Լինսե Քեսլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լինսե Քեսլեր
Դիմանկար
Ծնվել էմարտի 31, 1966(1966-03-31)[1] (58 տարեկան)
ԾննդավայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունԴանիա
Մասնագիտությունգլամուրային մոդել, reality television participant, դերասանուհի և ձայնային դերասանուհի
Ծնողներմայր՝ Ann Patricia Christiansen?
ԵրեխաներStephanie Salvarli?
 Linse Kessler Վիքիպահեստում

Լենինա «Լինսե» Քեսլեր (դանիերեն՝ Lenina «Linse» Kessler, ծնյալ Լենինա Քրեստիանսեն (դանիերեն՝ Lenina Christiansen), մարտի 31, 1966(1966-03-31)[1], Կոպենհագեն, Դանիա), դանիացի մոդել, դերասանուհի, գործարար կին։ Լայն ճանաչում է ձեռք բերել հակապես որպես սկանդինավյան երկրներում ամենամեծ կրծքերն ունեցող կին[2][3] և որպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Միքել Քեսլերի քույր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Քեսլերն իր առաջնելույթն է ունեցել իբրև կինոդերասանուհի՝ Նիկոլաս Վինդինգ Ռեֆնի Pusher II թրիլլերում հանդես գալով մի ոչ մեծ դերի կատարումով։ Համանման դերակատարմամբ մասնակցել է նաև Աննե-Գրետե Բյարուպ Ռիիսի Nedenunder կարճամետրաժ ֆիլմի նկարահանմանը[4]։ 2008 թվականին Դանիայի մարյաքաղաքի «Նոր նավահանգիստ» թաղամասում բացել է Copenhagen Redlight սթրիփ-ակումբը[5]։ 2012 թվականին, որպես գլխավոր դերակատարներից մեկը, մասնակցել է դանիական հեռուստատեսության երրորդ ալիքով ցուցադրվող Paradise Hotel-ի ութերերդ եթերաշրջանին[6]։

2008 թվականին Քեսլերը հայտարարել է, որ դադարեցնում է իր գործունեությունը որպես մոդել և այդ հանգամանքը հաշվի առնելով՝ ցանկանում է հեռացնել իմպլանտների մի մասն ու որոշ չափով փոքրացնել կրծքերը[7]։

Քեսլերը Ֆրեդերիսիայի Fast & Furious ավտոշոուում, 2012 թ.

Քեսլերը քանիցս խնդիրներ է ունեցել իրավապահների հետ. դատապարտվել է թմրանյութեր տարածելու, վաճառելու, վկաներին սպառնալու և այլ չարաշահումներ թույլ տալու պատճառով, ազատազրկման ժամկետն անց է կացրել՝ աշխատելով Horserød ճամբարում և Vestre Fængsel բանտում[8]։

Ներկայումս, որպես գլխավոր դերակատար, հանդես է գալիս իր իսկ հեղինակած Familien fra Bryggen հեռուստատեսային ռեալիթի շոուի սերիաներում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարին Սինգլը Գրաված բարձրագույն տեղը Ալբոմը
DEN
[9]
2014 "Stop the Killing" 12
Մասնակցություն
Տարին Սինգլը Գրաված բարձրագույն տեղը Ալբոմը
DEN
[9]
2013 "Lidt for blond"
17
"Julesangen"
20

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. En ægte Linse-lus, ekstrabladet.dk
  3. «Linse Kessler: Derfor viser jeg brysterne frem, bt.dk». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  4. Brystbombe i dansk film, ekstrabladet.dk
  5. Kesslers søster åbner stripklub, ekstrabladet.dk
  6. Endnu et velkendt ansigt i Paradise Hotel, ekstrabladet.dk
  7. «Linse: Vil have mindre bryster». SE og HØR. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 20-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 30-ին.
  9. 9,0 9,1 «Linse Kessler discography». danishcharts.dk. Hung Medien. Վերցված է 2014 թ․ ապրիլի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լինսե Քեսլեր» հոդվածին։