Լյուբով Դոստոևսկայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյուբով Դոստոևսկայա
Ծնվել էսեպտեմբերի 14 (26), 1869[1]
ԾննդավայրԴրեզդեն, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Հյուսիսգերմանական միություն[1][2]
Վախճանվել էնոյեմբերի 10, 1926(1926-11-10)[1] (57 տարեկան)
Վախճանի վայրԲոլցանո, Իտալիայի թագավորություն[1][2]
Գերեզմանcemetery of Bozen և new cemetery of Gries
Մասնագիտությունգրող
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Ռուսաստան[2]
 Lyubov Dostoevskaya Վիքիպահեստում

Լյուբով Ֆեոդորովնա Դոստոևսկայա (ռուս.՝ Любовь Фёдоровна Достоевская, սեպտեմբերի 14 (26), 1869[1], Դրեզդեն, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Հյուսիսգերմանական միություն[1][2] - նոյեմբերի 10, 1926(1926-11-10)[1], Բոլցանո, Իտալիայի թագավորություն[1][2]), հուշավիպագիր, Ֆեոդոր Դոստոևսկու և Աննա Դոստոևսկայայի երկրորդ դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյուբով Դոստոևսկայան ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 14 (26)-ին Դրեզդենում։ Դստեր ծննդից մի քանի ամիս անց՝ 1869 թվականի սեպտեմբերի 14 (26)-ին, Ֆեոդոր Դոստոևսկին Դրեզդենից իր զարմուհի Ս. Իվանովային գրել է.

Չեմ կարող արտահայտել, թե ինչքան եմ ես նրան սիրում։ Աղջիկն առողջ է, զվարթ, զարգացած իր տարիների (այսինքն՝ ամիսների) համեմատ, ամեն անգամ երգում է ինձ հետ, երբ ես երգում եմ, և միշտ ծիծաղում է. բավական հանգիստ, ոչ կամակոր երեխա է։ Ինձ է նման մինչև ծիծաղելի, մինչև ամենափոքր գծերով։

[3]

Հետագայում, երբ Լյուբան մեծացել է, հորն ուղարկել է գրություններ (նրանցից պահպանվել են 11-ը)։ Պահպանվել են գրողի երկու պատասխանները՝ գրված 1874 թվականի ապրիլի 26-ին Մոսկվայից և 1879 թվականի օգոստոսի 7 (19)-ին Էմսից[4]։

Լյուբով Դոստոևսկայան եղել է 12 տարեկան, երբ մահացել է Ֆեոդոր Դոստոևսկին։ Հոր հուղարկավորությունը հավանաբար ազդել տպավորվող երեխայի բնավորության վրա, սակայն նրա ձևավորման վրա առավել մեծ ազդեցություն է ունեցել Լյուբայի հիվանդոտ լինելը[4]։ Դոստոևսկագետ Նիկոլայ Նասեդկինը գրել է. «Դոստոևսկու մեծ հանդիսավորությամբ կազմակերպված հուղարկավորությունն արտակարգ ուժով է ազդել դյուրազգաց Լյուբայի վրա, նրան օգնել են վերջնականապես հասկանալ՝ ՈՒՄ դուստրն է նա, ՈՎ է եղել իր հայրը։ Դա լավագույնս չի անդրադարձել նրա բնավորության վրա։ Ըստ շատերի հուշերի՝ նա եղել է անհաշտ, գոռոզ, ամբարտավան»[5]։

Լյուբով Դոստոևսկի չի աջակցել մորը Դոստոևսկու փառքը հավերժացնելու գործում. ստեղծելով իր կերպարը որպես հայտնի գրողի դուստր՝ նա հետագայում դադարել է շփվել Աննա Գրիգորևնայի հետ[4]։ Լյուբով Դոտոևսկայայի՝ ստեղծագործելու փորձերի արդյունքում ստեղծվել են «Հիվանդ աղջիկներ» (ռուս.՝ «Больные девушки», 1911) պատմվածքների ժողովածուն, «Эмигрантка» (1912), «Адвокатка» (1913) վեպերը, որոնք, սակայն, ճանաչման չեն արժանացել։ Անձնական կյանքում նույնպես Դոստոևսկայան հաջողություն չի ունեցել։

1913 թվականին՝ բուժման նպատակով հերթական արտասահմանյան ուղևորվելուց հետո մնացել է այնտեղ։ Նա սկսել է գրել և հրատարակել (սկզբում գերմաներեն, իսկ հետո նաև եվրոպական այլ լեզուներով) իր կյանքի գլխավոր գործը՝ «Dostoejewski geschildert von seiner Tochter» (München, 1920)։ Այն ռուսերեն լույս է տեսել Ռուսաստանում «Դոստոևսկին իր դստեր՝ Լ. Դոստոևսկայայի պատկերմամբ» (ռուս.՝ «Достоевский в изображении его дочери Л. Достоевской») խիստ կրճատված տարբերակով[4]։ Ն. Նասեդկինը գրել է. «Դոստոևսկու դստեր գիրքը պարունակում է բազմաթիվ փաստական անճշտություններ, սխալներ ու վիճելի պնդումներ, բայց դրա հետ միասին պարունակում է հետաքրքիր ու նոր շատ նյութեր գրողի ստեղծագործության ուսումնասիրողների համար»[5]։ Այդ հուշերի՝ որպես «ականատեսի նոթերի» մասին պատկերացումը, հաշվի առնելով նրա տարիքը հոր մահվան ժամանակ, պետք է համարել ոչ տեղին։ Այնուամենայնիվ, Ֆեոդոր Դոստոևսկու և նրա շրջապատի մարդկանց կիսագրական դիմանկարները, որ ստեղծել է Լյուբով Դոստոևսկայան, ակտիվորեն օգտագործվել են գրողի ստեղծագործությունն ուսումնասիրողների կողմից այն դեպքերում, երբ չի եղել ավելի ստույգ աղբյուր։

Դոստոևսկագետներ Սերգեյ Բելովն ու Վ. Տունիմանովը նշել են Լյուբով Դոստոևսկայայի հուշերի հիմնական թերությունները՝ մի շարք դեպքերում փաստերի հետ կամայական վարվելը և աներկբայելի միտումնավորությունը[6]։

Իր կյանքի վերջին երկու տարիները Լյուբով Դոստոևսկայան անցկացրել է Իտալիայում, որտեղ էլ մահացել է 1926 թվականի նոյեմբերի 10-ին հայտնի բժիշկ Ֆ. Ռյոսլերի մասնավոր հիվանդանոցում՝ սպիտակարյունությունից Հարավային Տիրոլի Գրիես վայրում, որը ներկայում ընդգրկված է Բոլցանո քաղաքի կազմում։ Ռուսաստան ուղարկած իր վերջին նամակում նա իր զարմիկ Անդրեյին խնդրել է «հուղարկավորության ծես կատարել իր տատ ու պապ Դոստոևսկիների համար»։

Լյուբով Դոստոևսկայան թաղվել է տեղի Օլտրիզարկո գերեզմանատանը, որը 1950-ական թվականների երկրորդ կեսին լուծարվել է։ Էմա Դոստոևսկայայի (այդպես է նա իրեն կոչել արտասահմանում) աճյունն ու շիրմաքարը տեղափոխվել են կենտրոնական քաղաքային գերեզմանատուն։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 fedordostoevsky.ru (ռուս.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  3. ПСС в 30-ти т., 1972—1990, том 29 (I), էջ 88—89
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Достоевская Любовь Фёдоровна». Федор Михайлович Достоевский. Антология жизни и творчества. Վերցված է 2016 թ․ փետրվարի 17-ին.
  5. 5,0 5,1 Наседкин, 2003, Раздел III. Вокруг Достоевского. Достоевская Любовь Фёдоровна
  6. Достоевская А. Г., 1987, Примечания, էջ 464—465

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Достоевская А. Г. Воспоминания / Вступ. статья, подгот. текста и примеч. С. В. Белова и В. А. Туниманова. — М.: Правда, 1987. — 544 с.
  • Достоевский Ф. М. Полное собрание сочинений. — Л.: Наука, 1972—1990.
  • Достоевский Д. А. Достоевские в XX веке // Достоевский и XX век / Под ред. Т. А. Касаткиной. — М.: ИМЛИ РАН, 2007. — Т. 1. — С. 560—585. — 762 с. — ISBN 978-5-9208-0284-2
  • Наседкин Н. Н. Раздел III. Вокруг Достоевского. Достоевская Любовь Фёдоровна // Достоевский : Энциклопедия. — М.: Алгоритм, 2003. — 800 с. — (Русские писатели). — ISBN 5-9265-0100-8

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]