Լեհաստանի Հանրապետության Սեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեհաստանի Հանրապետության Սեյմ
լեհ.՝ Sejm Rzeczypospolitej Polskiej
Изображение логотипа
Տեսակ
ՏեսակՍտորին պալատ և կազմակերպություն
Պատմություն
Հիմնադրված1493 և 1505[1]
Marshal of the Sejm?Marek Kuchciński?, Elżbieta Witek? և Szymon Hołownia?
Նստատեղեր460
sejm.gov.pl(լեհ.)

Լեհաստանի Հանրապետության Սեյմ (լեհ.՝ Sejm Rzeczypospolitej Polskiej), Լեհաստանի ազգային ասամբլեայի ստորին պալատ, ներկայացնում է օրենսդիր իշխանությունը։ Ժամանակակից Սեյմը ստեղծվել է 1989 թվականին՝ Լեհաստանում կոմունիստական ռեժիմի անկումից հետո։

Սեյմի մարմինները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սեյմի մարշալ ((անգլերեն)) (Marszałek Sejmu), վարում է նիստերը
  • Սեյմի փոխմարշալ ((անգլերեն)) (Wicemarszałek Sejmu)
  • Սեյմի նախագահություն (Prezydium Sejmu), կազմված է մարշալից և փոխմարշալներից
  • Սեյմի ավագների խորհուրդը (Konwent Seniorów), կազմված է մարշալից և փոխմարշալներից և կուսակցությունների ներկայացուցիչներից
  • Սեյմի հանձնաժողովներ (Komisje sejmowe), կազմված է նախագահից (przewodniczący), նախագահի տեղեկալներից (zastępca przewodniczącego) ( կազմում են մի քանի հանձնաժողովների նախագահություն(Prezydium Komisji))և անդամներ;
  • Սեյմի գրասենյակ (Kancelaria Sejmu), օրգան որը կարգավորում է Սեյմի գործունեությունը, գլխավորում է գրասենյակի ղեկավարը (szef Kancelarii), ով ունի տեղակալներ (zastępca szefa Kancelarii), որի կազմի մեջ մտնում է նաև մարշալական անվտանգությունը (Straż Marszałkowska), Սեյմի կառույցի անվտանգության համակարգը։
  • Պատգամավորական ակումբներ (klub poselski)
  • Պատգամավորական կոլո (koło poselskie)

Ներկայումս[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյմը իրենից ներկայացնում է լեհական պառլամենտի ստորին պալատը, վերին պալատը Սենատն է։ Կազմված է 460 պատգամավորից, որոնք ընտրվում են 4 տարի ժամկետով համապետական, հավասար, ուղղակի և համամասնական, փակ քվեարկության արդյունքում։ Մինչև 1989 թվականը սեյմ է կոչվել պետության միապալատ պառլամենտը։

Սեյմի կազմը ընտրությունների արդյունքում[խմբագրել | խմբագրել կոդը]

     Դեմոկրատական ձախ ուժերի միություն      Ընտրողների համերաշխության ակցիա      դեմոկրատական միություն (1993), Ազատության միություն (1997), Լեհաստանի քաղաքացիական հարթակ (2001, 2005, 2007, 2011)      Լեհական գյուղացիական կուսակցություն (1990)      Տարբեր աջակենտրոն կուսակցություններ (1989, 1991), Իրավունք և արդարություն (2001, 2005, 2007, 2011)      Տարբեր աջ կուսակցություններ (1991, 1993, 1997), Լեհական ընտանիքների լիգա (2001, 2005)      Լեհաստանի Հանրապետության Ինքնապաշտպանություն      Պալիկոտի շարժում      Այլ կուսակցություններ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]