Լյու Ցիսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լյու Ցիսին
չինարեն՝ 劉慈欣
Ծնվել էհունիսի 23, 1963 (60 տարեկան)
ԾննդավայրՊեկին, Չինաստան[1]
Մասնագիտությունգիտաֆանտաստիկ գրող, ճարտարագետ և գրող
Լեզուպարզեցված չինարեն
Քաղաքացիություն Չինաստան
ԿրթությունNorth China University of Water Resources and Electric Power? (1985)
Ժանրերգիտական ֆանտաստիկա
Ուշագրավ աշխատանքներThe Three-Body Problem?, The Dark Forest? և Death's End?
Պարգևներ
 Liu Cixin Վիքիպահեստում

Լյու Ցիսին (չինարեն՝ 劉慈欣, հունիսի 23, 1963(1963-06-23)[8][9][10], Պեկին, Չինաստան[1]), չինացի հանրահայտ ֆանտաստ գրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյու Ցիսինը ծնվել է 1963 թվականի հունիսի 23-ին Չինաստանի Ցանցյուան քաղաքում՝ հանքափորների ընտանիքում[11]։ Ուսանել է Հյուսիսչինական ջրային տնտեսության և էլեկտրաէներգիայի համալսարանում և այնուհետև աշխատանքի անցել հայրենի քաղաքի էլեկտրակայաններից մեկում՝ որպես էլեկտրակայանի համակարգչային ինժեներ։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյու Ցիսինն իրավամբ համարվում է ժամանակակից չինական գիտական ֆանտաստիկ գրականության առանցքային, ինչպես նաեւ ամենաբեղմնավոր և ամենահանրահայտ կերպարներից մեկը[12]։ Նրա ստեղծագործությունների հիմնական թեմաներից մեկն է ապագայի աշխարհում Չինաստանի դերի բացահայտումը և մեկնաբանումը[13]։ Այս առումով Լյու Ցիսինի ստեղծագործությունները որոշակիորեն փորձարարական բովանդակություն ունեն և նոր ուղղություններ են բացում չինական ֆանտաստիկ գրականության համար[14]։

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002 - «Սատանայի աղյուսները»
  • 2003 - «Գերնոր ժամանակաշրջանը»
  • «Հիշողություններ երկրի անցյալի մասին» (Եռագրություն)
    • 2007 - «Երեք մարմինների հիմնախնդիրը»
    • 2008 - «Խավար անտառը»
    • 2010 - «Մահվան ավարտը»

Պատմվածքների ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1999 - «Կետի երգը»
  • 1999 - «Նրա աչքերով»
  • 2000 - «Ճանապարհորդող աշխարհը»
  • 2001 - «Գյուղական ուսուցիչը»
  • 2003 - «Փառք և քուն»
  • 2003 - «Մրջյունների և դինոզավրերի մասին»
  • 2004 - «Գնդաձև շանթ»
  • 2005 - «Մարդկության աշխատավարձը»
  • 2014 - «+2018»

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լյու Ցիսինը հանդիսանում է ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործող գրողներին տրվող չինական Գալաքսի (Galaxy) մրցանակի իննանգամյա դափնեկիր (1999-2006, 20102010 և 2015 թվականներին նա արժանացել է Չինաստանի ֆանտաստ գրողների համաշխարհային միության Նեբուլա (Nebula) մրցանակին[15], իսկ 2015 թվականին «Երեք մարմինների հիմնախնդիրը» վեպի համար ստացել է «Հյուգո» մրցանակը[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20151017071744/http://www.chinadaily.com.cn/weekend/2015-10/17/content_22205909.htm
  2. http://www.thehugoawards.org/hugo-history/2015-hugo-awards/
  3. https://locusmag.com/2017/06/do-not-touch-2017-locus-awards-winners/
  4. http://www.aefcft.com/premios-ignotus-2017
  5. http://www.sf-fan.gr.jp/awards/2020result.html
  6. http://www.sf-fan.gr.jp/awards/2021result.html
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 https://lepauledorion.com/2022/12/17/une-science-fiction-chinoise-post-trois-corps-gwennael-gaffric/
  8. Internet Speculative Fiction Database — 1995.
  9. NooSFere (ֆր.) — 1999.
  10. Munzinger Personen (գերմ.)
  11. Three Body Problem: Author's postscript to the American Edition
  12. What lies beyond By Chitralekha Basu and Guo Shuhan, China Daily(անգլ.)
  13. Science Fiction in China Արխիվացված 2012-10-09 Wayback Machine by Wu Yan with Janice Bogstad & Wang Pengfei(անգլ.)
  14. Liu Cixin and Neo-classical Science Fiction by YAN Wu, XIAO Qing-fang, Journal of Hunan University of Science and Engineering,2006-02(անգլ.)
  15. «Locus Online News » Cixin Liu Wins Xingyun Award». www.locusmag.com. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 20-ին.
  16. «2015 Hugo Award Winners Announced». The Hugo Awards. 2015 թ․ օգոստոսի 22. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 23-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լյու Ցիսին» հոդվածին։