Լեն Ուիքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեն Ուիքս
Len Wicks
Ծնվել էսեպտեմբերի 22, 1959 (64 տարեկան)
ԾննդավայրՆոր Զելանդիա Օքլենդ, Նոր Զելանդիա
ՄասնագիտությունՕդային երթևեկության կառավարման մասնագետ, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպություն
ՔաղաքացիությունՆոր Զելանդիա, Ավստրալիա

Լեն Ուիքս (անգլ.՝ Len Wicks, սեպտեմբերի 22, 1959(1959-09-22), Օքլենդ, Նոր Զելանդիա), ավստրալիացի/նորզելանդացի ցեղասպանության իրազեկման ակտիվիստ և գրող։

Ուիքսը ակտիվ է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քարոզարշավում։ Ուիքսը աշխատել է որպես օդային երթևեկության վերահսկիչ Նոր Զելանդիայում և Օմանի սուլթանությունում։ Ներկայումս աշխատում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում որպես Օդային երթևեկության կառավարման մասնագետ[1]։ Ամուսնացած է հայուհի Արմինե Հակոբյանի հետ։

Ակտիվիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողոքի ցույց Ծիծեռնակաբերդում, Հայաստան

Ուիքսը ներգրավված է ակտիվիզմի և դրա հետ կապված տարբեր նախագծերի մեջ։ Նա ակտիվ է ցեղասպանության իրազեկման խթանման մեջ և մի քանի տարուց ավել է քարոզարշավ է վարում Հայոց ցեղասպանության ճանաչման համար Ավստրալիայի և Նոր Զելանդիայի կողմից[2][3] :
Նրա «ԱՆԶԶԿ-ների օրը մենք կանգնում ենք և մտածում» բանաստեղծությունը, նվիրված միլիոնավոր անմեղ մարդկանց, ովքեր իրենց կյանքը կորցրեցին քրիստոնյաների ցեղասպանության արդյունքում Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում, տպագրվել է 2015 թ․ Ավստրալիայի «Հայկական կեանք» հանդեսում և 2017 թ․ մարտի 10-ին Նոր Զելանդիայի պոեզիայի կայքում[4]։

2015 թ.-ին նա մեկնարկեց «Որդեգրիր մի գյուղ» նախագծի առաջին փորձը, որի նպատակն է գեղեցկացնել, մաքրել հայկական գյուղերը ոչ միայն հենց գյուղացիների, այլ նաև հավանական զբոսաշրջիկների համար[5]։

«Որդեգրիր մի գյուղ» նախագիծը Արենիում, Հայաստան

2016 թ.-ի սեպտեմբերի 29-ին Վայոց ձոր մարզի Ռինդ-Ելփին խաչմերուկի մոտ տեղադրվեց Ուիքսի կողմից մշակված «Կարաս» մոնումենտը, որը հանդիսանում է Ռինդ գյուղի և Գինու արահետը Մետաքսի ճանապարհին խորհրդանիշը[6]։ «Որդեգրիր մի գյուղ» նախագծի շրջանակում իրականացվեցին մի քանի նախագծեր Ռինդ, Արենի և Շատին գյուղերում։ Հայտարարվեց Շատին գյուղի որդեգրումը Ավստրալիայի հայ համայնքի կողմից[7][8][9]։

Ուիքսը նաև մեկնարկել է «Ծագումը» նախագիծը, որի նպատակն է բացել աշխարհի աչքերը դեպի Հայաստանի գեղեցկությունը և նրա հնագույն մշակույթը[10]։ Նախագծի առանցքային մասերից մեկը երեք մասից բաղկացած «Ծագումը։ Բացահայտում» վեպն է, որը տպագրվել է 2014 թ.-ի օգոստոսին անգլերեն լեզվով և նույն թվականի նոյեմբերին հայերեն լեզվով[11][12][13][14]։
Վեպը տալիս է աշխարհի և իրադարձությունների այլընտրանքային պատմություն և պատմության հիմնական շեշտը ԴՆԹ-ից գենետիկ հիշողության որպես մարդկային բնազդի հիմքը հանդիսանալու հնարավորությունն է։ Այն ներառում է պատմության այնպիսի մասեր, ինչպիսիք են Հայոց ցեղասպանությունը ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում և նշում է այնպիսի գազանություններ, ինչպիսիք են Նանկինի և Սուկ Չինի ջարդերը, որոնք տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «MRO Asia-Pacific 2015: Session Speaker: Len Wicks». mroasia.aviationweek.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  2. «#ArmGenocide100 | Լեոնարդ Ուիքսի պայքարը Ցեղասպանության ճանաչման համար». ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  3. ՍՊԸ, «ՀԵԼԻՔՍ ԿՈՆՍԱԼՏԻՆԳ». «Ներողություն եմ խնդրում՝ Ցեղասպանությունը ճանաչելու քաջություն չունեցող իմ ղեկավարների համար…». www.panorama.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  4. «On ANZAC Day We Stand and Think». poetry.org.nz. 2017 թ․ մարտի 10. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 17-ին.
  5. «Մեկնարկել է «Որդեգրիր մի գյուղ» ծրագիրը». Հայերն այսօր. 2015 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  6. Hrayr Grigoryan (Oct 24 2016). «՚՚Կարաս՚՚ մոնումենտի բացման միջոցառումը». www.youtube.com. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  7. ««Որդեգրիր մի գյուղ». ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում անցկացվեցին մի շարք միջոցառումներ». Hayern Aysor. 01/10/2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  8. Գայանե Մկրտչյան (2016 թ․ հոկտեմբերի 12). «Ամուսնանալ ու որդեգրել գյուղ». JAMnews. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.(չաշխատող հղում)
  9. Administrator (December 6 2016). «Transforming Armenian Villages "Adopt A Village Project" – connecting Diaspora "Video"». GAGRULE.NET. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  10. Wicks, Len. «Ծագումը» նախագիծը». Origins: Discovery. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  11. «Հարցազրոյց Լէն Ուիքսի հետ». Sbs.com.au. 2014 թ․ նոյեմբերի 25. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.(չաշխատող հղում)
  12. «650 Page Moment of Madness». RSA Review. Summer 2014. էջ 34. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  13. Սևակ Հակոբյան (2014 թ․ նոյեմբերի 12). «Ծագումը։ Բացահայտում»». ԼՅՈՒՆՍԵ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.
  14. Գայանե Դանիելյան (2014 թ․ նոյեմբերի 17). «Նորզելանդացի Լեն Ուիքսը Հայոց ցեղասպանության մասին վեպ է հրատարակել». Azatutyun.am. Վերցված է 2016 թ․ փետրվարի 15-ին.