Լիլլի Պրոմետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլլի Պրոմետ
Lilli Promet
Ծնվել էփետրվարի 16, 1922(1922-02-16)[1]
ԾննդավայրPetseri
Վախճանվել էփետրվարի 16, 2007(2007-02-16)[2] (85 տարեկան)
Վախճանի վայրՏալլին, Էստոնիա
ԳերեզմանԱնտառային գերեզմանատուն
Մասնագիտությունլրագրող և գրող
Քաղաքացիություն Էստոնիա և  ԽՍՀՄ
Ժանրերվեպ
Պարգևներ

Լիլլի Պրոմետ (էստ․՝ Lilli Promet; փետրվարի 16, 1922(1922-02-16)[1], Petseri - փետրվարի 16, 2007(2007-02-16)[2], Տալլին, Էստոնիա), էստոնացի արձակագիր, դրամատուրգ։

Ծնվել է նկարչի ընտանիքում։ Սովորել է Տալլինի կիրառական արվեստների ուսումնարանի կերամիկայի բաժանմունքում (1935-1940), ապա մինչև 1951 թվականը զբաղվել է լրագրությամբ։ 1954 թվականին հանդես է գալիս որպես գրող, գրում է իմպրեսիոնիստական բնույթի արձակ։ Նրա ստեղծագործությունները ոչ միայն առանձնանում են պարադոքսային սյուժեով, այլև շքեղ լեզվով։ Նրա բազմաթիվ պատմվածքների ու վիպակների գործողությունները կատարվում են մինչպատերազմյան Էստոնիայում։ «Գյուղն առանց տղամարդկանց» (1960) վեպի համար հիմք է հանդիսացել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Թաթարստանում անցկացրած տարիները։ Լիլլի Պրոմետի ամենաճանաչված վեպը «Primavera»-ն (1971) է, որտեղ զարգացված է երկու սյուժետային գիծ[3]։

Լիլլի Պրոմետը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մի ամառվա ջրանկարներ (վիպակներ և պատմվածքներ), Ե., «Հայաստան», 1968, 312 էջ։ Թարգմ.՝ Է. Թոռունյան։ Բովանդակությունը՝ Միայնակը; Անհամապատասխան սպասուհին; «Մեքքա»; Մի ամառվա ջրանկարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 http://www.epl.ee/kultuur/374803
  3. Промет Лилли