heriot-Watt University Edinburgh: Honorary Graduates». Heriot-Watt. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]