Լեյլա Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Լեյլա Ադամյան
Ծնվել էհունվարի 20, 1949(1949-01-20) (75 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄոսկվայի Ի. Սեչենովի անվան առաջին պետական բժշկական համալսարան
Մասնագիտությունգինեկոլոգ, բժիշկ և մանկաբարձ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր
ԱշխատավայրQ16679867? և V.I. Kulakov National Medical Research Center for Obstetrics, Gynecology and Perinatology?
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա
ԱմուսինԱռնոլդ Ադամյան
Պարգևներ

Լեյլա Վլադիմիրի Ադամյան (հունվարի 20, 1949(1949-01-20), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկաբարձ-գինեկոլոգ, մանկավարժ։ Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ ԲԳԱ անդամ (2004), (թղթակից անդամ 1999 թվականից)։ ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2002)։ Վ․Ի․ Կուլակովի անվան Մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ։ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2013

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեյլա Ադամյանը ծնվել է Թբիլիսիում Վաղո (Վլադիմիր) Խաչատուրովիչի (1925) և Երանուհի Սարգիսի Սահակյանի (1925) ընտանիքում։ 1972 թվականին ավարտել է Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը, այնուհետև սովորել է ԽՍՀՄ Առողջապահության նախարարության Գինեկոլոգիայի և մանկաբարձության համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1977 թվականից աշխատում է ՌԴ ԲԳԱ մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի գիտական կենտրոնում, 1977-1980 թվականներին եղել է կրտսեր գիտաշխատող, 1980-1989 թվականներին՝ ավագ գիտաշխատող, 1989 թվականից՝ վիրահատական գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ, 2002 թվականին Մոսկվայի պետական բժշկական ստոմատոլոգիական ինստիտուտի հետդիպլոմային կրթության ֆակուլտետում հիմնադրել ու ղեկավարում է վերարտադրողական բժշկության և վիրաբուժության ամբիոնը։

Կոնքի օրգանների վիրաբույժների ընկերության պատվավոր, Գինեկոլոգիական, ընդերադիտման միջազգային դաշնության և եվրոպական ընկերակցության նախագահությունների անդամ, Ամերիկյան լապարոսկոպիստների, էնդոմետրիոզի ռուսաստանյան ընկերակցությունների նախագահ, Ռուսաստանի գինեկոլոգ-ընդերոդիտողների ազգային ընկերակցության փոխնախագահ[1][2]։

Ստեղծագործություններ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են էնդոմետրիոզի, սեռական օրգանների զարգացման արատների, բարորակ ուռուցքների ու գերաճական շարժընթացների ընդերադիտական պլաստիկ-վերակառուցողական վիրահատությունների տեխնիկայի կատարելագործմանը։ Մշակել և ներդրել է էնդոմետրիոզի նախավիրահատական հետազոտման համակարգչային շերտագրական, վիրաբուժական և հորմոնային եղանակներ։

Հեղինակ է ուսումնա-մեթոդական ձեռնարկների և գյուտերի։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԴ գիտության վաստակավոր գործիչ (2002)
  • ՌԴ կառավարության գիտության և տեխնիկայի բնագավառի մրցանակ (2001)[3]
  • Հայրենիքին մատուցած ծառայությունների համար IV աստիճանի (2009) և III աստիճանի (2014) շքանշաններ[4]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է վիրաբույժ Առնոլդ Արամի Ադամյանի (1935-2012) հետ։ Ունի երկու դուստր՝ Ասյա Առնոլդի Ստեփանյան (1970)[5] և Ագնեսա Առնոլդի Օսիպովա (1971), երկուսն էլ մանկաբարձներ են։ Ունի 5 թոռ՝ Միխայիլ, Եկատիրինա, Լեյլա, Էդուարդ, Նատաշա։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Послеоперационные спайки, М., 1998 (համահեղինակ);
  • Пороки матки и влагалища, М., 1998 (համահեղինակ);
  • Генетические аспекты гинекологических заболеваний, М., 1999 (համահեղինակ);
  • Гистерэктомия и здоровье женщины, М., 1999.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. «Leila V. Adamyan». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  3. Постановление Правительства Российской Федерации от 21 марта 2002 N 175 «О присуждении премий Правительства Российской Федерации 2001 года в области науки и техники»
  4. Указ Президента Российской Федерации от 23 июня 2014 N 447 «О награждении государственными наградами Российской Федерации»
  5. «It's as if she was born to care for women». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեյլա Ադամյան» հոդվածին։