Լեյմա Գբովի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեյմա Գբովի
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 1, 1972(1972-02-01)[1][2][3] (52 տարեկան)
ԾննդավայրՄոնրովիա, Լիբերիա[4][5][6]
Քաղաքացիություն Լիբերիա[7]
Կրոնլյութերականություն
ԿրթությունEastern Mennonite University?[8]
Մասնագիտությունքաղաքական գործիչ, գործարար, տնտեսագետ, հակապատերազմային ակտիվիստ և ակտիվիստ
ԱշխատավայրԿոլումբիայի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՆոբելյան կանանց նախաձեռնություն[13]
 Leymah Gbowee Վիքիպահեստում

Լեյմա Գբովի (անգլ.՝ Leymah Roberta Gbowee, փետրվարի 1, 1972(1972-02-01)[1][2][3], Մոնրովիա, Լիբերիա[4][5][6]), լիբերիացի ակտիվիստուհի-խաղարարար, 2011 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկիր Տավակուլ Կարմանի և Էլեն Ջոնսոն-Սերլիֆի հետ միասին կանանց անվտանգության և կանանց` խաղաղություն հաստատելուն մասնակցության իրավունքների պայքարի համար[14]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյմա Գբովին ծնվել է Կենտրոնական Լիբերիայում։ 17 տարեկան հասակում, երբ սկսեցին քաղաքացիական առաջին պատերազմները, նա տեղափոխվեց երկրի մայրաքաղաք Մոնրովիա։ Պատերազմի ժամանակ նա հոգեբանություն էր սովորում և աշխատում երեխաների հետ, ովքեր մասնակցում էին պատերազմական գործողություններին։ Նա եկավ այն եզրահանգմանը, որ միայն մայրերն են կարող հասնել հասարակական փոփոխությունների[15]։ Նա ինքը հանդիսանում է 6 երեխաների մայր[16]։

2002 թվականին Գբովին Լիբերիայում տեղի ունեցող քաղաքացիական երկրորդ պատերազմի ժամանակ կազմակերպեց լիբերացի կանանց մասսայական շարժում խաղաղության համար։ Այն սկսվեց կանանց ոչ մեծ մի խմբից, ովքեր աղոթում և երգում էին ձկնային շուկայում[17]։ Գբովիի ղեկավարությամբ շարժմանը հաջողվեց հանդիպել այն ժամանակվա գործող նախագահ Չարլզ Թեյլորի հետ և նրանից Գանայում խաղաղության բանակցություններին մասնակցելու խոստում ստանալ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2007 — Կապույտ ժապավեն Ջոն Քենեդիի անվան պետական կառավարման Հարվարդի համալսարանից
  • 2009 — Գրուբերի մրցանակ կանանց իրավունքների պաշտպանության համար
  • 2011 — Նոբելյան խաղաղությա մրցանակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://www.infoplease.com/biography/var/leymahgbowee.html
  2. 2,0 2,1 http://www.nndb.com/lists/499/000063310/
  3. 3,0 3,1 http://www.bbc.co.uk/news/world-africa-15215312
  4. 4,0 4,1 4,2 http://www.factmonster.com/biography/var/leymahgbowee.html
  5. 5,0 5,1 5,2 http://www.ucc.org/black-history/test/profiles-iframe.html?page=13
  6. 6,0 6,1 6,2 http://www.who2.com/bio/leymah-gbowee
  7. http://www.nytimes.com/2011/10/10/world/africa/on-the-campaign-trail-liberias-sirleaf-plays-down-nobel-win.html
  8. https://emu.edu/now/news/2011/emu-alum-wins-nobel-peace-prize/
  9. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2011/gbowee-bio.html
  10. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  11. https://www.jfklibrary.org/events-and-awards/profile-in-courage-award/award-recipients/leymah-gbowee-and-the-women-of-liberia-2009
  12. https://www.demokratiepreis-bonn.de/wp-content/uploads/2018/11/181116_PM_Sperrfrist_final_KORR_MM.pdf
  13. https://nobelwomensinitiative.org/laureate/
  14. «The Nobel Peace Prize 2011» (անգլերեն). Nobel Media. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  15. «2009 Gruber Foundation Women's Rights Prize». Gruberprizes.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 7-ին.
  16. «Leymah Gbowee, Women in Peace and Security Network Africa — NIEW INTERNATIONAL CONFERENCE 2010». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  17. «2009 Peace warrior for Liberia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.