Լեդի Լևեր պատկերասրահ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լեդի Լևեր պատկերասրահ
Տեսակպատկերասրահ և ազգային թանգարան
Երկիր Միացյալ Թագավորություն[1]
ՏեղագրությունՈւիրրալ
ՎայրՊորտ Սանլայթ
Մասն էNational Museums Liverpool?
ՀասցեPort Sunlight Village, Wirral CH62 5EQ[2]
Հիմնադրվել է1922
ՀիմնադիրWilliam Lever, 1st Viscount Leverhulme?[3]
Կայքliverpoolmuseums.org.uk/ladylever/(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Լեդի Լևեր պատկերասրահ (անգլ.՝ Lady Lever Art Gallery), թանգարանը հիմնադրել և կառուցել է գործարար և բարերար Լևերհյուլմի 1-ին վիկոնտ Ուիլյամ Լևերը։ Թանգարանը բացվել է 1922 թվականին։ Թանգարանը ուշ Վիկտորիական և Էդվարդյան դարաշրջանի գոյություն ունեցող կարևոր կառույց է։ Պատկերասրահը գտնվում է Լիվերպուլի մոտ՝ Պորտ Սանլայթ համայնքում։ Հավաքածուն ներառում է Լորդ Լևերհյուլմի անձնական ճաշակի և հետաքրքրությունների գեղագիտական և դեկորատիվ արվեստի նմուշներ, այդ թվում 19-րդ դարի բրիտանական կտավներ, քանդակներ, 18-րդ դարի վերջի, վաղ 20-րդ դարի աշխատանքներ, ինչպես նաև անգլիական կահույքի (Ուեջվուդ), չինական կերամիկայի, փոքրածավալ առարկաների, օրինակ հին հունական ծաղկամանների, հռոմեական քանդակների նմուշներ։ Նմուշների մեծ մասը բնօրինակ նվիրատվություններ են, սակայն հավաքածուն շարունակում է ընդլայնվել ժամանակակից տեմպերով։

Հատուկ պատմական և մշակութային հետաքրքրությունների շարքում ընդգրկված այս պատկերասրահը Լիվերպուլի ազգային թանգարանների մաս է կազմում[4]։ 2015 թվականին պատկերասրահի մի մասը փակվել է շինարարական աշխատանքների համար։ Շրջիկ ցուցահանդեսով նմուշները ներկայացվել են Ճապոնիայում և այլուր։ Պատկերասրահի վերակառուցված հատվածը բացվել է 2016 թվականի գարնանը[5]։

Թանգարանում նկարները, քանդակներն ու կահույքը ցուցադրվում են միասին։ Պատկերասրահն ունի հինգ «ժամանակաշրջանների սենյակներ»՝ ստեղծված ժամանակաշրջանին բնորոշ ներքին հարդարանքներով։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արվեստի նմուշներ Լևերը սկսել է հավաքել 19-րդ դարի վերջում, որոնք նա օգտագործել է գովազդելու Սանլայթի օճառ ապրանքանիշը, որն ստեղծվում էր պատկերասրահից մի քանի քայլ հեռավորության վրա, որի միջոցով նա հարստացավ։ Հարստանալուն զուգահեռ՝ արվեստի հավաքածուն ընդլայնեց, ինչպես նաև բարձրացավ նրա կոլեկցիոներական ճաշակը։ Նա հիմնականում հավաքում էր բրիտանական արվեստի նմուշներ, սակայն հետաքրքրված էր նաև չինական արվեստով ու չինական ճենապակով[6], հռոմեական քանդակներով ու հունական ծաղկամաններով, որոնք նա հավաքել է ցույց տալու այն ոճերը, որոնք 18-րդ և 19-րդ դարերում իրենց ազդեցությունն են ունեցել բրիտանացի արվեստագետների վրա։

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերասրահում ներկայացված են վիկտորիական գեղանկարչության տարբեր տենդենցներ, ներառյալ պրեռաֆայելիտների գործեր և՛ Պրեռաֆայելիտների եղբայրության, և՛ իրենց հետագա կարիերայի աշխատանքներով։ Ներկայացված են նաև սոցիալական պայմաններին առնչվող գործեր, դասական ռեվիվալիզմ, պատմական նկարչություն։ Ներկայացված են Ջոն Էվերետ Միլեի, Ֆորդ Մեդոկս Բրաունի, Ուիլյամ Հոլման Հանտի, Դանթե Գաբրիել Ռոսսետտիի, Բյորնս Ջոնս բարոնետի, Ֆրեդերիկ Լեյտոնի և այլոց կարևոր աշխատանքներ։ Պատկերասրահն ունի Ուիլյամ Էտտի ստեղծագործությունների մեծ հավաքածու։

Ուեջվուդ հավաքածուի հիմնական մասը Թվիդմաուֆի 1-ին բարոն Դուդլի Մերջորիբանկի 1905 թվականին գնված հավաքածուից են, որն էլ իր հերթին ձևավորվել էր Ջոսայա Ուեջվուդի ծոռ Չարլզ Դարվինի հավաքածուից։ Այն աշխարհի լավագույն jasperware հավաքածուն է[7]։

Հավաքածուում ներկայացված կտավներից են՝

«Նոր քանդակներ» նմուշներից ներկայացված են հետևյալ արվեստագետների գործերը՝

  • Էդվարդ Օնլոու Ֆորդ
  • Ջոն Գիբսոն
  • Ուիլյամ Գոսքոմ Ջոն
  • Ֆ. Ու. Պոմերոյ

Շենք[խմբագրել | խմբագրել կոդը]

1913 թվականին ճարտարապետներ Ուիլյամ և Սոգար Օվենները գեղարվեստական ճարտարապետական ոճով նախագծել են Լեդի Լևեր պատկերասրահի շենքը[8]։ Շենքի բացումը տեղի է ունեցել 1922 թվականին Վիկտորիայի կրտսեր դստեր արքայադուստր Բեատրիսի կողմից։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
  2. Mapping Museums — 2016.
  3. https://www.liverpoolmuseums.org.uk/lady-lever-art-gallery/about-lady-lever-art-gallery
  4. National Museums Liverpool
  5. "Exciting plans for the Lady Lever Art Gallery", from National Museums Liverpool
  6. "Chinese collection - online catalogue", A record of the collection formed by the 1st Viscount Leverhulme (1851-1925)"
  7. Collections, "Wedgwood", www.liverpoolmuseums.org.uk
  8. Davis, The Public Catalogue Foundation. Coord.: Siobhan (2013). Oil paintings in public ownership in national museums of Liverpool. [S.l.]: The Public Catalogue Foundation. էջ 5. ISBN 978-1-909475-08-3.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեդի Լևեր պատկերասրահ» հոդվածին։