Լիա վան Լիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիա վան Լիր
Ծննդյան թիվ՝օգոստոսի 8, 1924(1924-08-08)
Ծննդավայր՝Բելցի, Ռումինիայի թագավորություն
Վախճանի թիվ՝մարտի 13, 2015(2015-03-13)[1][2] (90 տարեկան)
Վախճանի վայր՝Երուսաղեմ, Իսրայել
Քաղաքացիություն՝ Իսրայել
Մասնագիտություն՝բարեգործ
Պարգևներ՝
IMDb։ID 4734947

Լիա վան Լիր (եբրայերեն՝ ליה ון ליר‎, օգոստոսի 8, 1924(1924-08-08), Բելցի, Ռումինիայի թագավորություն - մարտի 13, 2015(2015-03-13)[1][2], Երուսաղեմ, Իսրայել), արվեստի վերաբերյալ ֆիլմերի ծրագրման և ֆիլմերի արխիվացման առաջամարտիկներից Իսրայելում։ Հայֆա և Երուսաղեմ ֆիլմոտեկաների, Իսրայելի կինոարխիվի և Երուսաղեմի կինոփառատոնի հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիա Գրինբերգը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 8-ին, Բեսարաբիայի Բալթի քաղաքում (այն ժամանակ եղել է Ռումինիայի կազմում, այժմ Մոլդովայի կազմում է)։ Նրա հայրը` Սիմոն Գրինբերգը, հացահատիկ արտահանող էր, իսկ մայրը` Օլգան, Կանանց միջազգային սիոնիստական կազմակերպության կամավոր էր։ Նա ավագ դպրոց է հաճախել և ամառներն անցկացրել է Կարպատյան լեռներում։ 1940 թվականին ծնողներն ուղարկել են նրան Պաղեստին` այցելելու իր քրոջը` Բրուրիային, որն ատամնաբույժ էր և 1936 թվականին տեղափոխվել էր ապրելու Թել Ավիվում։ Դրանից հետո Լիան այլևս երբք չի տեսել իր ծնոնղներին[5]։

1941 թվականին գերմանացիները սպանել են նրա հորն ու հրեական համայնքի այլ առաջնորդների։ Նրա մայրն ու տատիկը աքսորվել են Մերձդնեստր և մահացել են համակենտրոնացման ճամբարում։ Լիան 1943 թվականին տեղափոխվել է Երուսաղեմ` սովորելու Երուսաղեմի հրեական համալսարանում։ 1952 թվականին նա ամուսնացել է հոլանդացի ինժեներ, օդաչու, դրամատուրգ և ռեժիսոր Վիմ Վան Լիրի հետ և հաստատվել է Հայֆաում[6]։ Նրանց 1955 թվականին հիմնել են երկրի առաջին ֆիլմի ակումբը։

«Այն ժամանակ որևէ հեռուստատեսություն չկար... և մենք 16 մմ-անոց լուսարձակ ունեինք, որը մեզ նվիրել էր ամուսնուս հայրը։ Ամեն ուրբաթ մենք մեր ընկերների հետ հավաքվում էինք ֆիլմեր դիտելու։ Մեր տունն ամենահայտնին էր դարձել Հայֆայում», պատմել է նա[6]։ Այս ֆիլմի ակումբը հետագայում դարձել է Հայֆա ֆիլմոտեկան։ Վան Լիրերի ֆիլմերի անձնական հավաքածուն դարձել է 1960 թվականին ստեղծված Իսրայելի կինոարխիվի հիմքը։

1973 թվականին բրազիլացի բիզնեսմեն Ջորջ Օստրովսկին, ով երազում էր ֆիլմոտեկա ստեղծել Իսրայելում, առաջարկել է վան Լիրերին և Թեդի Կոլեկին միանալ իր երազանքին։ Օստրովսկին նվիրաբերել է անհրաժեշտ միջոցները` Երուսաղեմի կինոկենտրոնը կառուցելու համար։ Թեդի Կոլեկն ու Երուսաղեմի հիմնադրամը միջոցներ են հայթայթել Հոլիվուդի իրենց ընկերներից և ամբողջ աշխարհից։ Երուսաղեմի ֆիլմոտեկան բացվել է 1981 թվականին, և Լիա վան Լիրը դարձել է դրա առաջին տնօրենը։ 1991 թվականին իր ամուսնու մահից հետո նա ավագ դպրոցի ուսանողների համար սահմանել է Վիմ վան Լիր մրցանակը` երիտասարդ ֆիլմարտադրողներին քաջալերելու համար։ Մրցանակաբաշխության առաջին տարում ներկայացվել է 8 ֆիլմ, իսկ 2008 թվականին ներկայացված է եղել 90 ֆիլմ[7]։

1995 թվականին նա ղեկավարել է Բեռլինի 45-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի կազմը[8]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Լիա վան Լիրը պարգևատրվել է Իսրայելի մրցանակով` իր ձեռքբերումների և Իսրայել պետության և հասարակության կյանքում ունեցած նշանակալի ներդրման համար[9][10]։ Իր կամավորական աշխատանքի համար նա մրցանակ է ստացել Իսրայելի նախագահ Խայիմ Հերցոգից[6]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիա վան Լիրը մահացել է 2015 թվականի մարտի 13-ին, 90 տարեկան հասակում, անհայտ պատճառով[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Jewish Women's Archive — 1995.
  3. https://cms.education.gov.il/EducationCMS/Units/PrasIsrael/Tashsad/LiaVanLeer/
  4. https://www.israelfilmacademy.co.il/זוכי-מפעל-חיים-קולנוע/
  5. Profile, Jewish Women Encyclopedia (jwa.org); accessed April 13, 2015
  6. 6,0 6,1 6,2 «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 26-ին.
  7. Jerusalem Film Festival, July 10–19, 2008, Haaretz supplement, p. 45
  8. «45th Berlin International Film Festival». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մայիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. «Israel Prize Official Site (in Hebrew) – Recipient's C.V.».
  10. «Israel Prize Official Site (in Hebrew) – Judges' Rationale for Grant to Recipient».
  11. Obituary, deadline.com; accessed April 13, 2015.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիա վան Լիր» հոդվածին։