Լիլի Ռեյնհարթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլի Ռեյնհարթ
Ռեյնհարթը WonderCon-ում, 2017 թվական
Ի ծնե անուն՝Lili Reinhart
Ծննդյան թիվ՝սեպտեմբերի 13, 1996(1996-09-13) (27 տարեկան)
Ծննդավայր՝Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2]
Քաղաքացիություն՝Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, երգչուհի
Կարիերա՝2008-այժմ
IMDb։ID 3929887

Լիլի Պաուլինա Ռեյնհարթ (անգլ.՝ Lili Pauline Reinhart, սեպտեմբերի 13, 1996(1996-09-13), Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ[1][2], ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի և երգչուհի։ Առավել հայտնի է Ռիվերդեյլ հեռուստասերիալում Բեթի Կուպերի դերով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլի Ռեյնհարթը ծնվել է 1996 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ԱՄՆՕհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում։ 12 տարեկանից սկսել է խաղալ թատրոնում[3]։

2016 թվականի փետրվարի 9-ին Ռեյնհարթը ընտրվել է Ռիվերդեյլ հեռուստասերիալում՝ Բեթի Կուպեր դերի համար[4]։ Ավելի վաղ նկարահանվել է «Ջեկի փրկությունը» ֆիլմում, որը ցուցադրվել է 2014 թվականին՝ FOX հեռուստաալիքով[5]։

Լիլին նկարահանվել է նաև «Օրենք և կարգուկանոն։ «Հատուկ ջոկատ» հեռուստասերիալի մեկ էպիզոդում, «Լավ հարևան», «Միս Սթիվենս», «Ընդմիշտի վերջը», «Գիփսոնբուրգ», «Ամռան թագավորները», «Չի թափահարել, այլ սուզվել է», «Լիլիթ» ֆիլմերում կատարել է գլխավոր դերերը[6]։

2017 թվականի փետրվարի 10-ին հայտարարվել է, որ Լիլին նկարահանվելու է «Գալվեսթոն» ֆիլմում՝ Բեն Ֆոսթերի և Էլ Ֆենինգի հետ միասին[7]։

2019 թվականին հայտարարվել է այն մասին, որ դերասանուհին Քարդի Բիի և Ջեյ Լոի հետ միասին նկարահանվում է «Մերկապարուհիները» ֆիլմում[8]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականից Լիլին հանդիպում է «Ռիվերդեյլ» հեռուստասերիալի խաղընկեր Քոուլ Սփրոուսի հետ[9]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2010 Այսօրվա համար For Today Ռեյչել
2011 Ամենանուրբ բանը աղջկա մեջ The Most Girl Part of Girl Էմի
2011 Լիլիթ Lilith Լիլիթ
2011 Օրենք և կարգուկանոն։ Հատուկ ջոկատ Law & Order: Special Victims Unit Քորթնի Լեյն
2011 Գիտական Scientastic! Լիա
2012 Չի թափահարում, բայց սուզվում է Not Waving But Drowning Էմի
2013 Ամռան թագավորները The Kings of Summer Վիկի
2013 Առաջին հույսը The First Hope Քարեն
2013 Գիբսոնբուրգ Gibsonburg Կատյա Քոլաներ
2013 Ընդմիշտի վերջը Forever's End Լիլի Ուայթ
2014 Ջեքի փրկությունը Surviving Jack Հիզեր
2015 Cocked Մարգերիտ
2016 Միս Սթիվս Miss Stevens Մարգո Ջենսեն
2016 Լավ հարևանը The Good Neighbor Էշլի
2017-այժմ Ռիվերդեյլ Riverdale Բեթի Քուպեր
2018 Գալվեսթոն Galveston Թիֆանի
2019 Մերկապարուհիները Hustlers Անաբել

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և նոմինացիաներ
Տարի Մրցանակ Կատեգորիա Նոմինանտ Արդյունք Ծանոթագրություն
2013 New York VisionFest Breakthrough Performance Award The First Hope Առաջադրված [10]
2017 TV Line’s Performer of the Week Performance in «Body Double» Ռիվերդեյլ Առաջադրված [11]
2017 Teen Choice Awards Choice Breakout TV Star Ռիվերդեյլ Հաղթանակ [12]
Choice TV Ship (Քոուլ Սփրոուսի հետ համատեղ) Հաղթանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://web.archive.org/web/20200606124246/https://www.cleveland.com/entertainment/2020/06/riverdale-star-cleveland-native-lili-reinhart-comes-out-as-bisexual.html
  2. 2,0 2,1 2,2 https://web.archive.org/web/20181122053310/https://www.eonline.com/news/989747/lili-reinhart-takes-cole-sprouse-home-for-thanksgiving
  3. CHLOE SCHILDHAUSE (2016 թ․ օգոստոսի 23). «Camila Mendes and Lili Reinhart Talk 'Riverdale,' CW's Gritty Take On The Archie Comics». nylon.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  4. Andreeva, Nellie (2016 թ․ փետրվարի 9). «'Riverdale' Archie Comics CW Pilot Casts Its Betty Cooper & Jughead Jones». Deadline.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  5. Jeff Sneider (2014 թ․ հունիսի 4). «'Surviving Jack' Actress Lili Reinhart Joins Amazon Pilot 'Cocked' (Exclusive)». TheWrap (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  6. Kupfer, Lindsey (Jan 27 2017). «Who Plays Betty & Veronica On 'Riverdale'? Camila Mendes & Lili Reinhart Will Be Your New Favorite Duo». Bustle (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  7. Patten, Dominic (2017 թ․ փետրվարի 10). «'Riverdale's Lili Reinhart Joins Ben Foster & Elle Fanning In 'Galveston'». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  8. Wiseman, Andreas; Wiseman, Andreas (2019 թ․ մարտի 19). «'Hustlers': Cardi B, Lili Reinhart, Keke Palmer & Julia Stiles Join Constance Wu & Jennifer Lopez In Avenging Strippers Pic». Deadline (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  9. «Riverdale couple Lili Reinhart and Cole Sprouse get close on set». Mail Online. 2019 թ․ հունվարի 16. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 3-ին.
  10. «VISIONFEST announces 2013 Independent Vision Award nominees». visionfest.com (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  11. «TVLine's Performer of the Week: Melissa McCarthy». TVLine (ամերիկյան անգլերեն). February 11 2017. Վերցված է 2017 թ․ մայիսի 10-ին.
  12. Keisha Hatchett (2017 թ․ հուլիսի 12). «Teen Choice Awards Reveals Full List of Nominees — Did Your Favorite 'Ship Make the Cut?». TV Guide (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունվարի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլի Ռեյնհարթ» հոդվածին։