Լի Կաշին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լի Կաշին
չինարեն՝ 李嘉誠
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1928(1928-06-13)[1][2] (95 տարեկան)
ԾննդավայրChao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն[1]
Քաղաքացիություն Կանադա և  Չինաստան
Կրոնբուդդայականություն
Մասնագիտությունձեռնարկատեր, նավատեր, համաշխարհային դատավոր և գործադիր տնօրեն
ԱմուսինChong Yuet Ming?
Զբաղեցրած պաշտոններհամաշխարհային դատավոր
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներVictor Li? և Richard Li?
 Li Ka-shing Վիքիպահեստում

Լի Կաշին (չինարեն՝ 李嘉誠爵士, հունիսի 13, 1928(1928-06-13)[1][2], Chao'an District, Guangdong, Չինաստանի Հանրապետություն[1])[5][6], հոնկոնգցի բիզնես մագնատ, ներդրող և մարդասեր։ Ըստ Bloomberg Billionaires Index-ի՝ 2014 թվականի ապրիլի 16-ի դրությամբ նա 31.9 մլրդ ԱՄՆ դոլարով համարվում է Ասիայի ամենահարուստ մարդը։ 2015 թվականի դրությամբ CK Hutchison Holdings-ի խորհդրի նախագահն է՝ այդպիսով աշխարհում համարվելով բեռնարկղերի տերմինալների ամենամեծ օպերատորը և գեղեցկության ու առողջապահական պարագաների ամենամեծ մանրավաճառը[7]։

2001 թվականին Asiaweek-ի կողմից ճանաչվել է Ասիայի ամենաազդեցիկ մարդը։ Նրա ընկերությունները Հոնկոնգի Ֆոնդային բորսայի շուկայի կապիտալիզացիայի 15%-ն են ձևավորում[8]։ 2006 թվականին Սինգապուրում Ֆորբս ամսագիրը և Ֆորբս ընտանիքն առաջին անգամ Լի Կաշինին շնորհեց «Malcolm S. Forbes Lifetime Achievement Award» մրցանակը[9]։ Չնայած ունեցած հարստությանը՝ Լին վաստակել է առանց շռայլությունների կենսակերպ վարողի համբավ․ հայտնի է հասարակ սև կտորից կոշիկներ հագնելով և ոչ թանկարժեք Սեիկո ձեռքի ժամացույց կրելով։ Հոնկոնգի ամենահարուստ թաղամասերից մեկում՝ Deep Water Bay-ում առանձնատուն ունի։ Լին համարվում է նաև Ասիայի ամենամեծահոգի մարդասերներից մեկը, ով 2015 թվականի օգոստոսի դրությամբ բարեգործական նպատակներով նվիրաբերել է 2.18 մլրդ ԱՄՆ դոլար[10]։ Հաճախ նրան Հոնկոնգում կոչում են «Սուպերմեն»՝ բիզնեսի ոլորտում աչքի ընկած խիզախության համար[11][12]։

Լի կաշինը ծնվել է 1928 թվականին Չինաստանի Գուանգդոնգ պրովինցիայի Չաոչժոու քաղաքում։ Հոր մահվան պատճառով ստիպված էր թողնել դպրոցը 15 տարեկան հասակում և աշխատանք գտնել պլաստմասսա վաճառող ընկերությունում, որտեղ աշխատում էր օրական 16 ժամ։ 1950 թվականին նա հիմնեց սեփական կազմակերպությունը՝ Cheung Kong Industries[13]։ Պլաստմասսա արտադրող ընկերությունից Լիին հաջողվեց այն դարձնել Հոնկոնգի առաջատար անշարժ գույքի ոլորտում ներդրումներ կատարող ընկերություն, որը 1972 թվականին գրանցվեց Հոնկոնգի Ֆոնդային բորսայում։ Cheung Kong-ը ընդարձակվեց՝ գնելով Hutchison Whampoa-ն և Hongkong Electric Holdings-ը համապատասխանաբար 1979 և 1985 թվականներին[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Who's Who in Hong Kong / K. Sinclair — 3 — HKSAR: Gary Coull, DataBase Publishing, 1984. — P. 236. — ISBN 978-962-09-0024-2
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/tnull_44386.html (չին.)中华人民共和国教育部.
  4. 4,0 4,1 https://www.tatlerasia.com/people/ka-shing-li
  5. «Silobreaker: Biography for Li Ka-Shing». Silobreaker. 2006 թ․ սեպտեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  6. «Li Ka-shing». Encyclopædia Britannica. Chicago, Illinois: Encyclopædia Britannica, Inc. Վերցված է 2008 թ․ հունիսի 12-ին.
  7. «The World's Billionaires No. 11 Li Ka-shing». Forbes. 2008 թ․ մարտի 5. Վերցված է 2008 թ․ դեկտեմբերի 1-ին.
  8. Schuman, Michael (2010 թ․ փետրվարի 24). «The Miracle of Asia's Richest Man». Forbes. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  9. «Li Ka Shing Foundation :: Li Ka-shing Receives First Malcolm S. Forbes Lifetime Achievement Award». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  10. Wilhelm, Ian (2007 թ․ սեպտեմբերի 20). «Building a Spirit of Generosity». Philanthropy.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  11. Schuman, Michael (2010 թ․ փետրվարի 24). «The Miracle of Asia's Richest Man». Forbes.
  12. Studwell, Joe. «Money and Power in Hong Kong and South-East Asia». Asian Godfathers. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 16-ին.
  13. «CK Hutchison Holdings Limited – About Us > Milestones». ckh.com.hk.
  14. «李嘉誠替唐英年解畫5分鐘 – 新浪網 – 新聞». Sina Corp. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 5-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Կաշին» հոդվածին։