Լիլիթ Մակունց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիթ Մակունց
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար

Դրոշ
Դրոշ
 2019 հունվարի 10-ից
Դրոշ
Դրոշ
Հայաստանի մշակույթի նախարար
Դրոշ
Դրոշ
2018 մայիս 12 - 2019 հունվարի 10
 
Կուսակցություն՝ Քաղաքացիական պայմանագիր
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ բանասիրական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ բանասեր և քաղաքական գործիչ
Ծննդյան օր նոյեմբերի 7, 1983(1983-11-07) (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Լիլիթ Կամոյի Մակունց (նոյեմբերի 7, 1983(1983-11-07), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), բանասեր, գերմաներենի մասնագետ, դասախոս, Հայաստանի մշակույթի նախարար (2018 մայիս-2019 հունվար)։ ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան (02.08.2021)[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1983 թվականի նոյեմբերի 7-ին Երևանում։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1999 թվականներին սովորել է Երևանի 195 միջնակարգ դպրոցում։

1999-2003 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, ստացել է բակալավրի աստիճան։

Նույն ֆակուլտետում 2003-2005 թվականներին սովորել է մագիստրատուրայում։

2014 թվականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի կոչում (թեմա՝ ««Ճշմարտություն» և «կեղծիք» հասկացույթները ճանաչողական և գործաբանական լեզվաբանության դիտանկյունից (անգլերեն և հայերեն քաղաքական դիսկուրսների զուգադրությամբ»)[2]։

2015 թվականի ամռանը անցել է դիպլոմավորված դասընթաց Ամերիկայի Թաֆթս համալսարանի Ֆլետչերի ամառային դպրոցի շրջանակներում[3]։

2005 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-ռուսական համալսարանում։

2016 թվականից պայմանագրային հիմունքով աշխատում է Ամերիկյան խաղաղության կորպուսում։ Հանդիսանում է ICNC ծրագրի դասախոս (2016-17)։

2018 թվականի փետրվարին զբաղեցրել է Հայ-ռուսական համալսարանի միջազգային կապերի և համագործակցության բաժնի ղեկավարի պաշտոնը։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Լիբերալ կուսակցության անդամ է, ութ տարի կուսակցության խորհրդի անդամ և երիտասարդական կազմակերպության ղեկավար է եղել (2004-2012)[4], Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի 59-րդ համարն է եղել[5]։

2018 թվականի մայիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Լիլիթ Մակունցին նշանակել է ՀՀ մշակույթի նախարար[6]։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղին ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Իմ Քայլը դաշինքի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր։

2019 թվականի հունվարի 14-ից հանդիսանում է Իմ Քայլը դաշինքի խորհրդարանական ֆրակցիայի ղեկավարը։

2019 թվականի հունիսի 16-ին տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համագումարի ժամանակ ընտրվել է ՔՊ վարչության անդամ[7][8][9][10][11][12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած չէ[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԼԻԼԻԹ ՄԱԿՈՒՆՑԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
  2. «Աշխատանքի սեղմագիր» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.
  3. Linkedin(չաշխատող հղում)
  4. «Lilit Makunts». ICNC (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  5. «ՀԱԿ-ի համամասնական ցուցակը». A1Plus. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  6. «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ». www.president.am. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  7. Ովքե՞ր են ՔՊ-ի վարչության նոր կազմի անդամները. նրանք նիստ են հրավիրել, վարչության նախագահ են ընտրում
  8. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նոր կազմը՝ նախնական տեղեկություններով
  9. ՔՊ վարչության նոր կազմը հայտնի է. անուններ
  10. «Ընտրության արդյունքները.ՔՊ վարչության նորընտիր անդամներն են․». ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  11. «ՔՊ վարչության նախագահ ընտրվեց Սուրեն Պապիկյանը». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին.
  12. https://myHost.am; http://myHost.com. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 3-րդ վարչության կազմը». www.civilcontract.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 15-ին. {{cite web}}: External link in |last2= and |last= (օգնություն)
  13. «Ով է մշակույթի նորանշանակ նախարար Լիլիթ Մակունցը». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 12-ին.