Լյուդվիկ Սոլսկի
Լյուդվիկ Սոլսկի լեհ.՝ Ludwik Solski | |
---|---|
Ալեքսանդր Զելվերովիչ (ձախից), Լյուդվիգ Սոլսկի (աջից) | |
Ծնվել է | 1855 մարտի 20 |
Ծննդավայր | Գդով |
Մահացել է | դեկտեմբերի 19, 1954 | (տարիքը 99)
Մահվան վայր | Կրակով |
Գերեզման | Crypt of Merit at Skałka |
Քաղաքացիություն | Լեհաստան |
Ազգություն | Լեհ |
Մասնագիտություն | դերասան և թատերական ռեժիսոր |
Ամուսին(ներ) | Irena Solska? |
Պարգևներ և մրցանակներ | |
Լյուդվիկ Սոլսկի (Լյուդվիկ Նապոլեոն Սոսնովսկի), (լեհ.` Ludwik Solski), (մարտի 20, 1855 - դեկտեմբերի 19, 1954), լեհ դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։
1876 թվականից խաղացել է Կրակովի, Վարշավայի, Լոձի, Լյուբլյանայի և այլ քաղաքների թատրոններում։ Սոլսկին եղել է լեհական բեմի ռեալիստական ավանդույթների կրողը, խաղացել է մոտ 1000 դեր։ Լավագույններից են՝ Գորշտինսկի (Սլովացկու «Գորշտինսկի»), Պետրուչիո (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը), Հարպագոն (Մոլիերի «Ագահը»), Ֆիրս (Չեխովի «Բալենու այգին»), Պերչիխին, Դերասան (Գորկու «Քաղքենիներ», «Հատակում»)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 493)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիկ Սոլսկի» հոդվածին։ |
|