Լյուդվիգ Կարապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Կարապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լյուդվիգ Կարապետյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 4, 1939 (85 տարեկան) |
Ծննդավայր | Հնաբերդ, Ալագյոզի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և համալսարանի դասախոս |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Անդամակցություն | ՀԳՄ և Հայաստանի ժուռնալիստների միություն |
Աշխատավայր | Կանչ, Հայաստան, Երևանի պետական համալսարան և «Հրաչյա Աճառյան» համալսարան |
Լյուդվիգ Կարապետյան Վիքիդարանում |
Լյուդվիգ Օվակի[1] Կարապետյան (հուլիսի 4, 1939, Հնաբերդ, Ալագյոզի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ։ Հայաստանի գրողների միության անդամ (1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լյուդվիգ Կարապետյանը ծնվել է 1939 թվականին, Արթիկի շրջանի Հնաբերդ գյուղում (այժմ՝ Արագածոտնի մարզ)։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 1976 թվականին՝ Մոսկվայի ԽՄԿԿ կենտկոմին կից հեռակա բարձրագույն դպրոցի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է հանրապետության պարբերական մամուլում՝ վարելով պատասխանատու պաշտոններ («Դպրություն», «Հանդիպում», «Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում», «Պիոներ կանչ», «Հայաստան»)։ Դասախոսել է ԵՊՀ-ի և «Հրաչյա Աճառյան» համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետներում։ Երևանի «Անանիա Շիրակացի» միջազգային հարաբերությունների համալսարանի պրոռեկտորն է, լրագրության, լեզվի և գրականության ամիոնի վարիչը։ Հայաստանի ժուռնալիստների միության և ռազմածովագիրների միջազգային ասոցիացիայի անդամ է։ Եղել է Հայաստանի մանկավարժական ընկերության նախագահության, լուսավորության նախարարության կոլեգիայի, ՀՀ նախարարների խորհրդին առընթեր Տերմինաբանական խորհրդի, «Հրաչյա Աճառյան» համալսարանի գիտական խորհրդի անդամ։
Բազմաթիվ գրականագիտական ակնարկների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է։ Զբաղվում է մանկապատանեկան գրականության հարցերի ուսումնասիրությամբ։ Շուրջ 50 գրքերի հեղինակ է[2][3]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալ, 2010
- ՀՀ կրթության ու գիտության նախարարության Ոսկե մեդալ, 2009
- ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ, 2009
- ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մանկապատանեկան գրականության մրցանակ «Դասը վարում է գրողը» գրքի համար, 2004։
- Հայաստանի լուսավորության նախարարության «Խաչատուր Աբովյան» մեդալ, 1989
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սփյուռքահայ մանկապատանեկան գրականություն (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր), Երևան, 2013։
- Արևմտահայ մանկապատանեկան գրականություն (պատմության ուրվագիծ, քրեստոմատիկ նյութեր), Երևան, 2013։
- Ճանապարհորդություն մանկության մոլորակում, Երևան, 2013։
- «Ոսկեդարից» մինչև… 21-րդ, (երկու գրքով) (հայ մանկապատանեկան գրականության պատմության ուրվագծեր), Երևան, 2008-2009։
- Դասը վարում է գրողը (4 պրակով, գրական-կենսամատենագիտական ակնարկներ, գրողների դիմանկարի էսքիզներ), Երևան, 2002-2006։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ըստ ԿԸՀ-ի ընտրողների ռեգիստրի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Լյուդվիգ Կարապետյանի կենսագրությունը ՀԳՄ կայքում
- ↑ «Լյուդվիգ Կարապետյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյուդվիգ Կարապետյան» հոդվածին։ |
|