Լի Քեցյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լի Կեքիանգից)
Լի Քեցյան
 
Կուսակցություն՝ Չինաստանի կոմունիստական կուսակցություն[1]
Կրթություն՝ Պեկինի համալսարան (1995)[2], Hefei No. 8 High School? (մարտ 1974)[1], Պեկինի համալսարան (փետրվար 1982)[1] և Hefei Nanmen Primary School?[1]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հուլիսի 3, 1955(1955-07-03)[1]
Ծննդավայր Հեյֆեյ, Չինաստան[1]
Վախճանի օր հոկտեմբերի 27, 2023(2023-10-27)[3][1] (68 տարեկան)
Վախճանի վայր Շանհայ, Չինաստան[1]
Քաղաքացիություն  Չինաստան[4][5][6]
Հայր Li Fengsan?
Ամուսին Cheng Hong?[7]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Պակիստանի շքանշան

Լի Քեցյան (չինարեն՝ 李克強, հուլիսի 3, 1955(1955-07-03)[1], Հեյֆեյ, Չինաստան[1] - հոկտեմբերի 27, 2023(2023-10-27)[3][1], Շանհայ, Չինաստան[1]), Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետը 2013-2023 թվականներին։ Լինելով մասնագիտությամբ տնտեսագետ՝ Լին ոչ միայն Չինաստանի կառավարության ղեկավարն էր, այլև տնտեսական քաղաքականության առաջատար անձանցից մեկը։ Նա նաև Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական կոմիտեի քաղբյուրոյի մշտական կոմիտեի երկրորդ դեմքն էր։ Կառույցը, դե ֆակտո, երկրի որոշումներ կայացնող կառույցն է։ Լին ՉԺՀ-ի ղեկավարների 5-րդ սերնդի անդամ էր։

1998-2004 թվականներին Լին եղել է Հենանի կառավարիչը և պրովինցիայի կոմկուսի քարտուղարը։ 2004-2007 թվականներին եղել է Լիաոնինգի կոմկուսի քարտուղարը։ 2008-2013 թվականներին վարչապետ Վեն Ցզյաբաոյի ղեկավարման ժամանակ եղել է փոխվարչապետ և վերահսկում էր տնտեսական զարգացումը, գները, ֆինանսական և մակրոտնտեսական հարցերը[8]։

Լին համարվել է նախկին նախագահ Հու Ցզինտաոյի քաղաքական դաշնակիցը։ Վարչապետի պաշտոնում նշանակվել է 2013 թվականին և փոխել է Չինաստանի կառավարության առաջնայնությունը արտահանումից դեպի ներքին սպառում։ Լին նաև եղել է 2013 թվականի աշնանը հայտարարված «խորը, բազմակողմանի բարեփոխումների» ներդրման շարժիչ ուժը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 李克强同志生平(չին.)北京市: 新华社, 2023.
  2. 2,0 2,1 李克强同志简历State Council of the People's Republic of China.
  3. 3,0 3,1 3,2 China's former premier Li Keqiang has died - state mediaReuters.
  4. Mixed Economic Signals From China
  5. An Evolving Merkel Doctrine
  6. How to get to the top of China's Communist Party
  7. Chinese state media unveil premier's wife for first timeChicago Tribune, 2014.
  8. «China's new top Party leaders make debut». China.org.cn. 2012 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Քեցյան» հոդվածին։