Լիչիա Ալբանեզե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիչիա Ալբանեզե
Բնօրինակ անունիտալ.՝ Licia Albanese
Ծնվել էհուլիսի 22, 1909(1909-07-22)[1][2][3] կամ հուլիսի 23, 1909(1909-07-23)[4]
Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2]
Երկիր Իտալիա,  ԱՄՆ[5][2] և  Իտալիայի թագավորություն
Մահացել էօգոստոսի 15, 2014(2014-08-15)[6][1][7][…] (105 տարեկան)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8]
Ժանրերօպերա
Մասնագիտությունօպերային երգչուհի
Երգչաձայնսոպրանո[2]
Գործիքներվոկալ
Պարգևներ
 Licia Albanese Վիքիպահեստում
Երգչուհու ձայնը, 1938 թվականի մարտի 1

Լիչիա Ալբանեզե (իտալ.՝ Licia Albanese [ˈlitʃa]՝ Լիչա[9], հուլիսի 22, 1909(1909-07-22)[1][2][3] կամ հուլիսի 23, 1909(1909-07-23)[4], Torre a Mare, Բարի, Իտալիա[5][2] - օգոստոսի 15, 2014(2014-08-15)[6][1][7][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[8][10]), իտալացի օպերային երգչուհի, ով հիմնականում ապրել և գործունեություն է ծավալել Միացյալ Նահանգներում։ Երգչուհու ձայնը՝ սոպրանո։

Կենսագրություն և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիչիա Ալբանեզեն ծնվել է 1909 թվականին Իտալիայի Բարի քաղաքում՝ իտալոամերիկյան բիզնեսմենի ընտանիքում։ Ուսանել է Բարիում Էմանուել դը Ռոզի և Միլանում՝ Ջուզեպպե Բալդասարե-Տեդեսկիի մոտ։

1933 թվականին Ալբանեզեն առաջին տեղն է գրավում Իտալիայի կառավարության հովանավորությամբ անցկացրած վոկալային մրցույթում 300 մասնակիցների մեջ։

Երգչուհու դեբյուտը տեղի է ունեցել 1934 թվականին Միլանում. նա կատարեց Պուչինիի «Մադամ Բատերֆլայ» օպերայում Չիո-չիո պարտիան։ Այս կատարումը ճակատագրական եղավ օպերային երգչուհու համար. նա ավելի քան 40 տարի շարունակ կատարեց երգը և բեմ բարձրացավ ավելի քան 300 անգամ։

Կարիերայի առաջին հինգ տարիներին Լիչիա Ալբանեզեն երգել է Եվրոպայի ամենահայտնի օպերային թատրոններում՝ Լա Սկալա, Կովենտ գարդեն արքունական թատրոն, Հռոմի օպերային թատրոն։ 1930-ական թվականների երկրորդ կեսին մեծ հռչակ էր վայելում հայրենի Իտալիայում, Ֆրանսիայում և Միացյալ Թագավորությունում։

1939 թվականին, երբ Իտալիայում կառավարության գլուխ բարձրացավ Բենիտո Մուսոլինին, Ալբանեզեն փախչում է Պորտուգալիա։ Այստեղից նավ նստելով՝ տեղափոխվու է Միացյալ Նահանգներ։ ԱՄՆ-ում դեբյուտը տեղի է ունենում 1940 թվականի փետրվարի 9-ին Մետրոպոլիտեն օպերայում. երգչուհին կատարեց Չիո-չիո սանը։ Այս բեմում Ալբանեզեն երգեց ավելի քան 26 տարի՝ կատարելով 17 տարբեր օպերաներում դերեր։

1945 թվականին Ալբանեզեն ընդունել է ԱՄՆ-ի քաղաքացիություն։

1966 թվականին Մետրոպոլիտեն օպերայի տնօրենի հետ տարաձայնությունների պատճառով տեղափոխվում է Սան Ֆրանցիսկոյի թատրոն, որտեղ ելույթ ունեցավ 20 թատերաշրջան (22 պարտիա, 120 ներկայացում)։

1974 թվականին օպերային երգչուհին հիմնադրում է երիտասարդ երգիչներին սատարող ֆոնդ, որը կրում է իր և Ջակոմո Պուչինիի անունները, որի օպերաներում փայլել է Ալբանեզեն (անգլ.՝ The Licia Albanese-Puccini Foundation):

1987 թվականին Լիչիա Ալբանեզեն երգել է Հյուսթոնի թատրոնում, սակայն ոչ թե օպերայում, այլ մյուզիքլում։

1995 թվականին երգչուհին արժանանում է «ԱՄՆ-ի ազգային մեդալ արվեստի բնագավառում» մեդալին։

Լիչիա Ալբանեզեի անվան աստղ կա Հոլիվուդյան փառքի ծառուղում, որը կրում է № 6671 համարը և գտնվում է Հոլիվուդի բուլվարում։

Օպերային երգչուհի Լիչիա Ալբանեզեն իր մահկանացուն կնքել է 2014 թվականի օգոստոսի 15-ին Նյու Յորքում 105 տարեկան հասակում։

Խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 The Grove Book of Opera SingersOUP, 2008. — P. 5. — 626 p. — ISBN 978-0-19-533765-5
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Internet Movie Database — 1990.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Centenarian Soprano Licia Albanese DiesNPR, 2014.
  6. 6,0 6,1 6,2 Opera singer Licia Albanese dies at 105hollywood.com, 2014.
  7. 7,0 7,1 7,2 Encyclopædia Britannica
  8. 8,0 8,1 8,2 Deutsche Nationalbibliothek Record #132197022 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  9. «Dizionario d'ortografia e di pronunzia». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 13-ին.
  10. Licia Albanese, Exalted Soprano, Is Dead at 105 - The New York Times

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • (անգլերեն) George Carpetto. "Licia Albanese". In Italian Americans of the Twentieth Century, ed. George Carpetto and Diane M. Evanac (Tampa, FL: Loggia Press, 1999), pp. 4–5
  • (անգլերեն) Marie Di Stefano Miller e Samuel J. Bellardo, "Licia Albanese." In The Italian American Experience: An Encyclopedia, ed. S.J. LaGumina, et al. (New York: Garland, 2000), 10-11.
  • Allan Ulrich, Many a tear was shed when soprano Licia Albanese sang. Now she is celebrating her signature work, 'Madama Butterfly', San Francisco Chronicle, 4 ottobre 2004. Accesso 19-08-2006. San Francisco Chronicle
  • Articolo, “Licia Albanese,” Opera Italiana. Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Արխիվացված 2007-11-13 Wayback Machine
  • Alfredo Vecchio, A Tribute to Mme. Albanese Accesso 19-08-2006.Discorso di Alfredo Vecchio
  • Articolo, “La Traviata” Accesso 19-08-2006. Articolo su Licia Albanese Արխիվացված 2006-08-24 Wayback Machine
  • Dan Davis, “LICIA ALBANESE” (rivista). Accesso 19-08-2006.Articolo su Licia Albanese(չաշխատող հղում)
  • “Mayor Giuliani presents Handel Medallion to Licia Albanese and Roberta Peters” (agenzia di stampa), 20 novembre 2000. Accesso 19-08-2006. Comunicato stampa

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]